ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Օգոստոս 2024
ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
2. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ
ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ
ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N
1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ
ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ
ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ`
ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ
ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
ՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ,
ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԴԵՊԻ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 180 օր հետո, այն է՝ 09.02.2025թ․, և դրա գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
Ավելացել է հետևյալ գլուխը՝
VII.1. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ (ՖԱԿՏՈՐԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
58.1. Ընտրված մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր:
58.2. Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջումը չի կարող կատարվել նախքան գնման պայմանագրի կնքումը, սակայն կարող է կատարվել մինչև պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը, բայց ոչ ուշ, քան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը:
58.3. Ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` ընթացակարգի հրավերով նախատեսված ծանուցման ձևին համապատասխան` Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Ծանուցման տեքստը պետք է ներառի նշում առ այն, որ ֆինանսական գործակալը համաձայն է սույն կարգի 33-րդ կետի 17.1-ին ենթակետով սահմանված պահանջներին:
58.4. Պատվիրատուն ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով այլ իրավունքներ:
58.5. Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագիր (առկայության դեպքում), ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
58.6. Սույն կարգի VII.1 գլխով սահմանված նորմերը չեն տարածվում պետական գաղտնիք պարունակող գնումների վրա:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Փոփոխությունն ընդունվել է 19.08.2024 թվակնին և ուժի մեջ է մտել 29.08.2024 թվականին:
In accordance with Part 5 of Article 289 and parts 2 and 6 of Article 293 of the Law of the Republic of Armenia "On Customs Regulation", the Government of the Republic of Armenia decides:
Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 289-րդ հոդվածի 5-րդ մասին և 293-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ իրավաբանական անձը հանվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից կամ իրավաբանական անձը չի ընդգրկվում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցվում է, եթե սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերով և 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված և սույն կետում նախատեսված ժամկետում կատարված բոլոր իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը գերազանցում է՝
1) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման որոշման կայացման համար՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8 %-ը.
2) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացման համար՝ իրավախախտումների արձանագրման օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8 %-ը։.
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 17-ից։
Սահմանվել են օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային
կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգը
և մերժման հիմքերը՝ համաձայն ստորև նշված կարգի։
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության և մերժման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին բազային տարածական տվյալները տրամադրվում են լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) թույլտվությամբ՝ կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցվում են ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմինները։ Բացառություն են կազմում «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված բազային տարածական տվյալների «անշարժ գույք» խմբի վերաբերյալ տվյալները, որոնց տրամադրման համար թույլտվություն չի պահանջվում։
3. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին թեմատիկ տարածական տվյալները տրամադրում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների համապատասխան ստորաբաժանումները՝ տվյալ ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցում են ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմիններին։
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծանուցումների մեջ նշվում են տեղեկատվություն պահանջողի վերաբերյալ նույնականացման տվյալները, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության բովանդակությունը։
5. «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված ինքնաշխատ տրամադրման ենթակա տեղեկություններն օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տրամադրվում են կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)՝ առանց կոմիտեի թույլտվության և ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմիններին ծանուցելու:
6. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տարածական տվյալների ստացման նպատակով ներկայացվում է դիմում, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը՝ գիտական հետազոտություն, կրթական, բիզնես գործունեություն կամ միջազգային համագործակցություն, և հիմնավորումը։ Ներկայացված դիմումը պետք է ներառի նաև նշում առ այն, որ դիմումատուն պարտավորվում է իր կողմից ստացված տեղեկատվությունը չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դա օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։
7. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով ներկայացված մարմիններն ուսումնասիրում են ստացված դիմումները և դրանց բովանդակությունը՝ վերջիններիս ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով:
8. Տեղեկատվություն տրամադրող լիազոր մարմինը ներկայացված դիմումը մերժում է, եթե՝
1) դիմումի բովանդակությունը չի համապատասխանում սույն կարգի 6-րդ կետի պահանջներին.
2) առկա է դիմումի և սույն կարգի պահանջների անհամապատասխանություն.
3) պարունակում է պետական գաղտնիք։.
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ընդունվել է 27.02.2024 թվականին և ուժի մեջ է 2024 թվականի սեպտեմեբրի 1-ից:
Հաստատվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ
անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը՝
համաձայն հավելվածի։
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
1․ Սույն ընթացակարգով կարգավորվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազային տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելիության ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:
3․ Սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին տրամադրվում է անհատույց։
4. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը՝
1) տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին առցանց հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությունը.
2) հարկային մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Սույն ենթակետում նշված տեղեկատվությունը հարկային մարմնին առցանց տրամադրվում է հարկային մարմնի հետ ՎԵԲ ծառայության (web service) միջոցով տվյալների փոխանակման արդյունքում։ Ընդ որում՝
ա․ վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի մյուս տվյալները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի մակնիշը և հաշվառման համարանիշը) ստացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության տվյալների բազայից հարկային մարմնի հետ ՎԵԲ ծառայության (web service) միջոցով,
բ․ ձևակերպված պատվերների վերաբերյալ տեղեկատվությունը (պատվերի ավարտման օրը, ամիսը, տարին, ժամը և
գումարի չափը) ստացվում է հարկային մարմնի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի ՎԵԲ ծառայության (web service) միջոցով։
5. Տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի տվյալների բազայում առկա տեղեկատվությունն օգտագործում է մոնիթորինգի իրականացման արդյունքում ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման նպատակով՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:
6․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային եղանակով ապահովում են սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տվյալների հասանելիությունը տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին։
7․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում, սույն ընթացակարգի դրույթներն ապահովում են մինչև այդ ծառայությունների փաստացի մատուցումը։
Օրենսդրական նախագծի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է 30.08.2024 թվականից։
Սահմանվել է հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմինների
կողմից մաքսային հայտարարագրերի լրացման կարգը՝ համաձայն ստորև նշված հավելվածի:
Կ Ա Ր Գ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային գործառնությունների կատարման ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաև մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպատակով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ մաքսային հայտարարագրերի (այսուհետ՝ հայտարարագրեր) հետևյալ տեսակների՝ մաքսային մարմինների կողմից լրացման հետ կապված հարաբերությունները՝
1) ապրանքների հայտարարագրի.
2) տարանցման հայտարարագրի.
3) ուղևորային մաքսային հայտարարագրի:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ։
3. Մաքսային մարմինների կողմից հայտարարագրերի լրացումն իրականացվում է հայտարարատուի (այսուհետ՝ դիմումատու) կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
4. Դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) ապրանքների հայտարարագրի լրացման նպատակով՝ օրենսգրքի 106-րդ հոդվածով և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ ապրանքների մասին հայտարարագրում ներառման նպատակով սահմանված տեղեկություններն ու օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը.
2) օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տարանցման հայտարարագրի լրացման նպատակով՝ օրենսգրքի 107-րդ հոդվածով և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 289 որոշմամբ սահմանված՝ տարանցման հայտարարագրում ներառման նպատակով սահմանված տեղեկություններն ու օրենսգրքի 108-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 139 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը.
3) ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 որոշմամբ նախատեսված տեղեկություններն ու օրենսգրքի 261-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը։
5. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները չի ներկայացնում մաքսային մարմին, եթե
դրանք պարունակվում են նույն կետով նախատեսված՝ մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերում։
6. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան հնարավորություններ նախատեսող փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
7. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում է այն մաքսային մարմին, որը գրանցելու է ներկայացված մաքսային հայտարարագիրը։
8. Մաքսային մարմինը, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումն ու 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացնում է համապատասխան հայտարարագիրը և ներկայացնում դիմումատուին, իսկ ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը թերի լինելու և օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում վերադարձնում է դրանք դիմումատուին՝ էլեկտրոնային փոստի միջոցով հայտնելով վերադարձման հիմնավորումը և սահմանելով պակասող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների
ցանկը, իսկ համակարգով գործառնությունների իրականացման դեպքում՝ համակարգում նշելով վերադարձման հիմնավորումը և սահմանելով պակասող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը:
9. Դիմումատուն սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում վերադարձված դիմումի և փաստաթղթերի թերությունների շտկումից հետո իրավունք ունի կրկին դիմելու մաքսային մարմին` հայտարարագրի ներկայացման համար մաքսային օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում։
10. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հայտարարագրերի լրացումն իրականացվում է հայտարարագրերի յուրաքանչյուր տեսակի լրացման համար՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան։
11. Մաքսային մարմնի կողմից սույն կարգով նախատեսված հայտարարագրերի լրացումն իրականացվում է դիմումատուի անհատական ծածկագրի և օգտանվան միջոցով նույնականացվելու եղանակով, որի վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուի կողմից մաքսային մարմնին է տրամադրվում անհատական ծածկագիրը և օգտանունը ներառելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումում։
12. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարագրի լրացման վերաբերյալ դիմումատուի կողմից առարկությունների կամ դիտողությունների առկայության դեպքում՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիրը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի կամ համակարգի միջոցով` ներկայացնելով նաև այդպիսի տվյալների ճշգրտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Դիմումատուի կողմից սույն կետով սահմանված ժամկետում ներկայացվում են նաև ճշգրտման հիմնավորումները։ Առարկությունների կամ դիտողությունների բացակայության դեպքում` սույն կետով նշված ժամկետում և եղանակով դիմումատուն հայտնում է դրա վերաբերյալ:
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրանք ներառում է հայտարարագրում, եթե հնարավոր է դիմումատուի կողմից ներկայացված տեղեկությունների ներառումը հայտարարագրում՝ առանց խախտելու հայտարարագրման համար օրենսդրությամբ սահմանված պահանջները։
14. Եթե սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում դիմումատուի պահանջով տեղեկությունների ներառումը հայտարարագրում կարող է հանգեցնել օրենսդրության խախմանը, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը դադարեցնում է հայտարարագրի լրացման գործընթացը՝ դրա մասին էլեկտրոնային փոստի կամ համակարգի միջոցով ծանուցելով դիմումատուին և վերադարձնելով ներկայացված փաստաթղթերը 1 աշխատանքային օրվա ընթացքում։
15. Սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված գործողությունների իրականացումից հետո մաքսային մարմինը 4 աշխատանքային ժամվա ընթացքում դիմումատուին է ներկայացնում լրացրած էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ստորագրելու և մաքսային մարմին գրանցման համար ներկայացնելու նպատակով:
16. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու անհնարինության դեպքում հայտարարատուի անհատական ծածկագրի և օգտանվան միջոցով նույնականացվելու եղանակով՝ հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացվում է գրանցման համար առանց ստորագրության:
17. Հայտարարագիրը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետերին համապատասխան ներկայացնելու անհնարինության դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուին ներկայացվում է հայտարարագրի տեսաներածված տարբերակը՝ համապատասխան դաշտում ստորագրելու և մաքսային մարմին գրանցման ներկայացնելու նպատակով, որը հայտարարատուի կողմից ստորագրվում է և վերադարձվում մաքսային մարմին` էլեկտրոնային փոստի միջոցով:
18. Հայտարարատուի կողմից սույն կարգի 13-րդ կամ 14-րդ կամ 15-րդ կետերով սահմանված գործողություններն իրականացվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագրի ներկայացման գործառնության իրականացման ժամկետները հաշվի առնելով:
19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետները հայտարարատուի կողմից խախտվելու պարագայում հայտարարագիրը համարվում է չներկայացված:
20. Սույն կարգի 14-րդ կետում նշված գործողությունների իրականացումից հետո հայտարարագիրը համարվում է չներկայացված, և հայտարարատուն կրում է հայտարարագրի ներկայացման պարտավորություն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Օրենսդրական նախագծի անվանումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ընդունվել է 27.02.2024 թվականին և ուժի մեջ է 2024 թվականի սեպտեմեբրի 1-ից:
Որոշումը լրացնել նոր` N 9 հավելվածով` համաձայն ստորև նշված հավելվածի.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ`
էլեկտրոնային ՀԴՄ) էլեկտրոնային կտրոն:
2. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է:
3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված` ուղևորափոխադրումների իրականացման դեպքում հաշվարկները կատարվում են միայն հարկային մարմնում գրանցված էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով:
4. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմում չի ներկայացվում: Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պարտադիր վավերապայմաններին բավարարող առաջին էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը համարվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում:
5. Էլեկտրոնային ՀԴՄ-ն պետք է ապահովի`
1) հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը.
2) յուրաքանչյուր գործողության պատմության պահպանում, առնվազն 5 տարվա ընթացքում.
3) էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի կարգավիճակը փոփոխել «Գործողությունից հանված» կարգավիճակի:
6. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հնարավորություն է ընձեռում գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները (տվյալները)`
1) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի
հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը).
2) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ էլեկտրոնային կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում` նաև համապատասխանաբար ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
3) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման դեպքում այդ կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի հապավումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
4) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).
5) էլեկտրոնային կտրոնի գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.
6) ծառայության անվանումը և կոդը.
7) ծառայության գումարը.
8) վճարման տեսակը.
9) ֆիսկալ համարը.
10) հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով QR կոդը:
7. Էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով գեներացվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:
8. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հնարավորություն է ընձեռում ձևակերպել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վերադարձ: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի վերադարձվող կտրոնի ֆիսկալ համարը, գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, «Վերադարձ» նշումը: Սույն կետում նշված դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձն իրականացվում է ամբողջությամբ:
9. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով` սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում` էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում`
1) էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն չգեներացնելը.
2) ստացված ծառայության արժեքը չմուտքագրելը կամ այդ արժեքից ցածր արժեք մուտքագրելը.
3) էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վրա սույն հավելվածի 6-րդ կետում նշված որևէ տեղեկության բացակայությունը:
10. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով` սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում` էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում չի համարվում գեներացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի չփոխանցելը ծառայություն ստացողին:
Օրենսդրական նախագծի անվանումը
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ընդունվել է 27.02.2024 թվականին և ուժի մեջ է 2024 թվականի օգոստոսի 18-ից:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 289-րդ հոդվածի 5-րդ մասին և 293-րդ
հոդվածի 2-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ իրավաբանական անձը հանվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից կամ իրավաբանական անձը չի ընդգրկվում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցվում է, եթե սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերով և 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված և սույն կետում նախատեսված ժամկետում կատարված բոլոր իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը գերազանցում է`
1) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում չընդգրկման որոշման կայացման համար` լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8%-ը.
2) իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացման համար` իրավախախտումների արձանագրման օրվան նախորդող տասներկու ավարտված ամիսների համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8%-ը:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է 18.08.2024 թվականից։
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 1-ին կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը և (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը.
2) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից օդային տրանսպորտից տարբերվող` տրանսպորտի այլ տեսակով կամ հետիոտնային եղանակով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) քաշը չի գերազանցում 10 կիլոգրամը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված բնաիրային և արժեքային չափաքանակները գործում են, քանի դեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը գերազանցում են նշված չափաքանակները:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է 18.08.2024 թվականից։
Հավելված N 1
Սահմանվել է «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն ստորև նշված հավելված 1-ի:
Հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը»` համաձայն ստորև նշված հավելված 2-ի:
Հավելված N 1
ՑԱՆԿ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Դասամատյաններ.
2. Աշխատողի անձնական գործ.
3. Սովորողի անձնական գործ.
4. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան.
5. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան.
6. Ավարտական, պետական ավարտական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ.
7. Հաստիքացուցակ.
8. Ուսումնական պլան.
9. Ուսումնական հաստատության, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների, մեթոդական միավորման նիստերի արձանագրությունների մատյաններ, սովորողի ծնողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագիր.
10. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ.
11. Դասալսումների արդյունքների արձանագրություն.
12. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների տարեկան հաշվետվություններ.
13. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան.
14. Սովորողների շարժի մատյան.
15. Քաղաքացիական պաշտպանության պլան, աղետների ռիսկի կառավարման պլան, տարհանման պլան, ներքին կարգապահական կանոններ` այդ թվում աշխատողների և սովորողների վարքագծի կանոններ, ներքին գնահատման հաշվետվություն.
16. Օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:
Հավելված N 2
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)
Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի
լրացման (գործածության) հետ կապված իրավահարաբերությունները:
1. Դասամատյաններ
...
2. Աշխատողի անձնական գործ
....
3. Սովորողի անձնական գործ
...
4. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
....
5. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
...
6. Ավարտական, պետական ավարտական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
...
7. Հաստիքացուցակ
1) Հաստիքացուցակը ձևավորվում է` ԴԿՏՀ-ում դպրոցի պաշտոնների (դպրոցի ոչ ուսուցչական անձնակազմ) անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնելուց հետո` ինքնաշխատ եղանակով:
2) Պաշտոնների անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնում է տնօրենը, իր գործառույթների մասով` վարչատնտեսական մասի համակարգողը, կամ տնօրենի հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը:
3) հաստիքացուցակում արտացոլվում են հետևյալ տվյալները.
ա. պաշտոնի անվանումը.
բ. հաստիքների թիվը.
գ. պաշտոնի բոլոր հաստիքների դրույքաչափը (դրամ)` մեկ ամսվա և մեկ տարվա համար.
4) Ձևավորված հաստիքացուցակը ներբեռնվում է ԴԿՏՀ-ից:
5) Փաստաթղթի պահպանման ժամկետը` 5 տարի:
8. Ուսումնական պլան
1) Ուսումնական պլանը կազմվում է ԴԿՏՀ-ում տվյալ դպրոցի կողմից ձևավորված յուրաքանչյուր դասարանի (ուսումնական խմբի), իսկ նույն դասարանից (ուսումնական խմբից) մեկից ավելի առկայության դեպքում` դրանցից յուրաքանչյուրի առարկայացանկը, առարկաներին հատկացված ժամաքանակները, ուսումնական խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա խմբերի ժամաքանակները լրացնելուց հետո` ինքնաշխատ եղանակով:
2) Ուսումնական պլանում առարկայացանկը, առարկաների, ուսումնական նախագծերի, խմբակների և երկարօրյա պարապմունքների ժամաքանակները լրացնում է տնօրենը:
3) Ուսումնական պլանը ձևավորվում է մեկ ուսումնական տարվա համար` մինչև սեպտեմբերի 15-ը:
4) Ձևավորված ուսումնական պլանը ներբեռնվում է ԴԿՏՀ-ից:
5) Փաստաթղթի պահպանման ժամկետը` 5 տարի: 9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան, սովորողի ծնողի և
ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագիր.
...
10. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ
...
11. Դասալսումների արդյունքների արձանագրություն
....
12. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան (այսուհետ` տարեկան պլան), ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների տարեկան հաշվետվություններ.
...
13. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան
1) Ուսուցչի բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանը լրացնում է տնօրենի տեղակալը, և
հաստատում է տնօրենը` ամեն ամսվա վերջին աշխատանքային օրը:
2) Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյանը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
ա. ուսուցչի բացակայած օրերի թիվը.
բ. ուսուցչի բացակայած ժամանակահատվածի սկզբի և ավարտի տարին, ամիսն ու ամսաթիվը.
գ. բաց թողնված դասաժամերի թիվը.
դ. դասերը փոխարինած ուսուցիչների անունը և ազգանունը, փոխարինած դասաժամերը:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Փոփոխության կարգավիճակը
Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունվարի 13-ից մինչև
2027 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:.
Օրենսդրական ակտի անվանումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 30-ից և գործում է մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: