ՊՐԱԿՏԻԿԱ
ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՂԱՆԴՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ
Մենք առաջարկում ենք մեզ մոտ ստաժավորում անցնելու տարբեր սխեմաներ, ինչը կօգնի Ձեզ բարելավելու Ձեր սեփական գիտելիքները: Կան շատ ուսանողներ, ովքեր ցանկանում են աշխատել ամառային ամիսների ընթացքում։ Հնարավոր է նաև, որոշ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելիս պահանջվի ստաժավորման անցկացում՝ կապված բարձրագույն կրթության կամ գիտական կոչման ստացման հետ:
Մենք, հաշվի առնելով այս ամենը, առաջարկում ենք Ձեզ իրականացնելու ստաժավորում մեզ հետ հետևյալ սխեմաներին համապատասխան:
Միացե՛ք մեզ որպես ամառային իրավախորհրդատու
Ո՞վ կարող է դիմել
Մենք սովորաբար ակնկալում ենք, որ ամռան ամիսների ընթացքում իրենց վերապահված հանձնարարությունները կկարողանան կատարել բակալավրի աստիճանի վերջին կուրսի և մագիստրատուրայի աստիճանի առաջին կուրսի ուսանողները: Սակայն մենք պատրաստ ենք ընդունել դիմումներ նաև այն ուսանողներից, ովքեր ամբողջ դրույքով զբաղված են իրենց գիտական աստիճանի ստացմամբ:
Ե՞րբ կարող եք դիմել
Մենք պատրաստ ենք ընդունել դիմումներ Ամառային իրավախորհրդատուի պաշտոնի համար յուրաքանչյուր տարի` մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Մենք կկապվենք Ձեզ հետ սեզոնային աշխատանքի վերաբերյալ համաձայնության գալու նպատակով: Այս տեսակի աշխատանքը տևում է ոչ ավել, քան երեք ամիս, և ոչ պակաս, քան երկու ամիս, և, որպես կանոն, տևում է մայիսից մինչև հուլիս ներառյալ: Մենք կապ կհաստատենք միայն ընտրված դիմորդների հետ:
Ինչպե՞ս դիմել
Եթե ցանկանում եք դիմել ամառային իրավախորհրդատուի պաշտոնի համար, ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը և գնահատականները hr@legelata.am էլ. հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին` նշելով, թե ինչու եք հետաքրքրված «Լեգելատա» ընկերությամբ և ո՞ր բնագավառում կցանկանայիք աշխատել:
Ի՞նչ կարող եք ակնկալել.
Ձեզ կաջակցեն մեր փորձառու իրավաբանները, որպեսզի Դուք զարգացնեք Ձեր գործնական հմտությունները և բացահայտեք Ձեր իրավաբանական տաղանդը: Ձեզ կվերաբերվեն մեր երիտասարդ իրավաբանների հետ հավասար հիմունքներով: Ձեզ տրվելու են հանձնարարություններ, որոնք Դուք կատարվելու եք ամենայն լրջությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում։ Ձեր ստաժավորման ղեկավարը կաջակցի և կառաջնորդի Ձեզ՝ Ձեզ տրված հանձնարարության կատարման ամբողջ ընթացքում: Մեր թիմի բոլոր իրավաբանները միշտ պատրաստ են Ձեզ օգնել ցանկացած հարցում, հուշումներ տրամադրել խնդրահարույց հարցերի շուրջ:
Պարգևատրում Ձեր ջանքերի համար
«Լեգելատա»-ն գնահատում է Ձեր ջանքերը և Ձեր կարիերայի առաջին քայլերը մեր թիմում: Մենք խրախուսում ենք Ձեզ ոչ միայն բարոյապես գովասանքի խոսքերի և առավել պատասխանատու խնդիրներ հանձնարարելու միջոցով, այլև նյութապես: Մենք հասկանում ենք, որ Դուք ավելի ստեղծագործական մոտեցում և մոտիվացվածություն կցուցաբերեք, եթե Ձեր ֆինանսական կարիքները նույնպես բավարարվեն: Ուսանողների համար սա նաև բացառիկ հնարավորություն է խնայելու որոշակի գումար առաջիկա ուսումնական տարվա համար:
Մենք մշտապես ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը:
Դուք կարող եք արժեքավոր տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես է աշխատում բիզնեսը ձեր ընտրած ոլորտում, մասնակցել հանդիպումների և իրական միջավայրում Կատարել ձեր առջև դրված խնդիրները:
Միացե՛ք մեզ որպես գիտական կոչման ստաժոր
Ո՞վ կարող է դիմել
Այս ստաժավորումը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր պետք է անցնեն պարտադիր ստաժավորում իրենց համալսարանում որակավորում ստանալու համար: Կարող են դիմել բակալավրիատի ավարտական կամ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:
Ե՞րբ դուք կարող եք դիմել
Մենք ընդունում ենք կոչման ստաժավորման դիմումները ամեն տարի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր: Մենք կապվում ենք ընտրված դիմորդների հետ՝ մեզ հետ անցկացվելիք ստաժավորման ժամանակահատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու համար, որը տևում է ոչ ավելի, քան երեք ամիս, և ոչ պակաս, քան երկու ամիս, և, որպես կանոն, տեղի է ունենում հունվարից / փետրվարից մինչև ապրիլը ներառյալ:
Ի՞նչ կարող եք ակնկալել
Մեր փորձառու իրավաբանները կաջակցեն ձեզ ձեր գործնական հմտությունների զարգացման գործում և կբացահայտեն ձեր իրավաբանական տաղանդը: Ձեզ կտրվեն համապատասխան պարտականություններով առաջադրանքներ, և ձեզ հետ կվերաբերվեն հավասար հիմունքներով մեր կրտսեր իրավաբանների հետ: Այս առաջադրանքները նաև ենթադրում են պատասխանատվություն, որը դուք ստիպված կլինեք կրել, և դուք կզգաք ժամանակի սղություն և ձեր առաջադրանքի լրջություն: Այնուամենայնիվ, ձեզ աջակցություն կցուցաբերվի, երբ դրա կարիքը զգաք: Ձեր ղեկավարը պետք է օգնի ձեզ և առաջնորդի ձեզ այն առաջադրանքի միջոցով, որը դուք պետք է կատարեք: Մեր թիմի բոլոր իրավաբանները միշտ պատրաստ են ձեզ հուշել կամ օգնել ցանկացած հարցում, որը դուք կարող եք ունենալ:
Ինչպե՞ս դիմել
Եթե ցանկանում եք դիմել կոչման ստաժավորմանը, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և գնահատականները hr@legelata.am էլ. Հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին՝ նշելով, թե ինչու եք հետաքրքրված «Լեգելատա» ընկերությամբ և ո՞ր ոլորտներում կցանկանայիք աշխատել:
Խնդրում ենք հստակ նշել Ձեր նամակում, թե մասնավորապես որ տեսակի ստաժավորման ծրագրին եք մտադիր դիմել:
Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը:
Հեշտացրեք անցումը սովորելուց դեպի աշխատավայր մուտք գործելը:
Միացե՛ք մեզ որպես չվճարվող ստաժոր
Ի՞նչ կարող եք ակնկալել
Ստաժավորման այս մեխանիզմը թերևս առավել դժվար է, ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսակետներից: Այս մեխանիզմում ներգրավված ստաժորները պետք է զբաղվեն իրավաբանական ծառայությունների մատուցմամբ՝ այն մարդկանց համար, ովքեր իրենց ֆինանսական վատթար վիճակի պատճառով չեն կարող օգտվել նման ծառայություններից: Ստաժավորման ընթացքում Դուք հնարավորություն կուենանք մասնակցել դատական վարույթներին:
Ո՞վ կարող է դիմել
Այս սխեմայով հաջողության հասած դիմորդները պետք է ունենան հասարակության խնդիրների ուժեղ ընկալում, կարեկցանք մարդկանց նկատմամբ և ցանկանություն ցուցաբերելու իրավաբանական օգնություն հօգուտ մյուսների: Կարող են դիմել այն անձինք, ովքեր սովորում են իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում և ունեն գերազանց արդյունքներ:
Ե՞րբ կարող եք դիմել
Չվճարվող ստաժավորման դիմումները ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում՝ բացառությամբ օգոստոս ամսի: Այս մեխանիզմով ստաժավորումը տեղի է ունենում նշված ժամանակահատվածում, առանց որևէ ժամկետային սահմանափակումների:
Ինչպե՞ս դիմել
Եթե ցանկանում եք դիմել չվճարվող ստաժորի պաշտոնի համար, ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը և համալսարանական գնահատականները hr@legelata.am էլ. հասցեին՝ կցելով մոտիվացիոն նամակը:
Խնդրում ենք հստակ նշել Ձեր նամակում, թե որ տեսակի ստաժավորման համար եք դիմում: