Լեգելատա ընկերության թիմը երաշխավորել է Հայաստանում Ֆայնենշլ Թայմս ընկերության համաշխարհային հայտնի ապրանքանիշը (FT) պատշաճ կերպով պաշտպանված լինելու ընթացակարգը: Ընկերությանը հաջողվեց հասնել նմանատիպ ապրանքային նշանի գրանցման հայտի մերժմանը, քանզի տեղական ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման էր Ֆայնենշլ Թայմս ընկերության աշխարհահռչակ ապրանքային նշանին:
«FT» ապրանքային նշանը գրանցված չէ Հայաստանում, այնուամենայնիվ, Ֆայնենշլ Թայմս ընկերությունը բիզնես տեղեկատվական աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է․ հրատարակում է աշխարհահռչակ Ֆայնենշլ Թայմս ամսագիրը (1800-ականներից), գործում է նաև www.ft.com կայքը, որի հայաստանյան օգտատերերի թիվը հասնում է մի քանի հազարի: Մեր մասնագետները կարողացան հիմնավորել, որ «FT» ապրանքային նշանին նման և ֆինանսական ոլորտում գործող տեղական հայկական ընկերության կողմից գրանցման ներկայացված հայտը նախ և առաջ շփոթություն կառաջացնի, իսկ հետո տեղական ընկերության համար կստեղծի չարդարացված առավելություն ՝ «FT» ապրանքային նշանի հանրաճանաչության պատճառով:
Դատական գործընթացը հաջողությամբ ավարտվել է Լեգելատա ՍՊԸ-ի գործընկերներ Գոռ Մարգարյանի և Ալլա Հախնազարյանի ջանքերի շնորհիվ: