ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Լեգելատան իրավաբանական և հաշվապահական ընկերություն է, որը հարուստ պատմություն ունի տարբեր ոլորտներում բիզնեսը իրավունքի հետ կապելու նորարարական և դինամիկ ձևերով:
Լեգելատան լուծումներ է մշակում բանկային եւ ֆինանսական, առեւտրի եւ լոգիստիկայի, առողջապահության եւ դեղագործության, կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում միաձուլումների եւ ձեռքբերումների, մրցակցության եւ մտավոր սեփականության, օտարերկրյա ներդրումների, հարկային եւ կորպորատիվ բարդ հարցերի վերաբերյալ։ Լեգելատան պաշտպանում է հաճախորդների շահերը դատական ամենադժվար և կարևոր վեճերում՝ այդ թվում արբիտրաժային դատարանում։
Մենք նաև տրամադրում ենք խորհռդատվություն և մատուցում ենք հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվությունների, ռազմավարական պլանավորման և գործառնական օպտիմալացման ծառայություններ: Մեր փորձառու մասնագետների թիմը, որը խորապես տիրապետում են իրավական և ֆինանսական ոլորտների բարդություններին և նրբություններին, առաջարկում է համապարփակ լուծումներ՝ հարմարեցված մեր կորպորատիվ հաճախորդների բազմազան կարիքներին: Մեր ընկերությունը ձգտում է ապահովել գերազանցություն ամեն քայլին, անկախ նրանից դուք գործունեություն եք ծավալում բարդ կարգավորվող միջավայրում, իրականացնում եք բարդ բիզնես գործարքներ, թե տրամադրում եք ռազմավարական ֆինանսական խորհրդատվություն:
Մեր ընկերության ամբողջական մոտեցումը միավորում է իրավական փորձը ֆինանսական գիտելիքների հետ՝ թույլ տալով մեզ առաջարկել չկրկնվող լուծումներ և ռազմավարական ուղղություն մեր հաճախորդներին:
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԼԵԳԵԼԱՏԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՑ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԹԻՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՄԵՆՈՒՐԵՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Մենք յուրաքանչյուր գործին մոտենում ենք մեր հեղինակությունն ու մասնագիտական պատիվը բարձր պահելու, մեր հաճախորդների սպասելիքները գերազանցելու, նրանց հետ երկարատև համագործակցություն հաստատելու և տարբեր բարդության իրավական և տնտեսական խնդիրների լավագույն լուծում առաջարկելու տեսանկյունից:
Փորձված ավանդական լուծումների հետ մեկտեղ մենք կիրառում ենք նորարարական ռազմավարություններ, փնտրում գործերը վարելու նոր և ստեղծագործ ուղիներ: Իրավաբանական և հաշվապահական ծառայությունների շուկայում հեղինակությունը պահպանելու և լավագույնը դառնալու հեռանկարը մեզ պարտավորեցնում է ներգրավել երիտասարդ տաղանդավոր մասնագետների, որոնք Լեգելատային առաջ են մղում: Մենք շարունակական ներդրումներ ենք կատարում մեր մարդկային ռեսուրսների զարգացման և հետազոտական գործունեության մեջ: Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք որպես անհատների թիմ, որոնք սերտ կապված են միմյանց հետ մասնագիտական, և որն ավելի կարևոր է, անձնական կապերով: Մենք մշտապես խթանում ենք թիմային աշխատանքը և միասնական կառավարումը: Մեր հաջողողություններով մենք պարտական ենք մեր թիմին և կիսում ենք մեր հաջողությունները մեր գործընկերների հետ:
ՊՐՈ ԲՈՆՈ
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ, ՈՐՏԵՂ ՄԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ ԵՒ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ:
Պրո բոնոյի միջոցով մեր իրավաբանները հասանելի են դարձնում իրենց հնարավորություններն ու տաղանդը այն անձանց համար, ովքեր դատական ներկայացուցչության համար միջոցներ չունեն: Նրանք նույն ջանասիրությունն են ցուցաբերում և նույն աշխատանքն են կատարում և՛ պրո բոնո հաճախորդների, և՛ մնացած հաճախորդների համար:
Լեգելատան ամեն տարի նվիրաբերում է իր եկամտի մի մասը բարեգործական հիմնադրամներին և իրավունքի հետ առնչվող կազմակերպություններին, որոնք բարելավում են կյանքի որակը կրթության միջոցով: Մեր ընկերությունը նպաստում է այն երիտասարդների նախաձեռնություններին, որոնք բարձրացնում են հանրության իրազեկվածությունը ։
Պրո բոնո գործունեության շրջանակներում Լեգելատան համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են <<Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների>> և <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ-ները` աջակցելով նրանց հանրային և ռազմավարական դատավարության հարցերում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵԳԵԼԱՏԱՆ ԱՄՈՒՐ Է ՊԱՀՈՒՄ ԿԱՊԵՐԸ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՐՀԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ:
Մենք հատկապես ինտեգրված ենք Ռուսաստանում, Ղազախստանում, Դուբայում և այլն: Անկախ նրանից, թե ինչ եք դուք ցանականում՝ հիմնել բիզնես ձեր իրավասությունների շրջանակներից դուրս, գրանցել ձեր ընկերությունը Եվրոպայի կամ Նյու Յորքի Ֆոնդային բորսայում, խնայել աշխարհով մեկ տարածված ձեր ընկերությունների խմբի հարկերը կամ լուծել վեճը օտար երկրում ձեր մատակարարի հետ, մենք ապահովում ենք այս բոլոր ծառայությունների միասնական փաթեթը:
Մեր գործընկերների ուշադիր ընտրությունը, նրանց հետ ամուր կապերն ու անձնական հարաբերությունները երաշխավորում են մեր գործընկերների մատուցած ծառայությունների բարձր որակը, որը արդարացնում է մեր հաճախորդների սպասելիքները:
Լեգելատայի փաստաբանները միշտ պատրաստակամ են սովորելու լեզուներ և ուսումնասիրելու այլ մշակույթներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս գործերի ավելի լայն շրջանակ սպասարկել: Մենք հեշտությամբ կողմնորոշվում ենք օտարերկրյա իրավասությունների իրավական լաբիրինթոսներում և տրամադրում ենք ճշգրիտ խորհրդատվություն և մշակում ենք մեր հաճախորդների համար օպտիմալ լուծումներ: Մենք բանակցում և լուծում ենք ամենաբարդ գործարքները, որոնք պահանջում են համակողմանի մոտեցումներ: Մենք ներկայացնում ենք հաճախորդներին օտար իրավասությունների դատարաններում և արբիտրաժային վարույթներում և ապահովում վերջիններիս շահերի պաշտպանությունը։
Մենք խրախուսում ենք մեր իրավաբաններին ընտրել այն գործունեության ոլորտը, որտեղ նրանք գերադասում են աշխատել:
Այս մոտեցումը երաշխավորում է բարձր մոտիվացված անհատների աշխատանքը մեր գործունեության հետևյալ ոլորտներում.