Լեգելատայի թիմը հաջողությամբ ներկայացրել է հայկական մատակարարին Արբիտրաժային դատարանում, ապացուցել դիստրիբյուտորական պայմանագրի խախտումները և կարողացել է ապահովել, որ հաճախորդը ստանա իր վնասների համապատասխան փոխհատուցում 100,000 եվրոյի չափով:
Հաճախորդը ուներ բացառիկ դիստրիբյուտորական պայմանագիր բուլղարական կոսմետիկա արտադրող ընկերության հետ: Բուլղարական ընկերության կողմից խախտվել են բացառիկ լիցենզիայի վերաբերյալ դրույթները և ապրանքների հետագա մատակարարումը դադարեցվել է՝ չնայած առկա համապատասխան համաձայնագրին։
Մեր փաստաբանների թիմը՝ գործընկեր Ալլա Հախնազարյանի գլխավորությամբ, կարողացավ կարճ ժամկետում ավարտել գործը և ապահովել, որ հայկական բիզնեսը պաշտպանված լինի նաև Հայաստանի սահմաններից դուրս։