Լեգելատայի թիմը ներգրավված է Մտավոր սեփականության վերաբերյալ միջազգային բարդ դատավարական գործընթացում, որը որակվում է որպես բազմամիլիոնանոց վեճ։
«Մոսկովսկայա» և «Ստոլիչնայա» ապրանքային նշանները Խորհրդային Միության ժամանակներից եղել են պետության սեփականությունը։ Սակայն ԽՍՀՄ փլուզման ժամանակ այդ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները վերացել են և փոխանցվել օտարերկրյա մասնավոր ընկերության սեփականությունը։ Իրավիճակը հետագայում վերականգնվել է Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում (Նիդեռլանդներ, Վրաստան և այլն), որտեղ ապրանքային նշանները ներկայումս պատկանում են ռուսական պետական ընկերությանը։
Ռուսական պետական ընկերության և արտասահմանյան ընկերությունների միջև վեճը դեռ շարունակվում է մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Փաստաբանների մեր թիմը՝ Գոռ Մարգարյանի և Անժելա Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայումս Հայաստանյան դատարաններում զբաղվում են դատական գործընթացով՝ առկա պատմական և իրավական փաստերը և վստահորդի իրավունքները վերականգնելու համար։