ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
Օրենսդրական ակտի անվանումը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ
Փոփոխության կարգավիճակը
Օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 27-ից՝ պաշտոնական հրապարակումից` այն է՝ 26.03.2024թ.- ից 6 ամիս անց: Սույն Օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչելու «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Սույն Օրենքով սահմանվել են հանրային առողջապահության ապահովման ինչպես նոր պահանջները, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով արդեն իսկ սահմանված, ներկայումս գործող և կիրառելի մի շարք դրույթներ:
Օրենքով սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, հանրային առողջապահական փորձաքննություն և աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար և Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ սահմանելու այս գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Մասնավորապես՝ Օրենքով սահմանվել են.
- Հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (համաճարակ, համավարակ, բռնկում, վարակի օջախ, համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, արտադրական հսկողություն և այլն),
- պատվաստումներից հրաժարվելու դեպքում իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքներն ու պարտականությունները, իրավունքների որոշակի սահմանափակումները,
- կարանտինի, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, կազմակերպման և իրականցման, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման, արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման պահանջները:
Օրենքի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Օրենսդրական ակտերի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆS
ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Փոփոխության արդյունքում այն դեպքերում, երբ վարչական կամ դատական կարգով վիճարկվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը, դրա վիճարկումը չի կասեցնում որոշման կատարումը:
Կատարված փոփոխության արդյունքում հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:
Առաջարկ՝
Հարկ վճարող սուբյեկտները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջին, քանի որ ցանկացած ծանուցում տեղադրվելու է նրանց անձնական էջում, և ծանուցման տեղադրմանը հաջորդող օրվանից հարկ վճարողները համարվելու են պատշաճ ծանուցված:
Հարկ վճարող սուբյեկտները իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից պետք է հաշվի առնեն, որ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշման վիճարկում չի կասեցնի որոշման կատարումը:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔS
Հին տարբերակ
Նախկինում բացակայում էր:.
Նոր տարբերակ
Հոդված 74. Վարչական բողոք բերելու իրավական հետևանքները
(…)
1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող
վարչական ակտի կատարումը, բացառությամբ`
զ) այն դեպքերի, երբ վիճարկվում է չվճարված
հարկային պարտավորությունները գանձելու և (կամ)
չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի
բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների,
ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային
իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող
շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հին տարբերակ
Հոդված 398. Հարկային իրավախախտումների
արձանագրումը
6. Հարկային մարմնի իրականացրած հարկային
հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ
այլ վարչական ակտերով հարկային
պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում
նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում
են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա
ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային
պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա
են կատարման նշված ակտերն անբողոքարկելի
դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
Նոր տարբերակ
Հոդված 398. Հարկային իրավախախտումների
արձանագրումը
6. Հարկային մարմնի իրականացրած հարկային
հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ
այլ վարչական ակտերով արձանագրված հարկային
պարտավորությունները սույն մասով սահմանված
ժամկետում չվճարվելու օրվան հաջորդող յոթերորդ
օրացուցային օրը հարկային մարմնի ղեկավարի կամ
վերջինիս լիազորած պաշտոնատար անձի կողմից
ընդունվում է չվճարված պարտավորության չափով հարկ
վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական
միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով
գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում
նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ
արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: Որոշումը
կայացման օրը Օրենսգրքով սահմանված կարգով
ծանուցվում է հարկ վճարողին:
Սույն մասով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելու
օրը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության
առևտրային բանկեր, շարժական կամ անշարժ գույքի
հաշվառում կամ գույքային իրավունքների գրանցում
իրականացնող համապատասխան լիազոր մարմիններ և
անձանց։
Հին տարբերակ
Հոդված 431. Գույքի արգելանքի կիրառման
ընթացակարգը
Նախկինում բացակայում էր:
Նոր տարբերակ
Հոդված 431. Գույքի արգելանքի կիրառման
ընթացակարգը
13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց
հետո՝ 30-օրյա ժամկետում, հարկային
պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային
մարմինը չվճարված հարկային պարտավորությունները
գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով
հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա
դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով
սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում
կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ
գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ
որոշումը և չկատարված պարտավորության չափի
վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հարկադիր կատարումն
ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝
չկատարված պարտավորությունները «Դատական
ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով
հարկադիր կատարելու նպատակով: Հարկային մարմինը
Ծառայություն է ներկայացնում հարկ վճարողի անունը,
ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը,
անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ
վճարողի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, արգելադրված
գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների չափի կամ
դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվություն:
Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝
հարկային մարմնի կիրառած արգելանքի որոշումը
Ծառայություն է ներկայացվում անբողոքարկելի
դարձած ստուգման կամ այլ վարչական ակտերի հետ
միաժամանակ: Հարկային մարմնի և Ծառայության միջև
էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման կարգը և
ձևաչափը հաստատվում են Կառավարության որոշմամբ:
Հին տարբերակ
Հոդված 432. Գույքն արգելանքից հանելը
5. Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող
է բողոքարկվել հարկ վճարողից հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ
անհատական իրավական ակտը բողոքարկելու համար
սահմանված ժամկետում: Գույքի վրա արգելանք դնելու
մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ
վճարողից հարկային պարտավորության գումարը
գանձելու վերաբերյալ անհատական իրավական ակտն
անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքի
վրա արգելանք դնելու մասին որոշման արտադատական
կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման
կատարումը:
Նոր տարբերակ
Հոդված 432. Գույքն արգելանքից հանելը
5. Չվճարված հարկային պարտավորությունները
գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով
հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա
դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով
սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում
կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ
գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման
դատական կամ արտադատական կարգով բողոքարկումը
չի կասեցնում դրա կատարումը:
Հոդված 36.1․ Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը
1. Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից: Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը համարվում են հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային
կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից և ուժի մեջ են մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պարտադիր ծանուցման ենթակա այն փաստաթղթերի վրա, որոնց ծանուցման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքով:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն Օրենքն ընդունվել է 28.02.2024 թվականին և ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ այն է՝ 05.04.2024 թվականին:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Կատարված փոփոխության արդյունքում հարկային մարմնին հնարավորություն է տրվում թեմատիկ ստուգումների վարույթներում տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր կիրառել:
Փաստացի, փոփոխության նպատակն է ապահովել անհրաժեշտ իրավական բազա, որպեսզի հարկային հսկողության ընթացքում խախտումներ բացահայտելու համար կիրառվի տեսանկարահանում կամ լուսանկարահանում, այդպիսի տեխնիկական հնարավորություն ունեցող սարքերի միջոցով:
Կատարված փոփոխությամբ կրկնապատկվել են հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները չփակցնելու համար նախատեսված պատասխանատվության չափերը: Մասնավորապես՝ եթե նախկինում գործող կարգավորմամբ հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարությունը (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում էր տուգանք՝ 50 հազար ՀՀ դրամի չափով, ապա ներկայումս գանձվելու է 100 հազար դրամի չափով տուգանք: Խախտումն արձանագրելուց հետո 1 տարվա ընթացքում այն կրկնելու դեպքում գանձվելու է տուգանք՝ 200 հազար դրամի չափով, նախկին 100 հազար դրամի փոխարեն:
Առաջարկ՝
Տնտեսավարող սուբյեկտները այսուհետ պետք է հաշվի առնեն, որ հարկային մարմինը հնարավորություն ունի թեմատիկ ստուգումների շրջանակներում կիրառել տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքեր:
Իրավասու մարմնի պնդմամբ՝ հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսանյութի կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվելու են, կիրառվելու է միայն կոնկրետ հանձնարարագրի շրջանակներում, կոնկրետ գործողություն` հսկիչ գնում իրականացնելիս, սակայն նման հնարավորության ընձեռումը արդեն իսկ էապես թեթևացնում է խախտման հանգամանքի ապացուցման պարտականությունը հարկային մարմնի համար՝ դժվարություն առաջացնելով տնտեսավարող սուբյեկտների համար: Տնտեսավարող սուբյեկտները նաև պետք է առանձնահատուկ շրջահայացություն դրսևորեն օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը հարկային մարմնի սահմանած ձևով փակցնելու պարտականության առնչությամբ:
Հոդված 352.1. Տեսաձայնագրումը թեմատիկ հարկային ստուգման ընթացքում
1. Թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ տեխնիկական միջոցներ) հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:
2. Հարկային մարմինը տեխնիկական միջոցներն օգտագործում է բացառապես ոչ գաղտնի եղանակով:
3. Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչև հսկիչ գնում (գնումներ) կատարելու պահը և կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ խախտման արձանագրման ընթացքում:
4. Թեմատիկ ստուգման՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության հարցի, ինչպես նաև կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելիս խախտման արձանագրման դեպքում տեխնիկական միջոցներով տեսաձայնագրման մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև իր հետ
անմիջականորեն հաղորդակցվող անձին:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օգտագործվող տեխնիկական միջոցներով ամրագրված տեսաձայնագրությունը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
6. Սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրություններն օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է:
7. Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոցում պահվում են մինչև կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալը:
8. Տեխնիկական միջոցների կիրառմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրելուց հետո հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը հարկային մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) հարկային մարմինը դիմումատուի ցանկությամբ տեսաձայնագրությունը տեղադրում է հարկ վճարողի անձնական գրասենյակում կամ տրամադրում է անհատական ծածկագիր՝ թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք,
մուտքագրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, հնարավոր է դիտել և պատճենահանել խախտումն ամրագրած տեսաձայնագրությունը:
9. Հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:
10. Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
Հոդված 353. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը և առգրավելը
(…)
1.1. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից գրավոր եղանակով առաջարկված ողջամիտ ժամկետում դրանք չտրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում իրավասու են իրականացնելու բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում՝ Կառավարության սահմանած կարգով:
1.2. Առգրավումն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա:
1.3. Առարկաների և փաստաթղթերի առգրավումն իրականացվում է այն անձանց մասնակցությամբ, որոնցից իրականացվում է առգրավումը: Անհրաժեշտության դեպքում առգրավմանը կարող է ներգրավվել փորձագետ: Առգրավման ընթացքը տեսաձայնագրվում է հարկային մարմնի ղեկավարի հաստատած ցանկում ներառված տեխնիկական միջոցների օգտագործմամբ, բացառությամբ տեխնիկական միջոցների անսարքության և օգտագործման անհնարինության դեպքերի, որի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են համապատասխան արձանագրություն: Տեսաձայնագրությունը կամ տեսաձայնագրման իրականացման անհնարինության արձանագրությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արձանագրությանը: Առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննումը կատարվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա:
1.4. Առգրավումից առաջ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անձին, որից իրականացվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Դրա համար նրանից վերցվում է ստորագրություն: Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է նշում:
1.5. Առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային տարածքները և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, եթե հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:
(…)
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն փոփոխությունն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այն է՝ 07.04.2024 թվականին:
Ինչին է վերաբերում փոփոխությունը
Կատարված փոփոխության արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կստանա ՀՀ առևտրային բանկերից ստանալ հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով:
ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում բազմիցս հաստատել է, որ բանկային գաղտնիքն անձի մասնավոր կյանքի բաղադրատարր է: Սահմանադրական դատարանը ևս թիվ ՍԴՈ-1546 որոշմամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բանկային գաղտնիքի հասկացության ուսումնասիրության արդյունքում` հաշվի առնելով նաև ՄԻԵԴ-ի դիրքորոշումները՝ գտնոել է, որ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը ներառում է նաև բանկային գաղտնիքը, ուստի այդ
իրավունքը կարող է սահմանափակվել այնպիսի նպատակներով, որպիսին են պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակները:
Առաջարկ՝
Ակնհայտ է, որ քննարկվող փոփոխությունը պայմանավորված է եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պարտականություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից ներկայացված տվյալների արժանահավատության ստուգման նպատակով:
Հաշվի առնելով, որ հարկային մարմինը այսուհետ ուղղակի հասանելիություն ունի բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներին, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող ֆիզիկական անձինք պետք է առանձնահատուկ շրջահայացություն դրսևորեն հայտարարագրում զետեղված տվյալների իսկության և արժանահավատության առնչությամբ՝ խուսափելու անհամապատասխանությունների հայտնաբերման պարագայում հնարավոր բացասական հետևանքներից:
Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.
(…)
78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:
Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը