Լեգելատայի իրավական աջակցությամբ տեղական արտադրողին տրամադրվել է բազմամիլիոն դոլարի չափով վարկ:
Տրաֆիգուրա ՍՊԸ–ն Սինգապուրում գտնվող ապրանքային առևտրային ընկերություն է: Լեգելատան աջակցել է օրենսդրական կարգավորումների վերլուծության և կիրառման հարցում՝ հնարավոր ռիսկերը բացահայտելու և դրանք նվազագույնի հասցնելու նպատակով: Բանկային և ֆինանսական գործարքները Լեգելատայի գործունեության հիմնական ուղղվածությունն են, մինչդեռ Տրաֆիգուրայի հետ գործարքն առանձնանում էր տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների ներգրավմամբ և կողմերի հարաբերությունները կարգավորող հատուկ կանոններով:
Բանակցություններում և գործարքի կատարման մեջ ներգրավված են եղել Լեգելատայի կառավարիչ գործընկեր Գոռ Մարգարյանը և գործընկեր Ալլա Հախնազարյանը: