ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվար 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները եւ
ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին.
2. Օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական
հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձեւը սահմանելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հարկման բազայի, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու վերաբերյալ
լրացումներ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային
մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու վերաբերյալ լրացումներ կատարելու մասին.
5. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանում հավաստագրերի
տրամադրման, հավաստագրերը ստանալու հայտի եւ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ փոփոխություններ եւ
լրացում կատարելու մասին.
ՄԱՍ III. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին.
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին նախագիծ.
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈԼՈՐՏ
1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների
իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության վերաբերյալ
մասին «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
2. «Պետական տուրքի մասին» օրենքում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման
գործունեության իրականացման համար լրացում կատարելու մասին.
3. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին.
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց
մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին.
ՄԱՍ VI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ VII. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
2. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի փետրվար ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները եւ ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները եւ ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին N 125-Ն որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docID=202926https://www.arlis.am/documentview.aspx?docid=1 94363
Փոփոխության կարգավիճակը՝
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 8-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշումը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկին եւ դրոշմավորման ներդրման ժամկետներին, նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման կանոններին։
Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը եւ դրոշմավորման ներդրման ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 եւ 19 հավելվածների։
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգիչների՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացվում է համաձայն հիմնական մոդելի.
2) մինչեւ սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ժամկետին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով՝ օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ցանկում ներառված ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն. 3) սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ժամկետից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ համապատասխան կետով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար նույն կետով հաստատված ժամկետից սկսած չեն կարող կատարվել.
4) անկախ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ժամկետներից՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքների` նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաեւ մինչեւ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ժամկետները.
5) սույն կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, հարկ վճարողի կողմից այդ ապրանքների դրոշմավորումը դրոշմապիտակներով չի կարող իրականացվել։
3. Սույն որոշման մեջ կիրառվող հասկացություններն են՝
1) «դրոշմավորման ծածկագիր»՝ ազգային օպերատորի կողմից գեներացված կամ ազգային օպերատորի համակարգում գրանցված (փոխճանաչելիության դեպքում) նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից եւ ստուգման ծածկագրից.
2) «նույնականացման միջոց»՝ ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի, ապրանքի պիտակի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձեւով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ ծածկագրի ձեւաչափով.
3) «ապրանքի դրոշմավորում»՝ նույնականացման միջոցի կիրառում ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի պիտակի, խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի վրա՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված կանոնների.
4) «դրոշմավորված ապրանք»՝ ապրանք, որի վրա ուղղակիորեն կամ որի սպառողական փաթեթավորման վրա զետեղված է նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը, եւ որի վերաբերյալ հավաստի տեղեկությունները (այդ թվում՝ նույնականացման միջոցի եւ (կամ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի վերաբերյալ տեղեկությունները) գտնվում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ համակարգ).
5) «ապրանքը շրջանառության մեջ դնելը»՝ շրջանառության մասնակցի կողմից դրոշմավորված ապրանքը շրջանառության մեջ դնելու մասին տեղեկության ներկայացում համակարգ, որը հասանելի է դարձնում այն օտարման եւ (կամ) օգտագործման համար.
6) «սպառողական փաթեթավորում»՝ ապրանքի միավորի անբաժանելի մաս կազմող փաթեթավորում, որն ապրանքի հետ միասին իրացվում է սպառողին.
7) «խմբային փաթեթավորում»՝ փաթեթավորում, որն ագրեգացման արդյունքում միավորում է դրոշմավորված ապրանքները, ենթակա է նույնականացման միջոցներով դրոշմավորման ու կարող է սպառողին իրացվել ամբողջությամբ կամ կազմացրվել՝ իր մեջ ներառված ապրանքներն առանձին օտարելու նպատակով՝ համակարգին դրա մասին տեղեկությունների տրամադրմամբ.
8) «ապրանքի հավաքածու»՝ ապրանքի շրջանառության մասնակցի կողմից ձեւավորվող ապրանքների ամբողջություն՝ ներառյալ դրոշմավորված ապրանքը, միավորված ընդհանուր սպառողական փաթեթավորմամբ, որն ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց)։ Ապրանքի հավաքածուն ենթակա է օտարման նաեւ դրա կազմալուծման հնարավորությամբ՝ հավաքածուում ներառված դրոշմավորման ենթակա ապրանքների պարտադիր դրոշմավորմամբ.
9) «ապրանքների շրջանառության մասնակիցներ»՝ կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն եւ (կամ) շրջանառություն:
4. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքներ ներմուծող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպելուց հետո՝ հետեւյալ պահանջներին բավարարող պահեստում՝
1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ պայմանագրային հիմունքներով` վարձակալված կամ այլ պայմանագրային համաձայնությամբ օգտագործվող, ինչպես նաեւ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա.
2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձեւը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձեւը սահմանելու մասին N 122-Ն Հրաման https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=202838
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանը ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 15-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հրամանի ընդունման համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ֆինանսական հաստատությունների կողմիցֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնին տեղեկության տրամադրումը։ Հրամանով կարգավորվում է օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձեւը՝ համաձայն հավելվածի։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Սահմանել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձեւը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։.
2/4/2025 Է. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2025 թվականի
փետրվարի 04-ի N 122-Ն հրամանի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ |
1. Ֆինանսական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
2. Ֆինանսական հաստատության անվանումը |
3. Ֆինանսական հաստատության գտնվելու վայրի հասցեն |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ տեղեկացվում է, որ 20__ թվականի հարկային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր եւ վերահսկող անձինք չեն բացահայտվել:
Պաշտոնատար անձ _______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հարկման բազայի, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-20-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203084
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Հարկային օրենսգրքի» անշարժ գույքի հարկով հարկման բազայի, ինչպես նաեւ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու վերաբերյալ իրավական դրույթներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 228-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետեւանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում:
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-21-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203087
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի մարտի 3-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Հարկային օրենսգրքի» Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը վերաբերյալ իրավական դրույթներում։ Մասնավորապես՝ փոփոխությամբ նախատեսված է, որ Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:
Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
Հոդված 416. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
5. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության N 222-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 28-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի ընդունումը նպատակ ունի առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրել: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաեւ այդ գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Միեւնույն ժամանակ, շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազաների բացակայության դեպքում) Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է նվազեցման հետագա հաշվետու ժամանակաշրջանների առեւտրական (առք ու վաճառքի) ձեւավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: Մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումները կատարվել են 4 տոկոսի չափով: Արդյունքում ակնկալվում է՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել համաչափ հարկային բեռ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի փետրվար ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանում հավաստագրերի տրամադրման, հավաստագրերը ստանալու հայտի եւ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին N 12-Ն հրաման
https://www.arlis.am/documentview.aspx?docid=202660
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025թվականի փետրվարի 1-ից։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետության հավաստագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, հավաստագրերի ձեւերը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխության արդյունքում վերաշարադրվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին N 12-Ն հրամանում նախատեսված՝ հավաստագրերի տրամադրման կարգը, փոփոխություն է տեղի ունեցել նաեւ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձեւ N 1) ստանալու համար հայտի ձեւավորման կարգում, ինչպես նաեւ Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի ձեւավորման բազայում առկա փաստաթղթերի 4-րդ կետում։
Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, հավաստագրերի ձեւերը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հավաստագրերը տրամադրվում են`
Հին տարբերակ
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած եւ մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար. 2) ավագ եւ միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար:.
Նոր տարբերակ
1) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած եւ մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար. 2) միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար. 3) ավագ բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու եւ անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու համար:»..
5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
5. Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձեւ N 1) ստանալու համար հայտը ձեւավորվում է հայտատուի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն եւ հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի եւ մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ, կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի եւ մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ։.
Նոր տարբերակ
5. Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձեւ N 1) ստանալու համար հայտը ձեւավորվում է հայտատուի արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի եւ մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ։
6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
6. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր) (Ձեւ N 2) ստանալու նպատակով հայտը ձեւավորվում է, եթե բազայում առկա են հետեւյալ փաստաթղթերը.
Հին տարբերակ
4) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.
Նոր տարբերակ
4) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն՝ ինքնաշխատ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից ստացված, իսկ դրա բացակայության դեպքում՝ քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.
16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
16. Հավաստագրերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով։ Ընդ որում, առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր տրամադրվում է` ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված` 5 տարի ժամկետով, իսկ միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով:
Նոր տարբերակ
16. Հավաստագրերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով։ Ընդ որում, առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր միջին բուժաշխատողներին տրամադրվում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով:
17-րդ կետում «երեք ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով.
Հին տարբերակ
17. Հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ, սույն հրամանով սահմանված կարգով բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:
Նոր տարբերակ
17. Հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ, սույն հրամանով սահմանված կարգով բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:
ՄԱՍ III. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի փետրվար ամսվան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին N 142-Ն Որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 14-ից։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընդունմամբ։ Մասնավորապես, Որոշմամբ սահմանվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը։ Որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով՝ նաեւ 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:.
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երեւան 13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված 15 ՀՀ կառավարության 2025 թվականի
փետրվարի 13-ի N 142-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
LIST OF TYPES OF ACTIVITIES SUBJECT TO STATE SUPPORT IN THE HIGH TECHNOLOGY SECTOR
Code | Գործունեության տեսակի անվանումը | |
C26.11.0 | Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն | |
C26.12.0 |
Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն |
|
C26.20.0 |
Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների արտադրություն |
|
C26.30.0 | Կապի սարքավորանքի արտադրություն | |
C26.40.0 |
Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն | |
C26.51.0 | Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ եւ նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն | |
C26.60.0 |
Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն |
|
C26.70.0 | Օպտիկական գործիքների եւ լուսանկարչական սարքավորանքի արտադրություն | |
C26.80.0 |
Մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն | |
C28.11.0 |
Շարժիչների եւ տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային եւ
օդագնացական, արտադրություն |
|
C28.12.0 | Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն | |
C28.99.0 |
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
|
C29.31.0 |
Ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն |
|
C30.30.1 | Օդանավերի եւ տիեզերանավերի արտադրություն | |
C30.30.2 |
Այլ թռչող սարքերի արտադրություն | |
C30.30.9 | Օդանավերի, տիեզերանավերի եւ այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն | |
C30.40.0 | Մարտական մեքենաների արտադրություն | |
J58.21.0 | Համակարգչային խաղերի հրատարակություն | |
J58.29.0 | Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն | |
J62.01.0 | Ծրագրային ապահովման մշակում | |
J62.02.1 |
Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում եւ մշակում | |
J62.02.9 |
Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում |
|
J62.03.0 | Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն | |
J62.09.0 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն |
|
J63.11.1 |
Տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում |
|
J63.11.3 |
Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման |
|
J63.12.0 | Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ | |
M71.12.5 | Ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում | |
M72.11.0 |
Գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում |
|
M72.19.1 |
Գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում |
|
M72.19.2 |
Գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում |
|
M72.20.0 |
Գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ հասարակական եւ հումանիտար գիտությունների բնագավառում |
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին նախագիծ
https://www.e-draft.am/projects/8364/about
Ինչին են վերաբերում նախագծի փոփոխությունները՝
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ- 501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական համարվող աշխատանքների ցանկը:
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից եւ հարկային արտոնություններից:.
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 150-րդ հոդվածի 1.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը` համաձայն Հավելվածի: Սահմանել, որ սույն որոշման Հավելվածով սահմանված մասնագիտական աշխատանքների ցանկի սահմանման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն եւ N 873-Ն հրամաններով հաստատված զբաղմունքների եւ մասնագիտությունների, մասնագիտացումների դասակարգիչները:
Սույն որոշումն ուժի մ
եջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի փետրվար ամսվան պետական եկամուտների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության վերաբերյալ մասին «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-290-Ն
Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=194970
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունենալու «Պետական տուրքի» մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման եւ եզրակացության տրամադրման, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ փոփոխությունների կատարմանը։ Օրենքով նաեւ վերաշարադրվել է Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերի վճարման ժամկետները։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1.Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման եւ եզրակացության տրամադրման, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության յուրաքանչյուր օրվա համար (բացառությամբ սույն մասի 2-րդ կետի)՝
ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 1.5-ապատիկի չափով
բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի եռապատիկի չափով
գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի վեցապատիկի չափով
դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 12-ապատիկի չափով
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
2) մաքսային մարմինների կողմից հետեւյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից՝ օրական՝
ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի յոթնապատիկի չափով
դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով
թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
3) մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման
համար՝ անկախ քաշից, բացառությամբ սույն մասի 4-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերի բազային տուրքի 10-ապատիկի չափով
4) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների
բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից բազային տուրքի հնգապատիկի չափով
5) 5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ եւ 15-րդ կետերի՝
ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի հնգապատիկի չափով
բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 15-ապատիկի չափով
դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
6) մեկ ուղեւորային մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝
ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի եռապատիկի չափով
բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով
ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համարs բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների համար ներկայացվող՝ մեկ տրանսպորտային հայտարարագրով հայտարարագրվող կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող` միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի փաստաթղթերով տրանսպորտային միջոցների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից
8) մաքսային մարմինների կողմից մեկ նախնական որոշման ընդունման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
9) մաքսային մարմինների կողմից մաքսային ուղեկցման համար՝ մեկ տրանսպորտային միջոցի կամ ուղեկցվող այլ միավորի համար՝ անկախ քաշից բազային տուրքի 25-ապատիկի չափով
10) տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից բազային տուրքի հնգապատիկի չափով
11) խողովակաշարային տրանսպորտով եւ էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միեւնույն պայմանագրի հիման վրա միեւնույն
ուղղությամբ տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության համար բազային տուրքի 500-ապատիկի չափով
12) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝
չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ
որոշման տրամադրման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
13) մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննության, ինչպես նաեւ օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման եւ եզրակացության տրամադրման համար`
ա. մեկ օբյեկտի համար իրավաբանական անձանց դիմումով բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ. մեկ օբյեկտի համար ֆիզիկական անձանց դիմումով բազային տուրքի 15-ապատիկի չափով
14) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար
15) սույն մասի 14-րդ կետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված մեկ օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը երեք ապրանքատեսակ, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք եւ այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։
Օրենքի 28.2-րդ հոդվածում 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները.
Նոր տարբերակ
7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ առաքման շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման դեպքում՝ ընդհանուր արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
1.1. Սույն օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պետական տուրքից ազատվում են այն անձինք, որոնք տարանցման գործառնությունների իրականացման համար ներկայացրել են նախնական տեղեկատվություն՝ տարանցման հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ կազմով։
Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Սույն օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարվում է հետեւյալ
ժամկետներում.
1) 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ պահպանության ավարտը.
2) 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ տարանցման ավարտը կամ դադարեցումը.
3) 5-րդ, 6-րդ, 11-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ ապրանքների բացթողման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման կայացումը.
4) 7-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է տրանսպորտային միջոցի բացթողումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տրանսպորտային միջոցի դուրսբերումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից.
5) 8-րդ եւ 12-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ նախնական եւ դասակարգման որոշումների կայացման համար ներկայացված դիմումների՝ մաքսային մարմնի կողմից գրանցումը.
6) 9-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ մաքսային ուղեկցման մեկնարկը.
7) 10-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ փոխադրման ավարտը.
8) 13-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ մաքսային մարմինների կողմից փորձաքննության արդյունքների տրամադրումը։.
2. «Պետական տուրքի մասին» օրենքում ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-28-Ն
Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203230
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 27-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունենալու «Պետական տուրքի» մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափին, որը համաձայն օրենքի լրացման կազմում է 500.000 ՀՀ դրամ։
Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.5-րդ ենթակետով.
«4.5. ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության
իրականացման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով»։
3. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
ՀՕ-5-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203230
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունենալու «Պետական տուրքի» մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերին, մասնավորապես, Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ բազային տուրքը կազմելու է 50.000 ՀՀ դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքի 150.000 ՀՀ դրամ: Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի եւ մատուցվող ծառայությունների, ինչպես նաեւ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունների վերաբերյալ իրավական դրույթներում, ինչպես նաեւ պետական տուրքի վերադարձի դրույթներում։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ կետի «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 150-ապատիկի չափով» բառերով:.
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հին տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ բազային տուրքի չափով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ բազային տուրքի 25-պատիկի չափով:
Նոր տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով:
Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի եւ մատուցվող ծառայությունների, ինչպես նաեւ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները
Հին տարբերակ
Նոր տարբերակ
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի եւ Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք:
Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը
Հին տարբերակ
Նոր տարբերակ
Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված
պետական տուրքը վերադարձման ենթակա չէ,
բացառությամբ պետական տուրքը սահմանված
չափից ավելի վճարված լինելու դեպքի:
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների
կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ»
համաձայնագիրը վավերացնելու մասին
http://www.parliament.am/draft_docs8/K-991_Hamadzaynagir.pdf
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն համաձայնագիրը պաշտոնապես հրապարակվել է 2025 թվականի փետրվարի 3-ին։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Այսուհետ Համաձայնագրի ընդունունմը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի միացյալ Նահանգների մաքսատուրէերի եւ այլ հարկերի ճշգրիտ գնահատումն՝ գիտակցելով վարչարարության եւ իրենց համապատասխան երկրների մաքսային օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի շուրջ միգազգային համագործակցության անհրաժեշտությունը։
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. փետրվարի 3
Երեւան
ՀՕ-1-Ն
Պաշտոնական հրապարակման օրը` 3 փետրվարի 2025 թվական:
ՄԱՍ VI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(This section of legal updates includes legal updates related to the purchase sector for February 2025)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ
լրացումներ կատարելու մասին N 1252-Ն Որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docid=196140
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 5-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի n 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն Որոշան մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է ընտրված մասնակցի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի (այսուհետ` ֆակտորինգի պայմանագիր) հիման վրա, ինչպես նաեւ նախատեսում է այն կետերը թե ինչ պետք է նախատեսվի Ֆակտորինգի պայմանագրում։ Որոշումը լրացվել է նաեւ նոր Գլխով՝ « Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքումը» վերնագրով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետեւյալ լրացումները 33-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին ենթակետով`
«17.1) ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի (այսուհետ` ֆակտորինգի պայմանագիր) հիման վրա: Ֆակտորինգի պայմանագիրը պետք է սահմանի, որ ֆինանսական գործակալը համաձայն է, որ պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն վճարումներն իրականացնելիս ապահովի պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը եւ հաշվանցումը վճարվելիք գումարների հետ` անկախ պահանջը զիջված լինելու հանգամանքից: Ընդ որում, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին գրավոր ծանուցումը ստանալու դեպքում պատվիրատուն պայմանագրով սահմանված վճարումը կատարում է ֆինանսական գործակալին, եթե ծանուցումը ստացվել է պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը եւ արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը.
VII գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ VII.1 գլխով`
58.1. Ընտրված մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր:
58.2. Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջումը չի կարող կատարվել նախքան գնման պայմանագրի կնքումը, սակայն կարող է կատարվել մինչեւ պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը, բայց ոչ ուշ, քան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը եւ արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը:
58.3. Ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` ընթացակարգի հրավերով նախատեսված ծանուցման ձեւին համապատասխան` Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Ծանուցման տեքստը պետք է ներառի նշում առ այն, որ ֆինանսական գործակալը համաձայն է սույն կարգի 33-րդ կետի 17.1-ին ենթակետով սահմանված պահանջներին:
58.4. Պատվիրատուն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով այլ իրավունքներ:
58.5. Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել եւ ստանալ ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագիր (առկայության դեպքում), ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
58.6. Սույն կարգի VII.1 գլխով սահմանված նորմերը չեն տարածվում պետական գաղտնիք պարունակող գնումների վրա: 115-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 115.1-ին կետով` 115.1. Սույն կարգի VII.1 գլխի համաձայն ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում պատվիրատուն վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:.
ՄԱՍ VII. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-23-Ն
Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203224
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 27-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է «Ներդորւմային ֆոնդերի մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների վերաշարադրմանը, մասնավորապես, այսուհետ, Օրենքում վերաշարադրվել են ներդրումային ֆոնդ, ստանդարտ ֆոնդ, բորսայում շրջանառվող ֆոնդ հասկացությունները, փոփոխության են ենթարկվել ոչ հրապարակային ֆոնդի վերաբերյալ իրավական դրույթները, Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականության վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ Օրենքում լրացում է տեղի ունեցել Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունների վերաբերյալ։
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում 1-ին կետի առաջին եւ երկրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հին տարբերակ
1) ներդրումային ֆոնդ` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի կամ նմանատիպ այլ պայմանագրերի հիման վրա ձեւավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել եւ (կամ) գործում (օգտագործվում) է` որպես նպատակ կամ հիմնական նպատակներից մեկն ունենալով ներդրողներից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում եւ (կամ) այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումների միջոցով ապահովել այդ միջոցների վերադարձը ներդրողներին կապիտալի ավելացման, շահաբաժինների եւ (կամ) այլ ֆինանսական եկամտի տեսքով` վերջինների կողմից իրավաբանական անձի կապիտալում (ակտիվների համախմբում) կատարված ներդրումներին համապատասխան եւ կախված այդ ներդրումների կառավարման արդյունքներից` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավաբանական անձը (ակտիվների համախումբը) իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաեւ անկախ նրանից, թե սահմանված նպատակը եւ (կամ) գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ (այսուհետ` ֆոնդ):
Նոր տարբերակ
1) ներդրումային ֆոնդ (այսուհետ՝ նաեւ ֆոնդ)` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձեւավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել, գործում կամ օգտագործվում է ներդրողներից միջոցները ներգրավելու եւ դրանք միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում կամ այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումներ իրականացնելու նպատակով: Այս չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձը կամ ակտիվների համախումբը համարվում է ներդրումային ֆոնդ` անկախ այն հանգամանքից, թե իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաեւ անկախ այն հանգամանքից, թե սահմանված նպատակը կամ գործունեությունն իրականում տվյալ
իրավաբանական անձի (ակտիվների համախումբը
կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական
ակտով կարող են սահմանվել սույն կետով
նախատեսված գործունեությունը որպես անձի
(ակտիվների համախմբի) ստեղծման կամ
գործունեության նպատակ գնահատելու
չափանիշներ:
5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
5) ստանդարտ ֆոնդ` մասնագիտացված ֆոնդ չհամարվող ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` նրա բոլոր ենթաֆոնդերի) ներդրումային քաղաքականությունը համապատասխանում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված պահանջներին, բացառությամբ չտարատեսականացված ստանդարտ ֆոնդերի.
Նոր տարբերակ
5) ստանդարտ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` դրա բոլոր ենթաֆոնդերի) ակտիվներն առնվազն 90 տոկոսով կարող են ներդրվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում նշված ակտիվներում.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
4.1) բորսայում շրջանառվող ֆոնդ՝ ստանդարտ ֆոնդ, որի փայերը (բաժնետոմսերը) թույլատրված են կարգավորվող շուկայում առեւտրին, եւ որի փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումն ու մարումը (հետգնումը) իրականացվում են իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով՝ համաձայն սույն օրենքի 42.1-ին հոդվածի
21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
21) ֆոնդի մասնակից` սույն օրենքի համապատասխան` ֆոնդի թողարկած արժեթղթերի սեփականատեր.
Նոր տարբերակ
21) ֆոնդի մասնակից՝ սույն օրենքին համապատասխան՝ ֆոնդի թողարկած փայերի (բաժնետոմսերի) սեփականատեր: Սույն օրենքի իմաստով փայերը (բաժնետոմսերը) ներառում են նաեւ վստահության վրա հիմնված ընկերակցության բաժնեհավաք կապիտալում բաժնեմասերը..
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
Old version.
New version.
28) Person managing a non-public fund - a legal entity that has received a permit to manage a non-public fund in accordance with the procedure prescribed by this law, and that manages a non-public fund established in accordance with this law.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Ոչ հրապարակային ֆոնդը
1. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդը չի կարող ունենալ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձեւ:
2. Ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հրապարակային տեղաբաշխում չի կարող իրականացվել:
3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 49 մասնակից: Մասնակիցների թիվը 49- ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է դատական կարգով լուծարման:
4. Ոչ հրապարակային ֆոնդերի վրա տարածվում են սույն օրենքի 3-7-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 13-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 16-18-րդ հոդվածների, 20-23-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 17-րդ կետի), 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ մասերի եւ 6-րդ մասի (բացառությամբ երկրորդ նախադասության), 26-րդ հոդվածի 1-3-րդ եւ 7-րդ մասերի, 27-րդ եւ 28-րդ հոդվածների, 30-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 32-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ եւ 6-րդ մասերի), 34- րդ հոդվածի, 40-րդ հոդվածի, 45-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 46-րդ հոդվածի (բացառությամբ 2-րդ մասի), 47-րդ հոդվածի (բացառությամբ 4-րդ մասի), 48-րդ, 49-րդ եւ 51-րդ հոդվածների, 62.1-ին հոդվածի, 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, 92-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 95-րդ հոդվածի 4-րդ մասի, 97-րդ հոդվածի, 99-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ եւ 12-րդ մասերի), 100-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ եւ 12-րդ մասերի), 101-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի առաջին նախադասության, 4-րդ եւ 10-րդ մասերի), 102-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի, 4-րդ մասի երկրորդ նախադասության, 5-րդ եւ 13-րդ մասերի) եւ 103-113-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, սույն մասով սահմանված դրույթները պահառուին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդերի վրա միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ առանձնացված պահառու ունենալու պահանջի առկայության դեպքում, իսկ կառավարչին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի վրա:
5. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջների, պետք է առնվազն պարունակի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ֆոնդի կանոնների համար նախատեսված պարտադիր դրույթները։
6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանել ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման եւ ֆոնդի ակտիվների պահառության նկատմամբ պահանջներ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջները կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից կամ ֆոնդի զուտ ակտիվների արժեքից:
8. Ոչ հրապարակային ֆոնդի դրամական հաշիվը, որն օգտագործվում է ֆոնդի արժեթղթերի տեղաբաշխման կամ մարման ժամանակ ներդրողներից համապատասխան դրամական միջոցներ ստանալու կամ նրանց դրամական միջոցներ վճարելու համար, պետք է բացված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում։ Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում այն ոչ հրապարակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվները հանձնված են պահառության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պահառուին:
Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը
1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ եւ 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի եւ ոչ հրապարակային ֆոնդերի վրա:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի եւ ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել`
1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.
2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների կամ դասերի.
3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առեւտրին չթույլատրված արժեթղթերում.
4) մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որը կարող է ձեռք բերել ֆոնդը.
5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաեւ ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.
6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.
7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները եւ առավելագույն սահմանաչափերը.
8) փոխառությունների ներգրավման պայմանները եւ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.
9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.
10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել որակավորված ներդրողների ֆոնդերի եւ ոչ հրապարակային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ եւ պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:»։
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
Հոդված 42.1. Բորսայում շրջանառվող ֆոնդերի առանձնահատկությունները
1. Բորսայում շրջանառվող ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի, տեղաբաշխման եւ մարման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով, մասնավորապես՝
1) փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով.
2) փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) ժամանակ հետգնման (մարման) գումարի վճարումը, դրամական միջոցներից բացի, այլ ակտիվներով.
3) փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման եւ մարման իրականացումը միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված նվազագույն ծավալով (քանակով), միայն ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված անձանց միջոցով.
4) բորսայում շրջանառվող ֆոնդերին բնորոշ այլ առանձնահատկություններ։
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆոնդերի կանոնների բովանդակության, ներդրումային քաղաքականության, ինչպես նաեւ տեղեկատվության հրապարակման նկատմամբ պահանջներ։
3. Բորսայում շրջանառվող ֆոնդը կարող է հանդես գալ միայն հրապարակային ֆոնդի տեսքով:
Օրենքի 92-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ
1.1-ին մասով. Հոդված 92. Հաշվետվությունները
Հին տարբերակ
Նոր տարբերակ
1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն
իրականացնող անձը կազմում եւ Կենտրոնական
բանկ է ներկայացնում իր եւ իր կողմից կառավարվող
յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եւ միջանկյալ
հաշվետվությունները: Ոչ հրապարակային ֆոնդերի
վերաբերյալ հաշվետվությունների ձեւերը,
բովանդակությունը, դրանց ներկայացման կարգը,
ժամկետներն ու պարբերականությունը
սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով:
2. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու
մասին ՀՕ-27-Ն
Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203226
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի փետրվարի 27-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով գործարքների իրականացմանը, մասնավորապես այսուհետ Օրենքով նախատեսվում է, որ Պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերը կարող են գնանշվել, եւ դրանց դիմաց վճարումները կարող են կատարվել արտարժույթով։
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ մասով.
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով գործարքների իրականացումը