ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2024
ՄԱՍ I. ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Հարկային օրենսգրքում հարկային պարտավորության ծագման հիմքերի, ֆինանսական
հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման ընթացակարգերի եւ այլ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող
տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի
եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման
մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու եւ լիազոր
մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
3. Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների
ներմուծման կարգը եւ բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով
իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
սահմանելու մասին» N 429-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին
4. Բժշկական մի շարք փաստաթղթերի ձեւերը հաստատելու հայաստանի
հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N
88-ն հրամանում լրացումներ կատարելու մասին
5. ՀՀ Հարկային օրենսգրքում պետական տուրքի հայտարարությունների ներկայացման
գործընթացի եւ պետական տուրքի հաշվարկման վերաբերյալ լրացում կատարելու մասին
հօ-342-ն որոշում
6. ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-ն որոշման մեջ
եկամտային հարկի փոխհատուցման դիմումի մերժման հիմքերի, ինչպես նաեւ բաժնային
ֆոնդի մեծացման գումարի անվանական արժեքի չափի տեղեկանքի վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
7. ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հարկադիր պարապուրդի դիմաց գումարի
հատուցման վերաբերյալ լրացում եվ փոփոխություն կատարելու մասին
8. ՀՀ Կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-ն որոշման մեջ ՀՀ մուտքի
վիզա ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դիմումի լրացման ձեւի,
մուտքի վիզա ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին
ՄԱՍ II. ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների եվ տեղեկատվական ռեսուրսների մշակման եվ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եվ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանելու մասին ՀՀ Կառավարության N 1591-Ն որոշում.
2. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երրորդ եռամսյակ)
ՄԱՍ III. ՆԱԽԱԳԾԵՐ
1. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում ներդրումների իրավական կարգավորման, օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների պետական գրանցման վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին.
2. ՀՀ Հարկային օրենսգրքում եկամուտների ստացման աղբյուրների, հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
3. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
4. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
5. Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքում մաքսային ստուգումների, մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի, մաքսային ստուգման արդյունքով պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ IV . ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ,
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդի No2024-6-3-Ա որոշումը «HERMES» ապրանքային նշանի գրանցման եւ կրկնական փորձաքննության որոշումն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու վերաբերյալ.
3. Դատական գործ N: ՎԴ/3582/05/23 տարբերակիչ հատկանիշ չունեցող ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ.
ՄԱՍ I. ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են այն իրավական ակտերը, որոնք 2024թվականի հոկտեմբեր ամսվան ենթարկվել են փոփոխության)
1. Հարկային օրենսգրքում հարկային պարտավորության ծագման հիմքերի, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման ընթացակարգերի եւ այլ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու
մասին ՀՕ-338-Ն որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 21.10.2024 թվականից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը վերաբերում է միայն «Հարկային օրենսգրքին»:
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՕ-338-Ն որոշմամբ փոփոխվել է Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորության ծագման
հիմքերը, ինչպես նաեւ ավելացվել է նոր դրույթներ շահութահարկի հաշվարկների ներկայացման,
եկամտային հարկի հաշվարկների եւ այլ փաստաթղթերի ներկայացման, ֆինանսական հաշիվների
վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման
մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու
կանոնների խախտման վերաբերյալ։ Օրենսգրքում ավելացել է նաեւ նոր գլուխ՝ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, տեղեկությունների փոխանակման հետ կապված հարկային մարմնի լիազորությունները, ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի եւ վերահսկող անձանց պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ։.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ.
Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի
եւ վճարների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենքների պահանջների
խախտումներ հայտնաբերելու դեպքում
հարկային պարտավորություններ չեն կարող
առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին
առաջադրվել են խախտումը կատարելու
հարկային տարվան անմիջապես հաջորդող
երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ
Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների
խախտումներ հայտնաբերելու դեպքում`
հինգերորդ հարկային տարին լրանալուց հետո:
Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին եւ
փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող
բաժինների պահանջների խախտումներ
հայտնաբերելու դեպքում հարկային
պարտավորություններ չեն կարող առաջանալ,
եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն
կատարելու հարկային տարվան անմիջապես
հաջորդող տասներորդ հարկային տարին
լրանալուց հետո:
Նոր տարբերակ.
«Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի եւ
վճարների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենքների պահանջների
խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային
պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե
դրանք հարկ վճարողին առաջադրվել են
խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես
հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի։
Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների խախտումներ
հայտնաբերելուդեպքում հարկային պարտավորություններ չեն
կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին
առաջադրվել են խախտումը կատարելու հարկային
տարվան անմիջապես հաջորդող հինգերորդ
հարկային տարին լրանալուց հետո։ Հարկային
մարմնին օտարերկրյա պետությունների
(տարածքների) իրավասու մարմինների կողմից
(որոնց հետ իրականացվում է ֆինանսական
հաշիվների մասին տեղեկության ավտոմատ
փոխանակում) ավտոմատ եղանակով Օրենսգրքի
80.2-րդ գլխին համապատասխան տրամադրված
տեղեկությանը վերաբերող գործարքների կամ
հարկման ազատական համակարգեր ունեցող
երկրներում (աշխարհագրական տարածքներում)
գրանցված (հաշվառված) կազմակերպությունների
հետ գործարքների մասով հարկային հսկողության
արդյունքում Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենքների
պահանջների խախտումներ հայտնաբերելու
դեպքում հարկային պարտավորություններ չեն
կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին
առաջադրվել են խախտումը կատարելու հարկային
տարվան անմիջապես հաջորդող տասներորդ
հարկային տարին լրանալուց հետո։ Օրենսգրքի`
անշարժ գույքի հարկին եւ փոխադրամիջոցների
գույքահարկին վերաբերող բաժինների
պահանջների խախտումներ հայտնաբերելու
դեպքում հարկային պարտավորություններ չեն
կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը
հայտնաբերվել է այն կատարելու հարկային
տարվան անմիջապես հաջորդող տասներորդ
հարկային տարին լրանալուց հետո:»
Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:
Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Եկամտային հարկի հաշվարկները եւ այլ փաստաթղթերը ներկայացնելը
6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ
յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 402.3-րդ հոդվածով.
Հոդված 402.3. Ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի եւ վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը.
1. Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատության (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաստատություն) կողմից Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետերերի եւ վերահսկող անձանց (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետերեր եւ վերահսկող անձինք)՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաշիվների (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաշիվներ) վերաբերյալ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (այսուհետ սույն հոդվածում՝ տեղեկություն) հարկային մարմնին Օրենսգրքով սահմանված ժամկետում չտրամադրելու կամ այդ ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված կամ Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով կամ սույն մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին չտրամադրելու
դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
3. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
4. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն հարկային մարմին չներկայացնելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:
5. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց` Միասնական հաշվետվողական ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը չպահպանելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1
միլիոն դրամի չափով։
6. Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով։
7. Սույն հոդվածով սահմանված դեպքերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը համատեղ՝ հարկային մարմնի տված մեթոդական ցուցումների կամ ազդակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վերահսկողության ընթացակարգն ու մեթոդաբանությունը սահմանվում են հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։
9. Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը դրանք վերացրել է մինչեւ պատասխանատվության միջոցի վարույթ հարուցելը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ, որի չափանիշները կարող են սահմանվել
սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված մեթոդաբանությամբ։».
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 80.2-րդ գլխովՕրենսգրքի.
.
Գ Լ ՈՒ Խ 80.2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ
ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ
ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 443.3. Օտարերկրյա պետությունների (տարածքների) հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընդհանուր կանոններ.
1. Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակումը Հայաստանի Հանրապետության վավերացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ու «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով (այսուհետ սույն գլխում՝ Համաձայնագրեր), ինչպես նաեւ Տնտեսական
համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած Միասնական հաշվետվողական ստանդարտի եւ դրա մեկնաբանության (այսուհետ սույն գլխում՝ Ստանդարտ) հիման վրա հարկային մարմնիկողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին
(որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով սույն գլխով նախատեսված տեղեկության տրամադրումը եւ տեղեկության ստացումն է։
2. Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաեւ դրա փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն գլխում կիրառվող հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը։
4. Սույն գլխի դրույթները տարածվում են Ստանդարտով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների (այսուհետ՝ ֆինանսական հաստատություններ) վրա։
5. Սույն գլխի դրույթները տարածվում են օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ համարվող հաշվետերերի եւ վերահսկող անձանց վրա՝
1) նոր բացվող ֆինանսական հաշվի դեպքում՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից.
2) գործող ֆինանսական հաշիվների դեպքում (բացառությամբ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դեպքերի), երբ առկա է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը
գերազանցող՝ հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումար, ինչպես նաեւ երբ հարկային տարվա ընթացքում ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների) գումարների հանրագումարը կամ ելքերի (նվազեցումների) գումարների հանրագումարը գերազանցում է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.
3) գործող ֆինանսական հաշիվների դեպքում՝ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգավորումների մասով՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։
6. Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը որոշելիս հիմք է ընդունվում համապատասխանաբար հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ, ինչպես նաեւ համապատասխան մուտքերի (ավելացումների) կամ ելքերի (նվազեցումների) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը: Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Հոդված 443.4. Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնին տեղեկության տրամադրումը.
1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են Օրենսգրքի 134-րդ եւ 156-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել Ստանդարտով սահմանված հաշվետերերի եւ վերահսկող անձանց եւ դրանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություն
(այսուհետ սույն գլխում՝ տեղեկություն), եթե հաշվետերերի եւ վերահսկող անձանց վերաբերյալ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգի համաձայն կամ ֆինանսական հաստատությանը հասանելի տեղեկության հիման վրա բացահայտվել է, որ դրանք օտարերկրյա
պետությունների (տարածքների) ռեզիդենտներ են։
2. Եթե Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգերի կամ ֆինանսական հաստատությունում առկա տեղեկության հիման վրա չեն բացահայտվել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր եւ վերահսկող անձինք, ապա ֆինանսական
հաստատությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել այդպիսի հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն՝ հարկային մարմնի սահմանած ձեւով։
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված տեղեկությունը ֆինանսական հաստատությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով։ Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը եւ տեղեկությունների ձեւաչափը սահմանվում են հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։
4. Սույն գլխով նախատեսված ընթացակարգերի արդյունքում հաշվետիրոջ կամ վերահսկող անձի՝ հարկային մարմնին անհայտ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում այդ եկամուտները համարվում են տվյալ հաշվետու տարում ստացված, քանի դեռ դրանք այլ
ժամանակաշրջանում ստացված լինելու վերաբերյալ փաստը չի ապացուցվել հաշվետիրոջ կամ վերահսկող անձի կողմից։
5. Հարկային մարմինը պետք է ապահովի իրեն հասանելի դարձած անձնական տվյալների եւ բանկային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկատվության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահպանումը։
Հոդված 443.5. Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման
հետ կապված հարկային մարմնի լիազորությունները
1. Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված՝ հարկային մարմինը ֆինանսական հաստատությունից ստանում է հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ սույն գլխին համապատասխան ներկայացվող տեղեկություններ:.
2. Հարկային մարմինը ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները փոխանցում է օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (հաշվետու պետություններին), որոնք ներառված են այն պետությունների (տարածքների) ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, եւ որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը եւ վերահսկող անձինք: Պետությունների (տարածքների) ցանկը, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաեւ փոխանցված
ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:
4. Հարկային մարմինն իրավունք ունի Համաձայնագրերով սահմանված նպատակներով օգտագործելու օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ որպես Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված՝
երրորդ անձից ստացված տեղեկություններ։
Հոդված 443.6. Ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի եւ վերահսկող անձանց պարտականություններն ու իրավունքները՝ կապված ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ
1. Հաշվետերերի եւ վերահսկող անձանց ռեզիդենտությունը պարզելու համար ֆինանսական հաստատությունն իրականացնում է հաշվետերերի եւ վերահսկող անձանց՝ Ստանդարտով սահմանված պատշաճ ուսումնասիրություն։
2. Հաշվետերերը եւ վերահսկող անձինք պարտավոր են ֆինանսական հաստատություն ներկայացնել իրենց եւ (կամ) փոխկապակցված հաշվետերերի ու վերահսկող անձանց վերաբերյալ՝ ֆինանսական հաստատության կողմից սույն գլխին համապատասխան պահանջվող տեղեկությունը:
3. Եթե անձը ֆինանսական հաշիվ բացելիս ֆինանսական հաստատությանը չի տրամադրում սույն գլխով եւ Ստանդարտով պահանջվող տեղեկությունները, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է ֆինանսական հաշիվ բացելը։
4. Ֆինանսական հաստատությունը պարտավոր է ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձից ստանալ գրավոր համաձայնություն սույն գլխով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու վերաբերյալ:
5. Եթե ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձը հրաժարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված համաձայնությունը տրամադրել կամ ֆինանսական հաստատության կողմից համաձայնություն տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում չի տրամադրում
համաձայնությունը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերի արդյունքում ֆինանսական հաստատությունը բացահայտում է հաշվետիրոջ կամ վերահսկող անձի տրամադրած տեղեկության ոչ ճշգրիտ կամ թերի լինելը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք հանդիսանում եք շահութահարկ վճարող, ապա առաջարկում ենք տեղեկանալ
օրենսդրական փոփոխությանը, քանի որ ՀՕ-338-Ն որոշմամբ իրականացվել են փոփոխություններ
Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորության ծագման հիմքերի վերաբերյալ: Նոր օրենքի
շրջանակներում ավելացվել են նոր դրույթներ, որոնք վերաբերում են շահութահարկի հաշվարկների
ներկայացման, եկամտային հարկի հաշվարկների եւ այլ կարեւոր փաստաթղթերի ներկայացման
ընթացակարգերին: Նաեւ, օրենսգրքում ավելացվել է նոր գլուխ, որը սահմանում է ֆինանսական
հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման ընթացակարգը: Այս դրույթները
կարգավորում են ինչպես հարկային մարմնի, այնպես էլ ֆինանսական հաստատությունների,
հաշվետերերի եւ վերահսկող անձանց պարտականությունները ու իրավունքները: Հետեւաբար
առաջարկում ենք տեղեկանալ տվյալ օրենսդրական փոփոխություններին եւ նվազեցնել հնարավոր
ռիսկերը։
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու եւ լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու եւ լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1574-Ն որոշում.
Փոփոխության կարգավիճակը՝
Ուժի մեջ է 05.10.2024 թվականից
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը տեղի է ունենում միայն N 1118-Ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հայտի ընդունումից հետո էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող մաքսատուրքի արտոնության տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի պահանջներին։.
16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ.
Հայտը Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու
օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա
ընթացքում, եթե բացակայում են սույն կարգի 21-
րդ կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերով
նախատեսված հայտի մերժման հիմքերը,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության կողմից մշակվում է
մաքսատուրքի արտոնության տրամադրման
Հայաստանի Հանրապետության
կառավարության համապատասխան որոշման
նախագիծ (այսուհետ` որոշման նախագիծ) եւ
ներկայացնում Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն, Հայաստանի
Հանրապետության արդարադատության
նախարարություն, Հայաստանի
Հանրապետության պետական եկամուտների
կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության
ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին
(այսուհետ` մարմիններ)` դիրքորոշման։
Որոշման նախագծի հետ միաժամանակ
մարմիններին է ներկայացվում նաեւ հայտը։.
Նոր տարբերակ.
Հայտը Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու
օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա
ընթացքում, եթե բացակայում են սույն կարգի 21-րդ
կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերով
նախատեսված հայտի մերժման հիմքերը,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության կողմից մշակվում է
մաքսատուրքի արտոնության տրամադրման
Հայաստանի Հանրապետության կառավարության
համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ`
որոշման նախագիծ), որում նշվում է նաեւ սույն
հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարություն ներկայացնելու ամսաթիվը եւ
հայտի հետ ներկայացվում է Հայաստանի
Հանրապետության ֆինանսների
նախարարություն, Հայաստանի
Հանրապետության արդարադատության
նախարարություն, Հայաստանի
Հանրապետության պետական եկամուտների
կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության
ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին
(այսուհետ` մարմիններ)` դիրքորոշման։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Օրենքի փոփոխությունը վերաբերում է այն անձանց, ովքեր Կառավարության կողմից հաստատված
որոշմամբ գերակա ոլորտում իրականացնում են ներդրումային ծրագրեր, որի համաձայն համարվում
են ապրանքներ ներմուծող անձ եւ օգտվում են մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու
հիմքերից։
Մասնավորապես փոփոխությունը ուղղված է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտի
ներկայացմանը եւ նախարարության կողմից մաքսատուրքի արտոնության տրամադրման որոշման
նախագծի պահանջներին։
3. Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը եւ բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն «Հայաստանի
Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը եւ բժշկական
արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N 1619-Ն Կառավարության որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է 18.10.2024թվականից, բացառությամբ N 429-Ն որոշման 4.1 կետի, որը ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 19-ից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում փոփոխվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական
արտադրատեսակների ներմուծման կարգը եւ բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշումը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է բժշկական արտադրատեսակների ներմուծմանը, մասնավորապես
Որոշմամբ սահմանվել է արտադրատեսակների շրջանակը, որոնց ներմուծումը արգելվում է։
Որոշմամբ սահմանվել է նաեւ ներմուծման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ դրանց
տեսակները։
N 1 հավելվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
4.1. Չի թույլատրվում օգտագործված բժշկական արտադրատեսակների ներմուծումը, բացառությամբ այն բժշկական արտադրատեսակների, որոնց անվտանգության, որակի եւ արդյունավետության ցուցանիշներին համապատասխանությունը արտադրողի կողմից սահմանված ցուցանիշներին հավաստվում է միայն սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» եւ 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերություններով սահմանված փաստաթղթերով եւ որոնց արտադրության ժամկետից մինչեւ ներմուծման պահն ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:
9-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
Հայտատուն հայտում լրացնում է ներմուծվող բժշկական արտադրատեսակները՝ ըստ առեւտրային անվանումների:
10-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին եւ 10.2-րդ կետերով՝
10.1. Ռիսկի 1-ին դասին պատկանող բժշկական արտադրատեսակների ներմուծման դեպքում (բացառությամբ ստերիլ եւ «ին վիտրո» (in vitro) ախտորոշման համար նախատեսվածների) յուրաքանչյուր սերիայի (խմբաքանակի) համար որակի համապատասխանության հավաստագրի, կամ
որակը հավաստող սերիայի (խմբաքանակի) նշումով այլ փաստաթղթի փոխարեն կարող է ներկայացվել համապատասխանության հայտարարագիր:
10.2. Օգտագործված բժշկական արտադրատեսակների ներմուծման դեպքում ներմուծողը «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի միջոցով հայտը ներկայացնելիս «ապրանքի կոմերցիոն նկարագիրը» դաշտում պարտադիր կերպով նշում է կատարում նաեւ օգտագործված լինելու հանգամանքի մասին:.
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք զբաղվում եք բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ, ապա առաջարկում ենք
ուշադիր լինել վերոնշյալ փոփոխություններին, քանի որ փոփոխությամբ սահմանվել են բժշկական
արտադրատեսակների ներմուծման արգելքները եւ ներկայացվող փաստաթղթերի պահանջները։
4. Բժշկական մի շարք փաստաթղթերի ձեւերը հաստատելու հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-ն հրամանում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բժշկական մի շարք փաստաթղթերի ձեւերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Առողջապահության նախարարի N 88-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին N 305-Ն որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2025 թվականի մայիսի 1-ից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը տեղի է ունենալու միայն Առողջապահության նախարարի N 88-Ն հրամանում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձեւում պացիենտի, ինչպես նաեւ բժշկական միջամտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության ավելացմանը.
Հին տարբերակ
Հավելված 15
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 06-ի
թիվ 88-Ն հրամանի
ՁԵՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳՐԱՎՈՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Պացիենտի (օրինական ներկայացուցչի
կամ կոնտակտային անձի) Ա.Ա.Հ
Տարի, ամիս, ամսաթիվ
Նոր տարբերակ
Հավելված 15
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2021 թվականի դեկտեմբերի 06-ի
թիվ 88-Ն հրամանի
ՁԵՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ
ԴՐԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ
ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Պացիենտի (օրինական ներկայացուցչի կամ
կոնտակտային անձի) Ա.Ա.Հ, ծննդյան օր,
ամիս, տարեթիվ, Տարի, ամիս, ամսաթիվ, ժամը
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Որոշմամբ փոփոխություն է տեղի ունեցել է բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձեւում, որում այսուհետ պետք է նշվի նաեւ բժշկական միջամտություն ստացող պացիենտի ծննդյան օրը, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ բժշակական միջամտության իրականացման ժամը։
Որոշման փոփոխումը վերաբերում է թե բժշակական միջամտություն իրականացնող հաստատություններին եւ թե բժշկական միջամտություն ստացող անձանց։
5. ՀՀ Հարկային օրենսգրքում պետական տուրքի հայտարարությունների ներկայացման գործընթացի եւ պետական տուրքի հաշվարկման վերաբերյալլրացում կատարելու մասին հօ-342-ն որոշում
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՕ-342-ն որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Համաձայն ՀՕ-342-ն որոշման փոփոխությունը տեղի է ունենալու «Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է պետական տուրքի հայտարարությունների ներկայացման
գործընթացին եւ պետական տուրքի հաշվարկմանը։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հայտարարությունները ներկայացնելը հիմք չէ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար: Հերթական տարեկան պետական տուրքի
պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:.
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, այնուամենայնիվ, եթե Դուք
հանդիսանում եք հարկ վճարող, առաջարկում ենք հետեւողական լինել հայտարարությունների
ներկայացման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին»
օրենքով սահմանված պարտավորության դադարեցման հիմքերին։
6. ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-ն որոշման մեջ եկամտային հարկի փոխհատուցման դիմումի մերժման հիմքերի, ինչպես նաեւ բաժնային ֆոնդի մեծացման գումարի անվանական արժեքի չափի տեղեկանքի վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինe
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N 1598-Ն Կառավարության որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում փոփոխվելու է 28 սեպտեմբերի 2017 թվականի N 1371-Ն «Շահաբաժինների
տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման դրույթները
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2025 թվականի հունվարի 1-ից շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման
հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն
կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ
շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք
հարկային մարմին են ներկայացնելու Որոշմամբ սահմանված փաստաղթղթերից բացի նաեւ կոոպերատիվի բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացման վերաբերյալ լիազոր
մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, որի ձեւ սահմանված է Որոշմամբ։ Որոշմամբ հստակ
սահմանվել է նաեւ Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումի մերժման հիմքերը։.
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ ենթակետով.
4.2) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն կոոպերատիվի բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3.2 ձեւի:.
ՏԵՂԵԿԱՆՔ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՓԱՅԱՀԱՎԱՔ
ԿԱՊԻՏԱԼԻ) ՄԵԾԱՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հին տարբերակ.
Եկամտային հարկի գումարների
փոխհատուցման նպատակով հարկային
մարմին ներկայացված՝ սույն կարգի 3-րդ կետով
սահմանված փաստաթղթերն ամբողջական
չլինելու դեպքում հարկային մարմինը
եկամտային հարկի փոխհատուցման համար
դիմում ներկայացրած անձին առաջարկում է
տասն աշխատանքային օրվա ընթացքում շտկել
առկա թերությունները: Եկամտային հարկի
փոխհատուցման մասին դիմումը հարկային
մարմնի որոշմամբ մերժվում է, եթե սույն կետով
սահմանված ժամկետում չեն ներկայացվել սույն
կարգի 3-րդ կետով սահմանված
փաստաթղթերը: Եկամտային հարկի
փոխհատուցման մասին դիմումը հարկային
մարմնի կողմից մերժվելու դեպքում եկամտային
հարկի փոխհատուցումը մերժելու մասին
հարկային մարմնի որոշումը սույն կետով
սահմանված ժամկետի ավարտին հաջորդող
հինգ աշխատանքային օրվա ընթացքում
ներկայացվում է դիմում ներկայացրած անձին:
Եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու
մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց
հետո անձը կարող է հարկային մարմին կրկին
ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձեւի
համաձայն:
Նոր տարբերակ.
Եկամտային հարկի գումարների փոխհատուցման
նպատակով հարկային մարմին ներկայացված՝
սույն կարգի 3-րդ կետով սահմանված
փաստաթղթերն ամբողջական չլինելու (կամ)
ներկայացված փաստաթղթերում
անհամապատասխանություններ հայտնաբերելու
դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի
փոխհատուցման համար դիմում ներկայացրած
անձին առաջարկում է տասն աշխատանքային
օրվա ընթացքում շտկել առկա թերությունները:
Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի որոշմամբ մերժվում է,
եթե՝
1) սույն կետով սահմանված ժամկետում չեն
ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված
փաստաթղթերը կամ չեն ուղղվել ներկայացված
փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները.
2) շահաբաժին վճարող Հայաստանի
Հանրապետության ռեզիդենտ
կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-
ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների
գործունեության արդյունքներով ձեւավորվող
շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված
եկամտային հարկի փոխհատուցման դիմումները
հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող
հարկային տարվա կամ նախորդ հարկային տարվա
ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած
ստուգման կամ այլ վարչական ակտով
արձանագրված՝
ա. Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ
հոդվածի պահանջներից որեւէ մեկով խախտում,
բ. Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու եւ
ավելի անգամ խախտում,
գ. Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք եւ
ավելի անգամ խախտում։
Եկամտային հարկի փոխհատուցման մասին
դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու
դեպքում եկամտային հարկի փոխհատուցումը
մերժելու մասին հարկային մարմնի որոշումը սույն
կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող
հինգ աշխատանքային օրվա ընթացքում
ներկայացվում է դիմում ներկայացրած անձին:
Եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու
մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց
հետո անձը կարող է հարկային մարմին կրկին
ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձեւի
համաձայն՝ բացառությամբ սույն կետի 2-րդ
ենթակետում նշված դեպքերի:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտ եք համարվում, ապա առաջարկում ենք նույն կազմակերպության կանոնադրական կամ
բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային
հարկի գումարների փոխհատուցման նպատակով փաստաթղթեր ներկայացնելիս ուշադիր լինել
օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկին՝ մերժման հիմքերից խուսափելու նպատակով։
7. ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հարկադիր պարապուրդի դիմաց գումարի հատուցման վերաբերյալ լրացում եվ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու
մասին ՀՕ-364-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքը ուժի մեջ է 24.11.2024թ.-ից։ Սույն օրենքի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված հայցադիմումների քննության արդյունքով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ուժով ծագած հարկադիր պարապուրդի հատուցման
պարտականությունների վրա:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Օրենքի փոփոխությունը տարածվում է միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի վրա։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է աշխատանքային իրավահարաբերությունների ժամանակահատվածում
հարկադիր պարապուրդի դիմաց վճարվող գումարի հաշվարկման կանոններին։
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում՝ 1.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա
աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը։.
2-րդ մասում կատարել հետեւյալ փոփոխությունը.
Հին տարբերակ.
Տնտեսական, տեխնոլոգիական,
կազմակերպչական պատճառներով կամ
գործատուի եւ աշխատողի հետագա
աշխատանքային հարաբերությունների
վերականգնման անհնարինության դեպքում
դատարանը կարող է աշխատողին չվերականգնել
իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ
ժամանակահատվածի համար վճարել
հատուցում` միջին աշխատավարձի չափով,
մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ
մտնելը, եւ աշխատողին աշխատանքում
չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս,
քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան
միջին աշխատավարձի տասներկուապատիկի
չափով:
Նոր տարբերակ.
Տնտեսական, տեխնոլոգիական,
կազմակերպչական պատճառներով կամ
գործատուի եւ աշխատողի հետագա
աշխատանքային հարաբերությունների
վերականգնման անհնարինության դեպքում
դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով
գործատուին վճարել սույն հոդվածի 1.1-ին մասով
սահմանված հատուցում եւ աշխատողին
աշխատանքում չվերականգնելու դիմաց
հատուցում` ոչ պակաս, քան միջին
աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին
աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Օրենքը ուղղված է թե գործատուներին եւ թե աշխատողներին, մասնավորապես տնտեսական,
տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա
աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում հարկադիր
պարապուրդի վճարման կարգին եւչափին։ Հետեւաբար առաջարկում ենք աշխատանքային
հարաբերությունների դադարումից հետո առացել ուշադիր լիենլ հարկադիր պարապուրդի
օրենսդրական պահանջներին եւ հաշվարկման կանոններին։
8. ՀՀ Կառավարության2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-ն որոշման մեջ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դիմումի լրացման ձեւի, մուտքի վիզա ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի
Հանրապետության մուտքի վիզա ստանալու եւ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձեւը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N 1692-Ն Կառավարության որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 25.11.2024թվականից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Սույն Որոշմամբ փոփոխության է ենթարկվել միայն «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա
ստանալու եւ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի
ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի
երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձեւը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների
մուտքագրման եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշումը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես ՀՀ մուտքի վիզա ստանալու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկին, դիմումի լրացման ձեւին, մուտքի վիզա ստանալու
առանձնահատկություններին սույն Որոշմամբ սահմանված օտարերկրացիների համար։.
Որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի (այսուհետ՝ ցանկ) 2-րդ կետը շարադրել
հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ.
Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա
ստանալու համար կարող են ներկայացվել նաեւ
հետեւյալ փաստաթղթերը.
1. Ինքնաթիռի տոմս.
2. Հյուրանոցի ամրագրում.
3. Տուրիստական ընկերության հրավերը.
4. Ֆինանսական միջոցների առկայության
մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ
ապացույցներ).
5. Առողջապահական (ճամփորդական)
ապահովագրություն.
6. Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում
են այլ պետությունների գործող կամ վերջին 3
տարիներին տրված եւ սպառված վիզաներ կամ
կացության կարգավիճակի քարտեր.
7. Այլ փաստաթղթեր։
Նոր տարբերակ.
Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա
ստանալու համար կարող են ներկայացվել նաեւ
հետեւյալ փաստաթղթերը՝
1) Ինքնաթիռի տոմս (վերադարձով).
2) Հյուրանոցի ամրագրում.
3) Տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի
Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված
կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող
իրավաբանական անձանց, պետական մարմինների,
տեղական ինքնակառավարման մարմինների,
Հայաստանի Հանրապետությունում
հավատարմագրված դեսպանությունների,
հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային
կազմակերպությունների կամ դրանց
ներկայացուցչությունների հրավեր (հայտագիր,
նամակ, միջնորդություն).
4) Ֆինանսական միջոցների առկայության
մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ
ապացույցներ).
5) Առողջապահական (ճամփորդական)
ապահովագրություն, որի ծածկույթը սահմանում է
առողջապահության նախարարը.
6) Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են
այլ պետությունների գործող կամ վերջին 3
տարիներին տրված եւ սպառված վիզաներ կամ
կացության կարգավիճակի քարտեր.
7) Այլ փաստաթղթեր։
Ցանկի N 1 ձեւի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
17. Այցելության նպատակ
□ Պաշտոնական
□ Գործնական
□ Անձնական
□ Զբոսաշրջություն
□ Կրթական
□ Աշխատանք
□ Այլ (նշել)
Որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 1.2-րդ կետը շարադրել
հետեւյալ խմբագրությամբ`
Հին տարբերակ.
Այն օտարերկրացիները եւ ճամփորդական
փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ
միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա
ստանալու հնարավորությամբ
պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի
Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր
Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ
Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության, Կանադայի,
Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի,
Եվրոպական Միության երկրների, Շենգենյան
համաձայնագրի երկրների եւ Պարսից ծոցի
համագործակցության խորհրդի երկրների
ժամանակավոր կամ մշտական կացության
կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա
կարող են ստանալ Հայաստանի
Հանրապետության պետական սահմանի
անցման կետերում։
Նոր տարբերակ.
Այն օտարերկրացիները եւ ճամփորդական
փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ
միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա
ստանալու հնարավորությամբ պետությունների),
ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների,
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի
Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի
Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության
երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների
ժամանակավոր կամ մշտական կացության
կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա կամ
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի
երկրների ժամանակավոր կամ մշտական
կացության կարգավիճակ Հայաստանի
Հանրապետության մուտքի վիզա կարող են
ստանալ Հայաստանի Հանրապետության
պետական սահմանի անցման կետերում:
Կարգը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով՝
1.4. Իրաքի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ, եթե ունեն առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն եւ բավարարում են սույն կարգի 1.2-րդ կետում նշված պայմաններից որեւէ մեկը կամ ներկայացնում են սույն որոշման հավելված 1-ի 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետերում
նշված փաստաթղթերը։
Կարգի 11.7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ.
Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի
կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին
ուղարկվում է E-VISA էլեկտրոնային
համակարգի կողմից ինքնաշխատ կերպով
գեներացված PDF ձեւաչափով փաստաթուղթ,
որը պարունակում է տրված էլեկտրոնային
վիզայի համարը, դիմումի համարը,
օտարերկրացու անունը, ազգանունը,
ճամփորդական փաստաթղթի համարը,
տրամադրած պետության անվանումը, այցերի
քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը,
վիզայի վավերականության ժամկետը, վիզան
տալու ամսաթիվը, վիզայի
վավերականությունը, գտնվելու ժամկետը,
ստուգելու համար նախատեսված հսկիչ
համարը, QR կոդը, Հայաստանի
Հանրապետության փաստաթղթերի
վավերականության ստուգման միասնական
www.e-verify.am հարթակի հղումը, այլ
անհրաժեշտ տեղեկատվություն։
Նոր տարբերակ.
Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից
նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում
է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից
ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձեւաչափով
փաստաթուղթ, որը պարունակում է տրված
էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը,
օտարերկրացու անունը, ազգանունը,
ճամփորդական փաստաթղթի համարը,
տրամադրած պետության անվանումը, այցերի
քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի
վավերականության ժամկետը, վիզան տալու
ամսաթիվը, վիզայի վավերականությունը,
գտնվելու ժամկետը, ստուգելու համար
նախատեսված հսկիչ համարը, QR կոդը եւ այլ
անհրաժեշտ տեղեկատվություն։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք կամ Ձեր ընկերության օտարերկրացի աշխատակիցները ցանկանում են դիմել ՀՀ մուտքի
վիզա ստանալու համար, ապա առաջարկում ենք առավել ուշադիր լինել փոփոխությամբ սահմանված
փաստաթղթերի ցանկին, ինչպես նաեւ այն առանձնահատկությունների, որոնք նախատեսված են
Որոշմամբ սահմանված օտարերկրացիների համար։
ՄԱՍ II. ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվան նոր ընդունված իրավական ակտերը)
1. Ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների եվ տեղեկատվական ռեսուրսների մշակման եվ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եվ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանելու մասին ՀՀ Կառավարության N 1591-Ն որոշումs
Օրենսդրական ակտի անվանումը՝
ՀՀ Կառավարության N 1591-Ն որոշում ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարներիbեվ տեղեկատվական ռեսուրսների մշակման եվ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եվ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը սահմանելու մասին
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 20.10.2024 թվականից։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՀ Կառավարության N 1591-Ն որոշմամբ հաստատվել է ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակման եւ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եւ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը։
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակման եւ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եւ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1591-Ն որոշման.
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈԻՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
1. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ
1. Ծրագրային ապահովման մշակումը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը եւ աջակցումը, ինչպես նաեւ պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը։ Ծրագրային ապահովման մշակումն իրենից ենթադրում է՝
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձաքննության/նախանախագծային հետազոտության իրականացում, նախագծում, նախատիպերի մշակում, ներառյալ ՅՈՒԱՅ-ՅՈՒԻՔՍ (UI/UX) ինտերֆեյսերի ստեղծում, ինչպես նաեւ գրաֆիկ դիզայն.
2) ծրագրային ապահովման օգտագործողների վարքի ուսումնասիրության իրականացում, ներառյալ ՅՈՒԻՔՍ-ՅՈՒԱՅ (UX/UI) ինտերֆեյսերի, վեբ էջերը եւ բջջային հավելվածների էկրանները, այդ թվում ինչպես սեփական գործիքների օգտագործում, այնպես էլ այլ ծրագրային մշակումը.
3) կառուցվածքի եւ բովանդակության մշակում կամ համակարգչային ծրագրի գրում, այդ թվում՝ կողմնակի սերվիսների ներառելու ճանապարհով կամ սեփական ԷՅԱՅ (AI), ԷՄԷԼ (ML) բազաների հիման վրա, որոնք անհրաժեշտ են առաջադրանքը լուծելու եւ իրագործելու համար, այդ թվում՝ համակարգի ծրագրակազմը (ներառյալ թարմացումներն ու ուղղումները) ծրագրային հավելվածներ (ներառյալ թարմացումները եւ պատչերը), տվյալների բազաները, վեբ էջերը/բջջային հավելվածների էկրանները.
4) տեղեկատվական համակարգերի (տվյալների բազա, հաշվողական հզորություն, ենթակառուցվածք եւ տեղեկատվական ցանց) պլանավորում եւ նախագծում որոնք միավորում են համակարգչային սարքավորումները, ծրագրային ապահովումը եւ տվյալների փոխանցման տեխնոլոգիաները՝ մշակված ծրագրաշարի հետ լավագույն համատեղելիությունն ապահովելու համար.
5) թարգմանություն/տեղայնացում, ծրագրային ապահովման հարմարեցում ընդհանուր օգտագործման կոնկրետ շուկայի կամ հաճախորդի համար.
6) ծրագրային փաթեթների հրապարակում, ներառյալ ծրագրային կոդի տեղադրումը հաշվողական սարքավորումների վրա, ներառյալ դրանց ԴեվՕփսի (DevOps) կարգավորումը եւ Դեվսեկոփսի (DevSecOps) տեղեկատվական անվտանգության միջոցառումները.
7) ծրագրային ապահովման կոնֆիգուրացիա, այսինքն փոփոխությունների կատարում եւ հարմարեցում գոյություն ունեցող հավելվածում, որպեսզի այն գործի տվյալ տեղեկատվական համակարգի (տվյալների բազա, հաշվողական հզորություն, համակարգչային համակարգ,
ենթակառուցվածք եւ տեղեկատվական ցանց) շրջանակներում.
8) ծրագրային ապահովմանն աջակցում, ներառյալ հաշվողական հզորության/համակարգչային համակարգերի ստեղծումը, որոնք համատեղում են համակարգչային տեխնիկան, ծրագրակազմը եւ հաղորդակցման տեխնոլոգիաները.
9) ծրագրային ապահովման մշակման, տվյալների բազայի, համակարգչային համակարգի կամ տվյալների մշակման գործիքների ինտերակտիվ կառավարում եւ շահագործում՝ ելնելով հաճախորդի շահերից:
2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ
2. Տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակումը եւ կիրառումը կառուցվածքային տեղեկատվության կամ տվյալների կազմակերպված հավաքածու է, որը էլեկտրոնային եղանակով պահվում է համակարգչային համակարգում: Տվյալների բազան սովորաբար կառավարվում է տվյալների բազայի կառավարման համակարգով՝ ԴԻԲԻԷՄԷՍ (DBMS): Տվյալները` տվյալների բազայի կառավարման համակարգի ԴԻԲԻԷՄԷՍԻ (DBMS) հետ միասին, ինչպես նաեւ դրա հետ կապված հավելվածները կոչվում են տվյալների բազայի համակարգ կամ ուղղակի տվյալների բազա: Տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակումը եւ կիրառումն իրենից ենթադրում է՝
1) փորձաքննության/նախանախագծային հարցումների անցկացում եւ տվյալների բազաների մշակման եւ կատարելագործման առաջադրանքների պարզաբանում.
2) տվյալների շտեմարանների նախագծում եւ մշակում (հայեցակարգերի մշակում, կառուցվածք, տվյալների բազաների կազմավորում).
3) զարգացած տվյալների բազաների տեղակայում, ներառյալ բաշխվածները, ինչպիսին է հաշվողական հզորությունը.;
4) տվյալների բազաների ձեւավորում եւ պահպանում, ներառյալ մեկ կամ մի քանի աղբյուրներից տվյալների հավաքագրում, ինչպես նաեւ տվյալների մուտքագրում, ստուգում եւ թարմացում.
5) տվյալների բազայի կառավարում, ներառյալ տվյալների բազա ուղղակիորեն կամ հեռակա մուտք գործելու հնարավորություն իրական ժամանակում.
6) տվյալների որոնում, դրանց ընտրություն եւ տեսակավորում՝ ըստ հարցումների, ընտրված տվյալների տրամադրում օգտվողներին, ներառյալ անմիջական մուտքի կամ հեռավոր, իրական ժամանակում մուտքի ռեժիմում.
7) տվյալների բազաների մշակում, հարմարեցում, փոփոխում, տվյալների բազաների տեղադրում, փորձարկում եւ սպասարկում:.
3. OՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈԻՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
3. Oպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եւ այլ ալտկոինների ստեղծումն իրենից ենթադրում է՝
1) հաշվողական հզորությանը (սերվերի եւ համակարգչային սարքավորումների) միացում տվյալների ցանցերին՝ մասնագիտացված տվյալների ցանցերի եւ տեղեկատվական ռեսուրսների հետ փոխգործակցության համար. բլոկչեյն ցանցերի հետ համատեղելի մասնագիտացված ծրագրաշարի օգտագործմամբ հաշվողական գործողությունների շարունակական արտադրության ապահովում բլոկչեյն ցանցերի հետ լավագույն համատեղելիության ապահովման համար.
2) տվյալների/առաջադրանքների ստացման ապահովում՝ հաշվարկների շարունակական արտադրության, պահպանման եւ հաշվարկների արդյունքների շարունակական փոխանցման համար տվյալների փոխանցման միջոցների միջոցով, որոնք անհրաժեշտ են բլոկչեյն ցանցում տվյալների փոխանցման մասնագիտացված ցանցերի հետ փոխգործակցության համար.
3) բոլոր հաշվողական գործողությունների արդյունքների վերաբերյալ տվյալների կուտակում, մշակում, փոխանցում, ցուցադրում եւ պահպանում.
4) բոլոր ներգրավված ենթակառուցվածքային սարքավորումների շահագործման արդյունքների/պարամետրերի վերաբերյալ տվյալների կուտակում, մշակում, փոխանցում, ցուցադրում եւ պահպանում գործընթացները ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանցով (հաշվողական
հզորություն, տվյալների փոխանցման ցանցերի սարքավորումներ եւ մուտք դեպի այլ ցանցեր եւ համակարգեր, տվյալներ ջերմաստիճանի եւ եղանակային երեւույթներ, էլեկտրաէներգիայի եւ ջրի սպառում):
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Կառավորության որոշումը մասնավորապես ուղղված է ծրագրային ապահովման մշակմամբ,
տվյալների հիմունքների եւ տեղեկատվական ռեսուրսների ստեղծմամբ, ինչպես նաեւ
կրիպտոակտիվների (բիթքոյին) գործունեությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական
անձանց։ Հետեւաբար եթե Ձեր գործունեությունը ուղղված է տվյալ ոլորտներից որեւէ մեկին,
առաջարկում ենք ուսումնասիրել ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների եվ տեղեկատվական ռեսուրսների մշակման եւ կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եւ այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը, որում ներկայացված է նաեւ տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների
մշակման եւ կիրառման, oպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների եւ այլ
ալտկոինների ստեղծման վերաբերյալ օրենսդրական դրույթները։
2. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երրորդ եռամսյակ)
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման եվ
հաշվարկման կարգը» հաստատելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդ թիվ 175-Ն որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2025 թվականի մայիսի 1-ից։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանմանը՝ 2024թվականի
երրորդ եռամսյակի համար։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով։
Պարզաբանումներ
Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը եւ ոչ
ուշ, քան տվյալ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը,
հրապարակում է տվյալ եռամսյակի համար հաշվարկված կապիտալի հակացիկլիկ շեմի
մեծությունը, որի նպատակն է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը։
ՄԱՍ III. ՆԱԽԱԳԾԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են այն իրավական ակտերը, որոնք 2024թվականի հոկտեմբեր ամսվան քննարկվել են կամ դրվել են քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միանական կայքէջում)
1. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում ներդրումների իրավական կարգավորման, օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների պետական գրանցման վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասինs
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագիծը քննարկվել է 16.10.2024թ-ից մինչեւ 31.10.2024թ.-ը e-draft.am կայքում։
https://www.e-draft.am/projects/7794/about
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի արդյունքում փոփոխության է ենթարկվելու «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Ներդրումային ծրագրերի ուղեկցման գործառույթի նպատակն է՝ ներդրումների իրականացման
դյուրացում, պետական ընթացակարգային ուղու հստակեցում, պետություն-մասնավոր հատված
արդյունավետ համագործակցության ապահովում: Գործառույթի շահառուներն են տեղական կամ
օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ներդրումային ծրագրերը: Սույն օրենքի փոփոխության
ընդունմամբ նախատեսվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում ամրագրել
Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման 2-րդ հավելվածի 12-րդ կետով
նախատեսված «Պետական մարմինների եւ ներդրողների միջեւ ներդրումների շրջանակներում
փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» Կառավարության որոշման ընդունման լիազորող նորմ:
Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Ներդրումների իրավական կարգավորումը
Հին տարբերակ.
Հայաստանի Հանրապետությունում
օտարերկրյա ներդրումների հետ կապված
հարաբերությունները կարգավորում են սույն
օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության օրենսդրական այլ ակտերով
եւ միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության կնքած
միջազգային պայմանագրերով սահմանված են
այլ կանոններ, քան բովանդակում է սույն
օրենքը, ապա համապատասխան դեպքերում
կիրառվում են միջազգային պայմանագրերի
կանոնները:
Նոր տարբերակ.
1.Հայաստանի Հանրապետությունում
ներդրումների հետ կապված հարաբերությունները
կարգավորում են սույն օրենքով, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրական եւ
ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական
ակտերով, ինչպես նաեւ միջազգային
պայմանագրերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության կնքած
միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
կանոններ, քան բովանդակում է սույն օրենքը, ապա
համապատասխան դեպքերում կիրառվում են
միջազգային պայմանագրերի կանոնները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում
ներդրումների ներգրավման, ներդրումային
ծրագրերի ուղեկցման եւ հետներդրումային
սպասարկման գործառույթներն իրականացնում է
Կառավարության սահմանած լիազոր մարմինը
(այսուհետ` Լիազոր մարմին)։ Պետական
մարմինների, Լիազոր մարմնի եւ ներդրողների միջեւ
ներդրումների շրջանակներում
փոխգործակցության մեխանիզմները սահմանվում
են Կառավարության կողմից։
Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
EՕտարերկրյա ներդրումներով ձեռնարկության հիմնադրումը եւ գրանցումը
Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները, դրանց բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, ձեռնարկությունների տնտեսական միավորումները հիմնադրվում եւ գրանցվում են «Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:
Նոր տարբերակ.
Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների պետական գրանցումը կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառումը
Օտարերկրյա ներդրումներով
կազմակերպությունները գրանցվում, իսկ դրանց
առանձնացված ստորաբաժանումները
հաշվառվում են «Իրավաբանական անձանց
պետական գրանցման, իրավաբանական անձանց
առանձնացված ստորաբաժանումների,
հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի
պետական հաշվառման մասին» օրենքով
սահմանված կարգով։.
2. ՀՀ Հարկային օրենսգրքում եկամուտների ստացման աղբյուրների, հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Նախագիծ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագիծը քննարկվել է 10.10.2024-25.10.2024թ.-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի
հրապարակման միասնական կայքէջում
https://www.e-draft.am/projects/7769
Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից, եթե այլ բան նախատեսված չէ:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը վերաբերում է միայն «Հարկային օրենսգրքին»։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագծով նախատեսվում է,
1) Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել, որի դեպքում ոչ ռեզիդենտ
կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի
Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձեւավորման համար հիմք կընդունվի
օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի
Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման
դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության
կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների եւ (կամ) այլ անձնակազմի միջոցով
կատարվում են աշխատանքներ եւ (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 եւ ավելի
օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ
ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում.
2) Օրենսգրքով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի
Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների
դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող
եկամուտներ, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի
Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս եւ (կամ)
աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ.
3) պարզեցնել եւ ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի
կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի
(այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
5) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության
տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող
եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի
Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս, անկախ
այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, եւ (կամ) ոչ ռեզիդենտ
կազմակերպության կողմից վարձած աշխատողները ներգավված են մշտական հաստատության
գործունեության մեջ։
Օրենսգիրք 314-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
Հին տարբերակ
1. Հարկային մարմինը հաստատում է
կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակը Հայաստանի Հանրապետության եւ
այլ պետությունների միջեւ գործող՝ վավերացված
միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի,
կոնվենցիաների) կիրառումն ապահովելու
նպատակով:.
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատումը իրականացվում է
հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի
Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը
հաստատող տեղեկանքի տրամադրման կամ
օտարերկրյա պետության օրենսդրությամբ
սահմանված՝ օտարերկրյա ռեզիդենտության
փաստը հաստատող ձեւի հաստատման միջոցով:
Օտարերկրյա պետության օրենսդրությամբ
սահմանված ձեւը համարվում է ռեզիդենտության
փաստը հաստատող ձեւ, եթե այն բովանդակային
առումով համապատասխանում է հարկային
մարմնի սահմանած՝ Հայաստանի
Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը
հաստատող տեղեկանքի բովանդակությանը:
3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատման նպատակով հարկ
վճարողը հարկային մարմին է ներկայացնում
սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված
փաստաթղթերը: Հարկային մարմինը երկու
աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում
է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակը հաստատող տեղեկանքը կամ
գրավոր մերժում է դրա տրամադրումը՝ նշելով
պատճառը:
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատման տեղեկանք
ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում
է`
1) կազմակերպության (բացառությամբ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի) դեպքում` տեղեկություն օտարերկրյա
պետությունում ստացված եկամտի տեսակի եւ
մեծության վերաբերյալ, ինչպես նաեւ
օտարերկրյա պետությունում եկամուտների
ստացումը հիմնավորող փաստաթղթերի
պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում.
1.1) Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի դեպքում՝ դիմում
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատման տեղեկանք
ստանալու վերաբերյալ.
2) ֆիզիկական անձի դեպքում`
ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում
ստացված եկամտի տեսակի եւ մեծության
վերաբերյալ, ինչպես նաեւ օտարերկրյա
պետությունում եկամուտների ստացումը
հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝
եկամուտների առկայության դեպքում,
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի
պատճենները,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում
անձի գտնվելու ժամանակահատվածի
հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի
Հանրապետության տարածքում կենսական
շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով
շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող
փաստաթղթերի պատճենները:.
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատումը կարող է
իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ
նախորդ հարկային տարիների համար, եթե առկա
են նախորդ հարկային տարիներին վերաբերող եւ
ռեզիդենտության փաստը հաստատող
անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Նոր տարբերակ
1. Հարկային մարմինը հաստատում է
կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց
Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային
եղանակով տրամադրելով հարկային մարմնի
հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի
Հանրապետության հարկային ռեզիդենտ
համարվելու վերաբերյալ տեղեկանք կամ
էլեկտրոնային եղանակով հաստատելով
օտարերկրյա պետության օրենսդրությամբ
սահմանված՝ Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի
ձեւը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ
սահմանված ռեզիդենտության տեղեկանքը
համարվում է Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք,
եթե այն բովանդակային առումով
համապատասխանում է հարկային մարմնի
սահմանած՝ Հայաստանի Հանրապետության
հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ
տեղեկանքի բովանդակությանը։.
2. Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակի հաստատման
նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային
եղանակով հարկային մարմին է ներկայացնում
հարկային մարմնի հաստատած ձեւին
համապատասխան Հայաստանի Հանրապետության
հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման
մասին դիմում, որը ներառում է հետեւյալ
տեղեկատվությունը՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական
գրանցում ստացած իրավաբանական անձանց եւ
որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված
ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը,
անվանումը, կազմակերպաիրավական տեսակը,
անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը.
բ. Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակի հաստատման
տարեթիվը.
գ. երկիրը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի
Հանրապետության հարկային ռեզիդենտ
համարվելու վերաբերյալ տեղեկանքը. դ. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա
պետության օրենսդրությամբ սահմանված
ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու
նշում՝ կցելով օտարերկրյա պետության
օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության
տեղեկանքի ձեւը։
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ
սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները,
հանրային ծառայությունների համարանիշը,
բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
բ. Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակի հաստատման
տարեթիվը.
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի
Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
դ. հարկային տարում Հայաստանի
Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր
ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի
կամ Հայաստանի Հանրապետության տարածքում
կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝
կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ
ոճով շարադրած հիմնավորումը եւ հաստատող
փաստաթղթերի պատճենները,
ե. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա
պետության օրենսդրությամբ սահմանված
ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու
նշում՝ կցելով օտարերկրյա պետության
օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության
տեղեկանքի ձեւը։
3. Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը
տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն
հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում
դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ
սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված
դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող
երկու աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը
մերժելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով
ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով
պատճառը։ Օտարերկրյա պետության
օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության
փաստը հաստատող տեղեկանքի ձեւը հարկային
մարմինը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու
օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա
ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային
եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝
նշելով պատճառը։
4. Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը
ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը,
կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական
անձի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները,
հանրային ծառայությունների համարանիշը,
բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
2) Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտի կարգավիճակի հաստատման
տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի
Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
4) նշում Հայաստանի Հանրապետության եւ
տեղեկանքի ներկայացման երկրի միջեւ գործող՝
եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը
բացառելու մասին համաձայնագրի կիրառման
նպատակով, եթե նման համաձայնագիր առկա է.
5) համակարգի կողմից գեներացվող
համապատասխան ծածկագիր եւ ծածկագիր
պարունակող QR կոդ։
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի
կարգավիճակի հաստատումը կարող է
իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ
հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ
հարկային տարիների ռեզիդենտությունը
հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը։
Հայաստանի Հանրապետության հարկային
ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ըստ
տարիների եւ երկրների տրամադրվում է առանձին։
3. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագիծը քննարկվել է 11.10.2024-26.10.2024թ. e-draft.am իրավական ակտերի նախագծերի
հրապարակման միասնական կայքէջում։
Նախագծի ընդունման արդյունքում Օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2025 թվականի
հունվարի 1-ից։
https://www.e-draft.am/projects/7781/about
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի ընդունման արդյունքում փոփոխման է ենթարկվելու. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը, «Գովազդի մասին» օրենքը, «Հայաստանի Հնարապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքը, «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենքը,«Կենտրոնական բանկի մասին» օրենքը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » օրենքը, «Քաղաքացիական օրենսգիրքը»- ը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, «Սնանկության մասին» օրենքը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքը,«Քրեական դատավարության» օրենսգիրքը, «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրքը, «Վարչական դատավարության» օրենսգիրքը, «Ռազմարդյումաբերական համալիրի մասին» օրենքը, «Գնումների մասին» օրենքը, «Հարկային օրենսգիրք»-ը, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագիծը մասնավորապես վերաբերում է՝
ա) համակենտրոնացում չհամարվող վերակազմակերպումների, գործողությունների կամ
գործարքների շրջանակի հստակեցմանը.
բ) չհայտարարագրված համակենտրոնացումների հիմքով հարուցված վարույթի իրականացմանը
ժամկետի հստակեցում արագացված վարույթ կիրառելու դեպքում.
գ) Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելու ընթացակարգի հստակեցմանը.
դ) Հանձնաժողովի կողմից եզրակացություն տրամադրելու ընթացակարգի առանձնահատկությունների
սահմանմանը.
ե) Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման շրջանակում մասնակիցների
կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ
ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացնելու կամ Հանձնաժողովի կողմից պահանջված
տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում դիմումի անհետեւանք թողնելու վերաբերյալ որոշում
կայացնմանը.
զ) հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերի հստակեցմանը.
է) չհայտարարագրված համակենտրոնացման իրավախախտման հատկանիշների հստակեցմանը .
ը) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման
առիթների քննարկման ընթացակարգի հստակեցմանը
թ) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման
մերժման հիմքերի հստակեցմանը .
ժ) սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ
փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար պատասխանատվության միջոց
կիրառելու լիազորության սահմանմանը։
Օրենքի 3-րդ հոդվածում լրացնել հետեւյալ նոր հասկացություններով.
11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն կանխելու եւ խափանելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, որը վնասում է կամ կարող է վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.»
11.2) ձեռքբերման վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքը ձեռք բերելուն կամ ապրանքի գնման, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե՝ ոչ.»..
1-ին մասի 32-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում՝ այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է
ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը.
1-ին մասը «զեղչ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ.
36) բազային տոկոսներ՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դիմաց օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքում վճարման ենթակա տոկոսներ.
Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
Հին տարբերակ
3. Հորիզոնական հակամրցակցային
համաձայնությունները կարող են
մասնավորապես վերաբերել`
11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների
հետ պայմանագրային հարաբերությունների մեջ
չմտնելու, կամ պայմանագրային
հարաբերությունները դադարեցնելու կամ
կասեցնելու պարտադրմանը.
Նոր տարբերակ
3. Հորիզոնական հակամրցակցային
համաձայնությունները կարող են մասնավորապես
վերաբերել`
11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ
պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու
կամ որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների
հետ պայմանագրային հարաբերությունների մեջ
չմտնելու, կամ պայմանագրային
հարաբերությունները դադարեցնելու կամ
կասեցնելու պարտադրմանը.
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում 11-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
Հին տարբերակ
այլ գործողություն կամ վարքագիծ, որը
պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի
հատկանիշները:
Նոր տարբերակ
բանակցային ուժեղ դիրք ունեցող՝
գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող
տնտեսավարող սուբյեկտի կողմից «Առեւտրի եւ
ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ
հոդվածով սահմանված վճարումների կատարման 30
օրացուցային օրվա կետանց թույլ տալը եւ դրա
ընթացքում բազային տոկոսները չվճարելը.
12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 5-րդ մասով.
5. Բազային տոկոսները հաշվարկվում են սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված ժամկետի ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, եթե պայմանագրով կամ օրենքով սահմանված այլ
եղանակով համաձայնեցված ավելի բարձր տոկոսներ նախատեսված չեն:
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 9.1-րդ գլխով.
ԳԼՈՒԽ 9.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որը ազդում է կամ կարող է ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա եւ հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում է սպառողների նկատմամբ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության եւ (կամ) անաչառության սկզբունքները։
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է։
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առեւտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին եւ այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը: Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը։
4. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որի հետեւանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին։
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:.
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է։
3. Հանձնաժողովը որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ։
49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 4-րդ մասով.
4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը եւ տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ։ Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։
Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 5-րդ մասով.
5. Հանձնաժողովը չի սկսում եզրակացության ընդունման ընթացակարգ այն դեպքում, երբ ներկայացված դիմումով բարձրացված հարցերը չունեն առանձնակի բարդություն կամ կարեւորություն, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է տասը օրվա ընթացքում:
Օրենքի 60-րդ հոդվածը 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
1. Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանն ու սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ, եթե բարձրացված հարցերն ունեն առանձնակի բարդություն կամ կարեւորություն։.
Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 2-րդ եւ 3-րդ մասերով.
2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացնելու կամ Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշում։
3. Հանձնաժողովի կողմից համակենտրոնացման դիմումը անհետեւանք թողնելու մասին որոշում կարող է կայացվել վարույթի ցանկացած փուլում։
Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 2.1-րդ մասով.
2.1. Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայության փաստը եւ հարուցել վարույթ։
Օրենքը 82-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 82.1.-րդ հոդվածով.
Հոդված 82.1. Զգուշացում տալը
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում։
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով։
3. Տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից զգուշացմամբ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշները չվերացնելու դեպքում կարող է հարուցվել վարույթ։
Օրենքը 83-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 83.1-րդ հոդվածով.
Հոդված 83.1. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում
1. Տնտեսական մրցակցության բնագավառում կամ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետեւանքով հնարավոր էական կամ անվերականգնելի վնասը կանխելու նպատակով Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակիցների միջնորդության հիման վրա կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, այդ թվում՝
1) դադարեցնել իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչեւ վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչեւ իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձեւերով.
2) կասեցնել պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը։
2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում։
3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոցներ։
4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են՝
1) Հանձնաժողովի անվանումը,
2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,
3) միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը,
4) միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,
5) կիրառված միջանկյալ միջոցի նկարագրությունը,
6) տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) եւ առկայության դեպքում ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը: Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝
1) Հանձնաժողովի որոշմամբ վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.
2) Դատարանի կողմից կայացվել է միջանկյալ միջոցի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում.
3) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած։
7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել։ Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 17.1-րդ գլխով.
Գ Լ ՈՒ Խ 17.1.
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի իրականացման կարգը
Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթը իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:
Հոդված 91.2. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցները
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) իրավասու մարմինները:
Հոդված 91.3. Գրավոր ծանուցումը
Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում՝ առաջարկելով վերացնել խախտման հատկանիշները եւ վճարել հիսուն հազար դրամ:
Ծանուցման ուղարկման առիթներն են.
- ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.
- ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.
- ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման փաստի հայտնաբերումը.
- ապրանքի գնի ներկայացման «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած
տեղեկությունները.
- ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստացված ցանկացած այլ տեղեկություն, որը թույլ է տալիս ողջամտորեն ենթադրել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից թույլ է տրվել
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտում։
Տնտեսավարող սուբյեկտի կողմից տասնհինգօրյա ժամկետում գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելու դեպքում Հանձնաժողովը կարող է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ։
Հոդված 91.4. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի
հարուցման առիթների քննարկումը
Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովը կարող է ընդունել վարույթ հարուցելու մասին որոշում։
2. Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության եւ անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում այն եզրափակող Հանձնաժողովի որոշման ազդեցությունը եւ Հանձնաժողովի ռեսուրսները։
3. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների գնահատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» օրենքի նախագծով
1. սահմանվում է Հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության
կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին.
2. սահմանվում է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ
կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առեւտրային գործելակերպի
ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսեւորումները.
3. նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների
հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները.
4. նախատեսվել է Հանձնաժողովի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու հնարավորություն եւ
միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունման առանձնահատկություններ.
5. սահմանվել է պատասխանատվություն սպառողների դեմ ուղղված իրավախախտումների
համար.
6. նախատեսվել է գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների
կողմից վճարման կետանցի դեպքում պայմանագրային կամ բազային տոկոսներ վճարելու
պարտականություն։
Եթե Դուք հանդիսանում եք իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով զբաղվում է
տնտեսական գործունեությամբ, առաջարկում ենք ծանոթանալ նշված իրավական
փոփոխություններին։ Ավելին, եթե Դուք իրականացնում կամ պատրաստվում եք Ձեր գործունեության
ընթացքում իրականացնել զեղչեր, որի արդյունքում կարող եք առնչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրամադրված որոշումներին կամ եզրակացություններին,
ապա նախագծով առկա են նաեւ փոփոխություններ նշված ոլորտի օրենսդրական
կարգավորումներում։
4. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Փոփոխություբը քննարկվել է 1110.2024-26.10.2024թ.-ին e-draft.am կայքում
https://www.e-draft.am/projects/7781/about
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կիատարելու արդյունքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» օրենքի նախագծով.
1) ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն
ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը.
2) սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող հասկացություններ, այդ թվում՝ «միջին
սպառող», «ապրանք», «սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպ»,
«սպառողի տնտեսական վարքագծի վրա ազդեցություն», «վարքագծի կանոնագիրք», «առեւտրային
հաղորդակցություն», «ձեռքբերման վերաբերյալ որոշում» եւ այլ հասկացություններ։
2) նախատեսվել է սպառողների դեմ տնտեսավարող սուբյեկտների անարդար առեւտրային գործելակերպի
վերաբերյալ ամբողջական կարգավորումներ՝ 2005/29/EC հրահանգով սահմանված կարգավորումներին
համապատասխան, ներառյալ՝ անարդար առեւտրային գործելակերպից սպառողների պաշտպանության
մեխանիզմներ։ Մասնավորապես՝
ա) նախատեսվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ անարդար առեւտրային
գործելակերպ դրսեւորելու արգելքի սկզբունքը,
բ) սահմանվել են անարդար առեւտրային գործելակերպ համարվող վարքագծի հատկանիշները,
գ) սահմանվել են տնտեսավարող սուբյեկտների այն վարքագիծը, գործողություններն ու անգործությունը,
որոնք բոլոր դեպքերում համարվում են անարդար։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
Հին տարբերակ
սպառող` բացառապես անձնական, ընտանեկան,
տնային կամ այլ օգտագործման համար
նախատեսված, ձեռնարկատիրական
գործունեության հետ չկապված, ապրանքների
(աշխատանքների, ծառայությունների)
պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն
ունեցող քաղաքացի.
Նոր տարբերակ.
«սպառող՝ սպառման նպատակով ապրանք ձեռք
բերող կամ հնարավոր ձեռք բերող ֆիզիկական կամ
իրավաբանական անձ, որի կողմից ապրանքի
ձեռքբերումը կապված չէ իր կողմից իրականացվող
ձեռնարկատիրական գործունեության հետ.
12-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր հասկացություններով.
Տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն. միջին սպառող՝ բավականաչափ տեղեկացված անձ, որը սոցիալական, մշակութային, լեզվական գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում համարվում է գիտակից։ Սպառողների որոշակի խումբը անհատականացվում է տարիքով, ֆիզիկական, մտավոր կամ այլ առանձնահատկություններով. ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական). սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առեւտրային հաղորդակցություն, ներառյալ՝ գովազդը եւ ապրանքի իրացմանն ուղղված այլ միջոցառումները, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ. սպառողի տնտեսական վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպի դրսեւորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի. վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի կողմից սահմանված վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առեւտրային գործելակերպի շրջանակներում. առեւտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձեւ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը. գնման հրավեր՝ առեւտրային հաղորդակցություն, որը կիրառվող առեւտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով. անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսեւորվել նաեւ առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է սպառողի՝ հիմնավորված որոշում կայացնելու ունակությունը. ձեռքբերման վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքը ձեռք բերելուն կամ ապրանքի գնման, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե՝ ոչ։.
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 4.1-րդ հոդվածով.
Հոդված 4.1. Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը
Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք առանց որեւէ ճնշման կամ սահմանափակման։.
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր III1 գլխով.
Գ Լ ՈՒ Խ III
Հոդված 37.1. ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
1. Առեւտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության եւ (կամ) անաչառության սկզբունքներին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի նկատմամբ դրսեւորած տնտեսական վարքագծի վրա, ում ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի տնտեսական վարքագծի վրա, երբ առեւտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբին։
2. Առեւտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն սպառողների այնպիսի խմբի վարքագծի վրա, որոնք իրենց մտավոր կամ ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ դյուրահավատության պատճառով հատկապես խոցելի են տվյալ գործելակերպի կամ ապրանքի նկատմամբ, ինչը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, պետք է գնահատվի այդ խմբի միջին սպառողի տեսանկյունից:
3. Անարդար առեւտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-37.3-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունը, անգործությունը կամ վարքագիծը։
4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առեւտրային գործելակերպն արգելվում է։
Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը եւ անգործությունը
1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել՝ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, ինչը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին, եւ դրդում է կամ կարող է դրդել, որ սպառողը կայացնի ձեռքբերման այնպիսի որոշում, որն
այլ պարագայում չէր կայացնի։
2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձեւով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, որը սպառողին անհրաժեշտ է ձեռքբերման որոշում կայացնելու համար, ինչը սպառողին դրդում է կամ կարող է դրդել կայացնել ձեռքբերման այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տեղեկատվությունից բացի՝ գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը պետք է նաեւ տրամադրի հետեւյալ տեղեկատվությունը
1) ապրանքի հիմնական բնութագրերը.
2) ապրանքի գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.
3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.
4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում այդպիսի իրավունքի առկայությունը։
1. Ցանկացած դեպքում մոլորեցնող առեւտրային գործողություն է համարվում
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ հանդիսանում է վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ, այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի չի հանդիսանում վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ.
2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության.
3) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքերում, երբ վարքագծի կանոնագիրքը որեւէ պետական մարմնի կողմից չի հաստատվել.
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.
6) հայտարարելը, որ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպը կամ ապրանքը հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.
7) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ վերջինս ուներ օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի գովազդից բխող ողջամիտ ժամկետներում եւ ծավալներով մատակարարումներ իրականացնել.
8) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետեւ՝ գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք գովազդելու մտադրությամբ.
9) անմիջապես ձեռքբերման որոշում կայացնելու եւ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.
10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.
11) օրենքով սպառողներին տրված իրավունքները ներկայացնելը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ.
12) լրատվության միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը գովազդելու նպատակով խմբագրական բովանդակություն կիրառելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է գովազդի համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել բովանդակության մեջ.
13) սպառողի կողմից ապրանքը չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանը սպառնացող ռիսկի, դրա բնույթի եւ չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.
14) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.
15) հայտարարելը, որ ապրանքը կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.
16) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.
17) մարքեթինգային բուրգ ստեղծելը, իրագործելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարքեթինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների իրացմամբ կամ սպառմամբ.
18) շուկայական պայմանների կամ ապրանքը գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը ձեռք բերելուն դրդելու նպատակով.
19) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.
20) ապրանքը որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձեւով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ՝ բացի ապրանքը ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.
21) ապրանքի իրացման փաստաթղթերում հաշիվ-ապրանքագիր կամ համանման այլ փաստաթուղթ ներառելը, ինչը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ արդեն պատվիրել է այն, երբ իրականում այդպես չէ.
22) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով կամ կեղծ ձեւով ինքն իրեն ներկայացնում է որպես սպառող:
Հոդված 37.3. Ագրեսիվ առեւտրային գործելակերպը:
1. Առեւտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը վերջինս այլ պարագայում չէր կայացնի:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առեւտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի կամ անհարկի ազդեցության գործադրման հանգամանքը որոշելիս անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.
- դրա իրականացման ժամանակը, վայրը, բնույթը եւ (կամ) շարունակականությունը.
- սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսեւորումը.
- տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին վերջինս տեղյակ է եւ որը կարող է ազդել սպառողի ձեռքբերման որոշում կայացնելու վրա.
- տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումը, այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքներից.
- անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:
1. Ցանկացած դեպքում ագրեսիվ առեւտրային գործելակերպ է համարվում`
- տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային հարթակը (ինտերնետային կայքը, էլեկտրոնային հավելվածը կամ համանման այլ միջոցները), մինչեւ պայմանագրի կնքումը.
- սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը, հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ
հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական եւ անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.
- ապահովագրական հատուցում ստանալու ցանկություն ունեցող սպառողից պահանջել ներկայացնել փաստաթղթեր, որոնք ողջամտորեն էական չեն կարող համարվել պահանջի հիմնավորվածությունը որոշելու համար, կամ գործին առնչվող նամակագրությանը պարբերաբար չպատասխանելը՝ դրդելով սպառողին չիրացնել իր իրավունքները.
- գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
- տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք մատակարարելը սպառողին, եւ դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.
- տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.
- կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում։։
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 38.1-րդ հոդվածով.
Հոդված 38.1. Անարդար առեւտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը
Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առեւտրային գործելակերպի դրսեւորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից։
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 38.2-րդ հոդվածով
Հոդված 38.2. Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների լիազորությունները
Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են լիազորված պետական մարմինները` օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրենց իրավասության սահմաններում:
Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 39.1-րդ հոդվածով
Հոդված 39.1. Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումը
Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինները օրենքներով նախատեսված դեպքերում իրավունք ունեն կիրառել պատասխանատվության միջոցներ իրենց իրավասության սահմաններում։
Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Նախագիծը ուղղված է սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաեւ
ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությանը։
Օրենքի փոփոխությունը կապված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շրջանառությամբ։ Հետեւաբար
վերոնշյալ օրենքների փոփոխության ընդունումը նպատակ ունի պաշտպանել սպառողների շահերը,
ինչպես նաեւ լրացնելու այն իրավական բացերը, որոնք առկա են ներկայիս օրենսդրական դաշտում։
5. Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքում մաքսային ստուգումների, մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի, մաքսային ստուգման արդյունքով պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
«ՀՀ Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագծի քննարկման տեւողությունն է՝ 25.10.2024-11.11.2024թ։
Նախագիծը քննարկվում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական
կայքէջում.
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի ընդունման արդյունքում փոփոխությունը տեղի է ունենալու միայն «Մաքսային
կարգավորման մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակիացնել մաքսային ստուգումների
գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով գործող կարգավորումներով
չսահմանված հարցերը, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի
էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, սահմանել պատասխանատվության նորմեր
մաքսային ստուգման արդյունքներով` լրացուցիչ հայտնաբերված պարտավորությունների
նկատմամբ:
Օրենքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
Հին տարբերակ
Հոդված 198. Կամերալ եւ արտագնա մաքսային
ստուգումները, կամերալ մաքսային
ուսումնասիրությունը
1. Կամերալ մաքսային ստուգումը
կատարվում է Միության մաքսային օրենսգրքին,
սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին
համապատասխան՝ առանց ստուգում սկսելու
մասին որոշման (կարգադրագրի)՝ մաքսային
մարմինների գտնվելու վայրերում, ինչպես նաեւ
առանց ստուգվող անձին այցելության եւ առանց
վարչական վարույթի մասին ծանուցման:
2. Արտագնա մաքսային ստուգումը
կատարվում է Միության մաքսային օրենսգրքին,
սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին
համապատասխան՝ մաքսային մարմնի ղեկավարի
(պետի), նրա լիազորած մաքսային մարմնի
ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ
նրանց փոխարինող անձանց կողմից արտագնա
մաքսային ստուգում իրականացնելու մասին
որոշման (կարգադրագրի) հիման վրա, որի ձեւը
հաստատում է Կոմիտեն: Արտագնա մաքսային
ստուգումն սկսելու վերաբերյալ ստուգվող անձին
ծանուցման կարգը, դրա իրականացման
ժամկետները սահմանվում են Միության
մաքսային օրենսգրքով:
3. Կամերալ մաքսային ուսումնասիրությունը
Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի
7-րդ կետի երրորդ պարբերությամբ նշված
ժամկետներում մաքսային մարմնի կողմից
կիրառվող մաքսային հսկողության
իրականացումն ապահովող միջոց է, որի
նպատակներն են մաքսային մարմնին
վերապահված լիազորությունների շրջանակում
օրենսդրությամբ սահմանված պահանջների
խախտումների հայտնաբերումը, կանխումը եւ
օրենսդրությամբ սահմանված պահանջների
կատարման առաջադրումը։
4. Կամերալ մաքսային ուսումնասիրությունն
անցկացվում է բացառապես մաքսային մարմնում՝
Կոմիտեի սահմանած կարգով: Կամերալ
մաքսային ուսումնասիրությունն անցկացվում է
առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու
պահանջի:
5. Միության մաքսային օրենսգրքի 331-րդ
հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝
մաքսային ստուգմանը մասնակցության
նպատակով անհրաժեշտության դեպքում
մաքսային մարմնի որոշման հիման վրա կարող են
ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ
այլ պետական մարմիններից:
6. Մաքսային ստուգման համար այլ
պետական մարմիններից փորձագետների կամ
մասնագետների ներգրավման կարգը սահմանում
է Կառավարությունը:
7. Արտագնա մաքսային ստուգումների
տեսակները սահմանված են Միության մաքսային
օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ կետով:
8. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ
հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝
օրենքով կարող են սահմանվել արտագնա
մաքսային ստուգումների լրացուցիչ տեսակներ,
դրանց իրականացման հիմքերը, ժամկետները եւ իրականացման կարգի
առանձնահատկությունները:
9. Արտագնա մաքսային ստուգում կատարելու
մասին որոշումը (կարգադրագիրը), բացի
Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի
6-րդ կետով նախատեսված տեղեկություններից,
կարող է պարունակել նաեւ տվյալ արտագնա
մաքսային ստուգմանն առնչվող այլ
տեղեկություններ:
10. Կոմիտեն, Միության մաքսային
օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետին
համապատասխան, Միության մաքսային
օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետի 5-9-րդ
ենթակետերով սահմանված տեղեկությունները
փոփոխելու եւ լրացնելու անհրաժեշտության
դեպքում կարող է սահմանել մինչեւ արտագնա
մաքսային ստուգման անցկացման ավարտը
արտագնա մաքսային ստուգում անցկացնելու
մասին որոշման (կարգադրագրի) մեջ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
կարգը:
11. Արտապլանային արտագնա մաքսային
ստուգումների նշանակման հիմքերը սահմանված
են Միության մաքսային օրենսգրքի 333-րդ
հոդվածի 16-րդ կետով:
12. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ
հոդվածի 16-րդ կետի 9-րդ ենթակետին
համապատասխան՝ արտապլանային արտագնա
մաքսային ստուգումների՝ Միության մաքսային
օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետով
սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ
հիմքերը սահմանվում են օրենքով:
13. Արտագնա մաքսային ստուգման
իրականացման սկիզբ է համարվում արտագնա
մաքսային ստուգում անցկացնելու մասին
որոշումը (կարգադրագիրը) ստուգման
ենթարկվող անձին առձեռն հանձնելու
ամսաթիվը, իսկ եթե ստուգման ենթարկվող
անձին արտագնա մաքսային ստուգում
անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)
հանձնվում է այդ անձի հասցեով հանձնման
մասին ծանուցմամբ պատվիրված նամակով,
ապա արտագնա մաքսային ստուգման
իրականացման սկիզբ է համարվում ծանուցման
մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում,
երբ պատվիրված նամակը վերադարձվում է
հասցեատիրոջը այն չհանձնելու պատճառների
մասին նշումով, ապա արտագնա մաքսային
ստուգման իրականացման սկիզբ է համարվում
պատվիրված նամակի վերադարձի օրը:
14. Կամերալ մաքսային ստուգման
իրականացման ընթացքում մաքսային
մարմինները ծանուցում են ստուգվող անձանց
իրենց իրավունքների եւ պարտականությունների
մասին հետեւյալ դեպքերում.
1) երբ կամերալ մաքսային ստուգման
շրջանակում անհրաժեշտություն է առաջանում
ստուգվող անձանցից պահանջել լրացուցիչ
փաստաթղթեր կամ տեղեկություններ.
2) երբ կամերալ մաքսային ստուգման
արդյունքներով նախատեսվում է կազմել կամերալ
մաքսային ստուգման ակտ, որով ստուգվող անձին
առաջադրվում են պարտավորություններ, եթե
նախքան սույն կետով սահմանված
գործողությունների իրականացումը սույն մասի 1-
ին կետով սահմանված դեպքով ծանուցում չի
ուղարկվել ստուգվող անձին:
15. Կամերալ մաքսային ստուգման
արդյունքների վերաբերյալ ստուգվող անձանց
ծանուցման կարգը եւ ծանուցումների ձեւը
սահմանում է Կոմիտեն:
Նոր տարբերակ
Հոդված 198. Մաքսային ստուգումները
1. Մաքսային ստուգումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան: 2. Մաքսային հսկողության անցկացման շրջանակներում մաքսային մարմինն իրականացնում է հետեւյալ մաքսային ստուգումները.
1) Կամերալ մաքսային ստուգում.
2) Արտագնա մաքսային ստուգում:
1. Արտագնա մաքսային ստուգումները բաժանվում
են հետեւյալ տեսակների.
1) պլանային արտագնա մաքսային ստուգում.
2) արտապլանային արտագնա մաքսային
ստուգում.
3) արտապլանային արտագնա մաքսային
հանդիպական ստուգում:
1. Արտագնա պլանային մաքսային ստուգման
ընթացակարգը սահմանում է կոմիտեն։
2. Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում
է առանց ստուգում սկսելու մասին որոշման
(կարգադրագրի)՝ մաքսային մարմինների գտնվելու
վայրերում, կամերալ մաքսային ստուգումը սկսելու
մասին ծանուցմամբ, ինչպես նաեւ առանց
ստուգվող անձին այցելության, իսկ արտագնա
մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային
մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած
մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի
տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց
կողմից արտագնա մաքսային ստուգում
իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի)
հիման վրա:
3. Կոմիտեն սահմանում է կամերալ մաքսային
ստուգումը սկսելու մասին ծանուցման եւ
արտագնա մաքսային ստուգում իրականացնելու
մասին որոշման (կարգադրագրի) ձեւերը, որոնք
պարտադիր պետք է պարունակեն
տեղեկատվություն՝ ստուգվող անձանց եւ
մաքսային մարմնի պաշտոնատար անձանց
իրավունքների եւ պարտականությունների
վերաբերյալ։
4. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի
8-րդ կետով սահմանված դեպքերում՝ մաքսային
մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած
մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի
տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց
կողմից, ստուգումն իրականացնող պաշտոնատար
անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա,
մինչեւ արտագնա մաքսային ստուգման
անցկացման ավարտը, արտագնա մաքսային
ստուգում անցկացնելու մասին որոշման
(կարգադրագրի) մեջ կարող են կատարվել
փոփոխություններ (լրացումներ)։
5. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի
որոշման հիման վրա Կառավարության կողմից
սահմանված կարգով մաքսային ստուգմանը կարող
են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ
այլ պետական մարմիններից։
Օրենքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
Հին տարբերակ
AՀոդված 199. Արտագնա մաքսային ստուգման
կասեցման ժամկետը եւ կարգը
1. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը
կարող է կասեցվել Միության մաքսային
օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով
սահմանված հիմքերով՝ մաքսային ստուգում
իրականացնող անձի (անձանց) հաշվետվության
հիման վրա՝ մաքսային մարմնի ղեկավարի
որոշմամբ:
2. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը
կարող է կասեցվել ինն ամսից ավել ժամկետով,
բայց ոչ ավելի, քան 12 ամսով, եթե մաքսային
մարմինների կողմից չեն ստացվել այնպիսի
տվյալներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ
արտագնա մաքսային ստուգման վերջնական
արդյունքի վրա:
3. Արտագնա մաքսային ստուգման կասեցումը եւ
վերսկսումը ձեւակերպվում են մաքսային մարմնի
ղեկավարի որոշմամբ: Այդ որոշման մասին
մաքսային մարմինը գրավոր ծանուցում է
ստուգվող անձին նշված որոշումն ընդունելուց
հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերի շրջանակում Միության անդամ
պետությունների կամ օտարերկրյա
պետությունների իրավասու մարմիններ
հարցումներ կատարելու դեպքում արտագնա
մաքսային ստուգման ժամկետը կասեցվում է
մինչեւ հարցման պատասխանն ստանալու օրը,
բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով
սահմանված ժամկետը։.
New version.
Հոդված 199. Մաքսային ստուգումների ժամկետները
1. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 60 օրացույցային օրը, իսկ արտագնա մաքսային ստուգման առավելագույն ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 22-րդ կետով: 2. Կամերալ մաքսային ստուգման սկիզբ է համարվում կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը ստուգվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ արտագնա մաքսային ստուգման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը։ Կամերալ եւ արտագնա մաքսային ստուգումների ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը։ 3. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել
Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի
23-րդ կետով սահմանված ժամկետով:
4. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի
կարող կասեցվել, իսկ արտագնա մաքսային
ստուգման ժամկետը, ստուգումն իրականացնող
պաշտոնատար անձի (անձանց) գրավոր
զեկուցագրի հիման վրա, կարող է կասեցվել
Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի
24-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ
հետեւյալ դեպքերում.
1) ստուգմանն առնչվող փաստաթղթերը
հետաքննության, նախաքննության մարմնի
որոշման կամ դատարանի վճռի հիման վրա
առգրավված լինելու դեպքում,
2) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում
հանցագործության հատկանիշների
հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման
ներկայացման դեպքում:
1. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը
կարող է կասեցվել մինչեւ կասեցման հիմքի
վերացումը, բայց ոչ ավելի, քան 9 ամսով,
բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով
սահմանված դեպքերի:
2. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետից
բացառություն են կազմում՝
1) քրեական վարույթ իրականացնող մարմիններ
հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման
ժամկետը կասեցվում է մինչեւ հարցման
պատասխանը ստանալու օրը ներառյալ.
2) ստուգմանն առնչվող փաստաթղթերը
հետաքննության, նախաքննության մարմնի
որոշման կամ դատարանի վճռի հիման վրա
առգրավված լինելու դեպքերը, երբ ստուգման
ժամկետը կասեցվում է մինչեւ դրանք
վերադարձնելու օրը ներառյալ.
3) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում
հանցագործության հատկանիշների
հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման
ներկայացման դեպքերը, երբ ստուգման ժամկետը
կասեցվում է մինչեւ քրեական դատավարության
օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող
գործով որոշում կայացնելը.
4) մաքսային փորձաքննություն անցկացնելու
դեպքերը, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչեւ փորձաքննության եզրակացությունը
(պատասխանը) ստանալու օրը ներառյալ:
Օրենքը լրացնել նոր 199.1-199.3-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 199.1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը
1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) ստուգման ակտ, որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք)։ Ստուգման ակտի ձեւը սահմանում է Կոմիտեն։
2. Ստուգվող անձը արտագնա մաքսային ստուգման ակտը ստացված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ ակտի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին:
3. Մաքսային ստուգման ակտում նշվում են՝
1) տեղեկություններ ստուգվող անձի մասին (լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը).
2) տեղեկություններ մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը).
3) Միության կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտման բացահայտված փաստերի (հատկանիշների) դասակարգված նկարագրությունն այն իրավական ակտերին հղումով, որոնց պահանջները խախտվել են, կամ տեղեկություններ խախտումների (հատկանիշների) բացահայտված փաստերի բացակայության վերաբերյալ.
4) պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը, վճարման առաջադրվող պարտավորությունների հաշվարկը.
5) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված այլ տեղեկություններ:
4. Ստուգվող անձը սույն օրենքի 199.2-րդ հոդվածով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել ակտով եւ(կամ) որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը եւ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները: Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 199.2. Մաքսային ստուգման արդյունքների հիման վրա որոշումների ընդունումը
1. Մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով կարող են ընդունվել հետեւյալ որոշումները կամ դրանցից որեւէ մեկը.
- մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին,
- պարավորությունները ստուգման ակտով վճարման առաջադրելու մասին,
- առարկությունները ընդունելու կամ մասնակի ընդունելու եւ պարտավորություն չառաջադրելու կամ մասնակի առաջադրելու մասին,
- հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ սահմանելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
- գործունեությունը կասեցնելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
- մաքսային մարմնի կողմից վարվող ռեեստրից հանելու մասին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
- այլ որոշումներ, որոնք օրենդրությամբ սահմանված դեպքերում կարող են ընդունվել մաքսային ստուգումների արդյունքում:
1. Կամերալ մաքսային ստուգման արդյունքներով Միության մաքսային օրենսգրքի 332-րդ հոդվածի 5-
րդ կետով սահմանված դեպքում կարող է ընդունվել նաեւ արտագնա մաքսային ստուգում
իրականացնելու մասին որոշում։
2. Մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով որոշումը ընդունվում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից։
3. Մաքսային ստուգման ակտը եւ դրա հիման վրա կայացված որոշումը երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով։
Հոդված 199.3. Մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի ծանուցման եղանակը եւ ժամկետները
1. Մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձը (գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) իրազեկվում է հետեւյալ եղանակներից որեւէ մեկով.
1) Առձեռն, որի դեպքում ստուգվող անձը (գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) պարտավոր է ստորագրել փաստաթղթերի երկու օրինակների վրա՝ հաստատելով փաստաթուղթը ստանալու հանգամանքը, որոնցից մեկը (մաքսային մարմնի օրինակը) վերադարձվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Փաստաթուղթը ստորագրելուց եւ ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում փաստաթղթերի օրինակի վրա։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում փաստացի հանձնելու ամսաթիվը, իսկ փաստաթուղթը ստորագրելուց եւ ստանալուց հրաժարվելու դեպքում՝ գրառում կատարելու ամսաթիվը։
2) Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի էջում տեղադրելու ամսաթիվը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:
3) Փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ մաքսային եւ (կամ) հարկային մարմնում առկա առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման, գրանցման, գործունեության կամ բնակության հասցեով։ Փոստային կապի միջոցով փաստաթղթերը ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, եւ փաստաթղթերն համարվում են պատշաճ ծանուցված (ստացված) կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:
4) Անձի մաքսային մարմնին տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը հավաստվում է ստուգվող անձի կողմից` նույն էլեկտրոնային փոստի միջոցով։ Սույն կետով սահմանված դեպքում՝ փաստաթուղթը ստանալու ամսաթիվ է համարվում ստուգվող անձի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթղթերի ստացումը հավաստելու ամսաթիվը։
1. Սույն հոդվածի իմաստով մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթեր են համարվում.
1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը,
2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը),
3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը,
4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը,
5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը,
6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը,
7) մաքսային ստուգման ակտը,
8) մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով ընդունված որոշումը։
1. Մաքային ստուգմանը վերաբերող փաստաթղթերը ստուգվող անձին (գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին) ծանոթացվում են հետեւյալ
ժամկետներում.
1) կամերալ մաքսային ստուգումը սկսելու մասին ծանուցումը՝ ստուգումը սկսելու օրը,
2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)՝ ստուգումը սկսելու օրը,
3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ մինչեւ
ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ մինչեւ ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
7) մաքսային ստուգման ակտը՝ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
8) մաքսային ստուգման ակտի ամփոփման արդյունքներով ընդունված որոշումը՝ առարկությունները ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Օրենքը լրացնել նոր` 9.1-րդ բաժնով, հետեւյալ բովանդակությամբ.
ԲԱԺԻՆ 9.1
ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 59.1
Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքում պատասխանատվությունը
1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգման արդյունքում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպք բացահայտվելու դեպքում ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվում են չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարները, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերը, տուրքերը եւ վճարները (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի), սույն օրենքի 59- րդ հոդվածով սահմանված տույժերը, ինչպես նաեւ տուգանք` չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) հանրագումարի 20%-ի չափով.
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Նախագծի փոփոխումը վերաբերում է թե իրավաբանական անձանց թե անհատ ձեռնարկատերերին,
քանի որ սահմանվում է մաքսային ստուգումների արդյունքում վերջիններիս նկատմամբ կիրառվող
պատասխանատվություն՝ մաքսային ստուգման արդյունքում պակաս հաշվարկված կամ
չհաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի
եւ վճարների նկատմամբ` 20%-ի չափով։ Նախագիծը մանրամասն նախատեսում է նաեւ կամերալ
մաքսային ստուգման առավելագույն ժամկետ, ինչպես նաեւ կամերալ մաքսային ստուգման սկզբի
վերաբերյալ ծանուցման դրույթներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային
վարչարարական գործընթացների հստակեցում, մաքսային մարմինների կողմից իրականացվող
հսկողության արդյունավետության բարձրացում:
ՄԱՍ IV . ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են մտավոր սեփականության ոլորտում տեղի ունեցած իրավական թարմացումները, մտավոր սեփականության բողոքարման խորհրդի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաեւ նախադեպայն պրակտիկա ձեւավորած դատական ակտերը)
1. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Քննարկվել է 09.10.2024-24.10.2024 թ-ին e.draft.am կայքում։
https://www.e-draft.am/projects/7762/about
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի արդյունքում փոփոխություններ են կատարվելու «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագծով նախատեսվում է նախագծով թվարկված իրավիճակներում առանց արտոնագրատիրոջ
համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու իրավասությունը վերապահել ՀՀ
կառավարությանը:
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի հոդված 72-ի 1-ին մասի 1-ին կետը, ըստ որի ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը առանց արտոնագրատիրոջ համաձայնության օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կարող է օգտագործել պահպանվող գյուտը, բույսի սորտը (հարկադրական լիցենզիա), եթե դա պահանջում է հասարակության շահը, մասնավորապես ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության եւ մատչելիության բացակայությունը) կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառ. Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 74.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 74.1. Առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, գյուտի օգտագործումը
1. ՀՀ կառավարությունն իրավունք ունի արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների եւ դեղագործական արտադրանքի հասանելիության եւ մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել համապատասխան հայտ ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում։
Գյուտի օգտագործման թույլտվություն ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրատիրոջը վճարում է համաչափ փոխհատուցում: Սույն հոդվածով սահմանված առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, փոխհատուցման վճարման կարգը եւ փոխհատուցման չափը
հաստատում է ՀՀ կառավարությունը։
Նախագծի պարզաբանումներ
Օրենքի ներկայիս կարգավորմամբ, հասարակության շահից ելնելով, մասնավորապես, ազգային
անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների եւ
դեղագործական արտադրանքի հասանելիության եւ մատչելիության բացակայությունը) կամ
կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառներում, առանց արտոնագրատիրոջ
համաձայնության պահպանվող գյուտի օգտագործումը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով
չունի բավարար չափով արդյունավետություն, նույնիսկ, այն պարագայում, երբ դիմումի դատական
քննության պարտադիր պայմանները բացառության կարգով չեն կիրառվում, եւ դիմումատուն
ազատվում է արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու անհաջող փորձերն
ապացուցելու պարտավորությունից: Նշված բացառությունները, իհարկե, կրճատում են
հարկադրական լիցենզիա ստանալու ժամկետները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակները,
ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքները, ելնելով մարդկային կյանքեր փրկելու
անհրաժեշտությունից, պահանջում են որոշումների անհապաղ ընդունում եւ անհրաժեշտ քայլերի
շտապ ձեռնարկում: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում առանց
արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման հնարավորություն սահմանել նաեւ
կառավարության թույլտվությամբ, վերջինիս կողմից ընդունված որոշման հիման վրա։
2. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդի No2024-6-3-Ա որոշումը «HERMES» ապրանքային նշանի գրանցման եւ կրկնական փորձաքննության որոշումն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու
վերաբերյալ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) հայտ է ներկայացվել Hermes Arzneimittel GmbH ընկերության (Georg-Kalb-Straße 5-8 82049 Pullach,DE) «HERMES» (IR1642748) ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ։
Գրասենյակի կողմից Ապրանքային նշանի գրանցումը մերժվել է այն հիմքով, որ Միջազգային գրանցման մասին ծանուցման մեջ նշված՝ 5-րդ եւ 40-րդ դասերի ապրանքների եւ ծառայությունների համար ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման որպես ապրանքային նշան, քանի որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, եւ դրանով մակնշվող ապրանքների եւ (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը
հանրության մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը։
Տվյալ դեպքում հայտարկված մերժման որոշմամբ նշվել է, «HERMES» ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման որպես ապրանքային նշան վերոհիշյալ դասերի ապրանքների եւ ծառայությունների համար միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող «HERMES» (HERMES INTERNATIONAL 24 rue du Faubourg Saint-Honoré F-75008 PARIS (FR) IR 426866, 429732, 463962) շփոթելու աստիճան նման բառային եւ համակցված ապրանքային նշանների առկայության պատճառով: «HERMES» բառը հենց ինքնին հանդիսանում է հիմնական ընկալման տարր, որը ամբողջությամբ ներառված է հայտարկված համակցված ապրանքային նշանի մեջ։ Ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության ընթացքում սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է։ Նշանի նմանությունը որոշելիս հաշվի է առնվում, որ սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ։ Հետեւաբար տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի մոտ կարող է պատկերացում առաջանալ մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որի հետ ինքն արդեն առնչվել է։ Սակայն բողոքարկման խորհուրդը հիմք ընդունելով ներկայացված հայտատուի կողմից նամակ համաձայնագիրը՝ տրված հակադրվող ապրանքային նշանների իրավատիրոջ կողմից, ամբողջությամբ բավարարեց բողոքը, կրկնական փորձաքննության որոշումն ամբողջությամբ չեղյալ ճանաչեց եւ որոշեց «HERMES» (IR1642748) ապրանքային նշանը գրանցել:.
3. Դատական գործ N: ՎԴ/3582/05/23 տարբերակիչ հատկանիշ չունեցող ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ
Հայցվորը 2021 թվականին միջազգային ընթացակարգով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Պատասխանող) ներկայացրել է թիվ 1262787B «BIRKENSTOCK
TRADITION SINCE 1774» ապրանքային նշանի հայտը, որը համակցված ապրանքային նշան է, բաղկացած՝ երկու բաղադրիչից՝ «BIRKENSTOCK» բառից, որը հանդիսանում է հայտատու ընկերության անվանումը եւ «TRADITION SINCE 1774» արտահայտությունից (անգլերենից թարգմանաբար՝ «ավանդույթներ սկսված 1774 թվականից»): Նշանը հայտարկվել է ապրանքներին ծառայությունների միջազգային դասակարգչի 10-րդ, 18-րդ, 25-րդ, 35-րդ դասերի ապրանքների եւ ծառայությունների համար: Պատասխանողը մերժել է հայտարկված նշանի գրանցումը, պատճառաբանելով, որ «TRADITION SINCE 1774» (թարգմանաբար՝ «Սովորույթ սկսած 1774») արտահայտությունը, որը, համաձայն «Ապրանքային նշանների մասին» օրենքի 1-ին մասի 3-րդ ենթակետի մեկնաբանման՝ պարունակում է նշում, որը առեւտրում ծառայում է ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, (...) ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար, հետեւաբարա չի կարող ինքնուրույն պահպանություն տրամադրվել:
Համաձայն չլինելով Պատասխանողի որոշման հետ՝ 2022 թվականին Հայցվորը դիմել է կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով, որը սակայն, Պատասխանողի կողմից հայտարկված նշանի 02.05.2022 թվականի կրկնական փորձաքննության մասին որոշմամբ ուժի մեջ է թողել մերժման մասին որոշումը:
2023 թվականին Հայցվորը Վարչական դատարան է (այսուհետ՝ Դատարան) ներկայացրել հայցադիմում՝ խնդրելով է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակին (այսուհետ նաեւ՝ Պատասխանող) թիվ 1262787B նշանը գրանցել Հայաստանի Հանրապետությունում:
Դատարանը հետազոտելով գործում առկա ապացույցները, եզրահանգել է, նշելով, որ թեեւ, «TRADITION SINCE 1774» («ավանդույթներ սկսած 1774») արտահայտությունը չունի տարբերակիչ հատկություն, քանի որ այն պարունակում է ապրանք (կոշիկ) արտադրողի մասին տեղեկություններ առ այն, որ այդ ապրանք արտադրողի սովորությունները սկսվում են դեռեւս 1774 թվականից, այսինքն՝ դեռեւս 1774 թվականից է այդ ընկերությունը զբաղվում կոշիկների արտադրությամբ, սակայն, միաժամանակ, նշված կայքերի «որոնում» դաշտերում «TRADITION SINCE 1774» արտահայտության նշմամբ կատարված որոնումների արդյունքներով հիմնավորվում է, որ այդ արտահայտությունն օգտագործվելու արդյունքում ձեռք է բերել տարբերակիչ հատկություն «Բիրկենշտոկ ԻՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոշիկների նկատմամբ, այսինքն՝ այդ
արտահայտության օգտագործման արդյունքում «TRADITION SINCE 1774» ձեռք է բերել տարբերակիչ հատկություն այն ապրանքների նկատմամբ, որոնց համար այդ ապրանքային
նշանը ներկայացվել է գրանցման: Ամբողջ վերոգրյալի հիման վրա, վերը նշված իրավական նորմերի եւ Կարգի վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը գտել է, որ առկա է Պատասխանողին՝ հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելուն, այն է՝ տարբերակիչ հատկություն չունեցած եւ օգտագործման արդյունքում տարբերակիչ հատկանիշ ձեռք բերած «TRADITION SINCE 1774» արտահայտությունը ներառող թիվ 1262787B՝ «BIRKENSTOCK TRADITION SINCE 1774» («Բիրկենշտոկ ավանդույթներ սկսած 1774») ապրանքային նշանը, Հայաստանի Հանրապետությունում գրանցելուն պարտավորեցնելու համար անհրաժեշտ բոլոր իրավական եւ փաստական հիմքերը։
Այսպիսով, Դատարանը բավարարել է Հայցվորի հայցը եւ պարտավորեցրել Պատասխանող կողմին գրանցել թիվ 1262787B «BIRKENSTOCK TRADITION SINCE 1774» ապրանքային նշանը։.