Լեգելատան տրամադրել է խորհրդատվություն Բինանս ԱՄԷ–ին Հայաստանում գործունեության և առևտրում հայ օգտատերերի ներգրավման հնարավորության վերաբերյալ։ Բինանս ԱՄԷ–ին կրիպտոյի առաջատար խաղացողներից է, որի հարթակը հասանելի է ամբողջ աշխարհում:
Այն տրամադրում է ծառայությունների լայն տեսականի (վարկեր, ֆիաթ առևտուր, կրիպտո առևտուր և այլն) և օգտագործում է BUSD, USDT և այլ կրիպտոարժույթներ: Կրիպտո գործառնությունները Հայաստանում դեռ կանոնակարգված չեն, թեև արդեն լայն տարածում են գտել: Առաջարկվող իրավական կարգավորումները դեռ չեն քննարկվել ազգային ժողովում, և կարգավորող մարմինը՝ Կենտրոնական բանկը, նույնպես հստակորեն չի հայտարարել դրանց առկայության մասին։ Սակայն վերջին զարգացումները (կրիպտոարժույթ հասկացության ներգրավումը որոշակի իրավական ակտերում) ցույց են տալիս, որ առկա են այս ոլորտի կարգավորմանն ուղղված մտադրություններ:
Լեգելատայի թիմը՝ գործընկեր Ալլա Հախնազարյանի գլխավորությամբ, օգնել է Բինանս ԱՄԷ–ին պլանավորել իր գործունեությունը այնպես, որ համապատասխանի Հայաստանի գործող օրենսդրությանը և ապագայում չունենա որևէ խնդիր: Սա նոր հնարավորություններ է բացում տեխնոլոգիական ընկերությունների և նոր բիզնես ոլորտների զարգացման համար: