ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Հուլիս 2024
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ՝
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
4. ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5. ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 4-ից՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 23-ից, այն է՝ պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Կատարված փոփոխությունների առանցքային նպատակներից է ապահովել լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը լիցենզավորման ու որակավորման կարգով և «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, նպաստել քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, տարանջատել տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները, ստեղծել հավասար մրցակցային դաշտ:
Ընդհանուր առմամբ ընդունված իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է.
1) քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացմամբ,
2) «Քաղաքաշինության մասին» օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմամբ,
3) Մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման ժամանակացույցի ներդրմամբ,
4) շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովմամբ՝ հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում քաղաքաշինության բնագավառում ՇՄԶ օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց:
Հոդված 11.1. Շարունակական մասնագիտական զարգացումը և քաղաքաշինության բնագավառում մասնագիտական
գործունեությանը ներկայացվող հիմնական պահանջները
2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով։
Հոդված 11.5. Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետը, նրա իրավունքները և պարտականությունները
1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված՝ գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
1. Սույն հավելվածով սահմանվում է հնգամյա ժամանակահատվածում քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող միջոցառումների (այսուհետ՝ միջոցառում) կազմակերպման
և հավաստագրման ժամանակացույցը:
2. Քաղաքաշինության բնագավառում ՇՄԶ ապահովող միջոցառումների կրեդիտների տրամադրումը հնգամյա շրջափուլի համար իրականացվում է սույն հավելվածի N 2 աղյուսակում սահմանված ժամկետներում:
3. Միջոցառման իրականացման սահմանված ժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) www.minurban.am պաշտոնական կայքում հրապարակվում է Միջոցառումների անցկացման ժամանակացույցը (աղյուսակ N 1), որի վերաբերյալ urban.e-gov.am էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում է ուղարկվում գրանցամատյանում ընդգրկված համապատասխան մասնագիտությամբ անձանց:
4. Գրանցամատյաններում ընդգրկված մասնագետները սույն հավելվածի 3-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նույն համակարգի միջոցով հաստատում են իրենց մասնակցությունը:
5. Գրանցամատյանում չընդգրկված մասնագետները www.minurban.am պաշտոնական կայքում հրապարակված միջոցառման իրականացման ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ կարող են գրավոր դիմել Միջոցառման կազմակերպչին միջոցառմանը մասնակցելու համար:
6. ՇՄԶ դասընթացն ավարտվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում միջոցառման կազմակերպիչը գրավոր կոմիտե է ներկայացնում մասնակիցների հաճախումների վերաբերյալ տեղեկատվություն:
Օրենսդրական ակտերի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 18-ից՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Սույն փոփոխության ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ, մասնավորապես՝
– կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակներում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից,
– արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ,
– արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ բավարար քանակի օպերացիոն ծախսեր, որոնցով կհավաստվի իրականում գործունեություն իրականացնելու հանգամանքը,
– կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը
7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով։ Շահութահարկի վճարումից չեն ազատվում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման արդյունքով ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծված (մշակված) կամ զարգացված մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների վաճառքից կամ դրանց օգտագործման իրավունքով տրամադրումից ստացվող եկամուտները (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի արժեքի հավելաճը), մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ պարունակող ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները և մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներից ստացվող ցանկացած այլ եկամուտներ։
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Նախագիծը 2024 թվականի հունիսի 11-ին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ:
Այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում: Բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ անձինք, որոնք սկսել են բիզնես գործունեություն ծավալել այս ոլորտում՝ ներգրավվելով ինչպես բլոքչեյն և ապակենտրոնացված այլ գրանցամատյանների (distributed ledger) տեխնոլոգիաների (ԱԳՏ) ստեղծման, տարբեր ոլորտներում (այդ թվում՝ ֆինանսական համակարգում) դրանց կիրառելիության ապահովման և զարգացման ծրագրերում, այնպես էլ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց մատուցելով կրիպտոակտիվներով տարաբնույթ ծառայություններ, այդ թվում՝ կրիպտոակտիվների առուվաճառք, փոխանակում, փոխանցում, խորհրդատվություն և այլն: Այնուամենայնիվ, համապատասխան կարգավորման դաշտի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կրիպտոակտիվների ոլորտում նորարարական գործունեությամբ զբաղվելու համար:
Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման բացակայությունը մի շարք խնդիրներ է ստեղծում ոլորտի զարգացման համար, մասնավորապես.
– իրավական դաշտի բացակայությունը (այդ թվում՝ կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների տերմինների իրավական սահմանման, գործունեության տեսակների, գործունեություն ծավալող անձանց իրավունքների և պարտականությունների հետ կապված) թույլ չի տալիս ոլորտում բիզնես գործունեություն ծավալող անձանց ՀՀ-ում երկարաժամկետ գործունեություն պլանավորել, ներգրավել տեղական ու միջազգային գործընկերներ և հաճախորդներ.
– ոլորտի չկարգավորված լինելը խոչընդոտում է կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի համագործակցությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման անխափան ընթացքի, այնպես էլ ֆինանսական համակարգում առկա տարբեր նախագծերում ԱԳՏ-երի կիրառության վրա:
Կարգավորման հիմնական դրույթները հետևյալն են.
– ֆինանսական գործիքները (արժեթղթեր, ավանդներ և այլն), որոնք ստեղծվում են կրիպտոակտիվների տեսքով, կարգավորվում են գործող օրենքներով՝ անկախ հիմքում ընկած տեխնոլոգիաներից.
– կրիպտոակտիվներով գործարքների և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման դիմաց վճարումները թույլատրվելու է իրականացվել բացառապես անկանխիկ ձևով.
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որի նպատակով մշակվել է ախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման վերաբերյալ անկախիկ ձեւով գործարքների իրականացումը
Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումը իրականացվում է անկանխիկ եղանակով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 143.1. Կրիպտոակտիվը
1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:
2. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները եւ դրանց մասին տվյալները, եւ որը սինխրոնիզացվում է եւ պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ:
3. Սույն հոդվածի իմաստով փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ:
4. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակի պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները եւ դրանց մասին տվյալները:
5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումը առոչինչ է:
(…)
Հոդված 172. Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը
7. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
1) ապակենտրոնացված գրանցամատյանում դրա կանոնների համաձայն կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա կողմից նշված անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցը.
2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվը ստացող անձի անունով գրանցման պահից::