Ինտերակտիվ Կորպը հանդիսանում է ավելի քան 100 մեդիա և ինտերնետ ապրանքանիշերի սեփականատեր ամբողջ աշխարհում:
Լեգելատայի կողմից տրամադրված իրավական օգնության շնորհիվ Ինտերակտիվ Կորպը խուսափեց ձեռքբերման գործարքի հետ կապված հնարավոր ռիսկերից և հաջողությամբ ձեռք բերեց Պիքսոմատիկ հավելվածը: Խորհրդատվության ընթացքում պատշաճ ուսումնասիրվել են բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ հավելվածը ձեռք բերելու ընթացքում․ դրանք հիմնականում կապված են ապրանքային նշանների և դոմենային անունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի փոխանցման հետ: Համապատասխան ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործարքը պարունակում է հակամրցակցային համաձայնագրի հատկանիշներ, այսպիսով, գործարքը Լեգելատայի միջոցով համաձայնեցվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ:
Լեգելատայի կառավարիչ գործընկեր Գոռ Մարգարյանը և գործընկեր Ալլա Հախնազարյանը ներգրավված են եղել բանակցությունների, պատշաճ ուսումնասիրության և գործարքն ավարտելու գործընթացների մեջ: