ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐՏ 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում անհուսալի դեբիտորական պարտքի վերաբերյալ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության դրամական կանոնների հաշվարկները չպահպանելու
վերաբերյալ դրույթներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի եւ սահմանված ժամկետից ուշ հարկի վճարման վերաբերյալ լրացումներ
կատարելու մասին.
ՄԱՍ II. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-ն հրամանում լրացում կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-ն հրամանում լրացումներ կատարելու մասին.
3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին նախագիծ.
ՄԱՍ III. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի«Տնտեսության արդիականացման նպատակային
ծրագրերը հաստատելու մասին» N 355-լ որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ
նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 876-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին.
ՄԱՍ IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ գնումների գործընթացի
կազմակերպման, պայմանագրի կնքման վերաբերյալ դրույթներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ.
ՄԱՍ VI. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշման մեջ ֆինանսական
կազմակերպության սահմանման, գրանցված ղեկավարի գրանցումից հանելու, մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն եւ Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
5. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում անհուսալի դեբիտորական պարտքի վերաբերյալ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-19-Ն օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203083
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 3-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի «Այլ նվազեցումներ»-ին վերաբերող դրույթներում, մասնավորապես, այսուհետ նախատեսվում է, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցումների կատարման իմաստով այսուհետ դեբիտորական պարտքի չափը սահմանվել է 300 հազար դրամը գերազանցող, նախկին 100 հազար դրամի փոխարեն. Այն է դեբիտորական պարտքը համարվում է անհուսանելի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ (բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որեւէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի) կայացվելու օրվանից։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 3-ից եւ տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած պարտավորությունների վրա:
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել փոփոխություն.
Հին տարբերակ
Սույն կետի կիրառության իմաստով` 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որեւէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից
Նոր տարբերակ
Սույն կետի կիրառության իմաստով` 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որեւէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ (բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որեւէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի) կայացվելու օրվանից
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության դրամական կանոնների հաշվարկները չպահպանելու վերաբերյալ դրույթներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու
մասին ՀՕ-21-Ն Օրենք
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 3-ից
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203087
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է Հարկային օրենսգրքի Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու վերաբերյալ դրույթներում լրացում կատարելուն։ Մասնավորպաես 416-րդ հոդվածը լրացել է 6-րդ եւ 7-րդ մասերով, որոնք նախատեսում են, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում: Ինչպես նաեւ սույն խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: Սույն հոդվածի 2-րդ հոդվածով կատարվել է լրացում եւ այսուհետ՝ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների յուրաքանչյուր խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը, որից բացառություն են կազմում հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերը;
Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
Հոդված 416. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
Հին տարբերակ
Նոր տարբերակ
6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերի» բառերով
Հին տարբերակ
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի) յուրաքանչյուր խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Նոր տարբերակ
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերի) յուրաքանչյուր խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի եւ սահմանված ժամկետից ուշ հարկի վճարման վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-20-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203084
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հարկային օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի լրացումը տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի Անշարժ գույքի հարկով հարկման բազայի եւ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու վերաբերյալ իրավական դրույթներում։ Մասնավորապես լրացմամբ նախատեսվում է, որ կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչեւ անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետեւանքով: Ավելին, սույն մասով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետեւանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերով առաջացած՝ անշարժ գույքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 228-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
Հոդված 228. Անշարժ գույքի հարկով հարկման բազան
Հին տարբերակ
Նոր տարբերակ
5.1. Կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչեւ անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետեւանքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի եւ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում: Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար:
Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
Հին տարբերակ
Նոր տարբերակ
4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետեւանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում:
ՄԱՍ II. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-ն հրամանում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-ն
հրամանում լրացում կատարելու մասին N 675-Ն հրաման
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203835
Փոփոխության կարգավիճակը՝
Հրամանի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 16-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների եվ պաշտոնների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի N 26-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872 հրամանում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն փոփոխության լրացում է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների եվ պաշտոնների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի N 26-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի՝ Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների եւ պաշտոնների դասակարգիչների «Ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների եւ պաշտոնների դասակարգում» Մաս 3-ի վերջում լրացնելով 36-րդ կետով` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-ն հրամանում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-ն
հրամանում լրացումներ կատարելու մասին N 676-Ն հրաման
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203836
Փոփոխության կարգավիճակը՝
Հրամանի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 16-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «զբաղմունքների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի N 632-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873 հրամանում
Ինչին են վերաբերում նախագծի փոփոխությունները՝
Համաձայն փոփոխության, N 676-Ն հրամանի կատարվել են լրացումներ՝ Հավելվածի ՄԱՍ 2-ում լրացվել է նոր 5-րդ բաժին՝ համաձայն Հավելված N 1-ի:
Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնում «Մասնագետներ՝ բարձր որակավորման» հիմնական խումբ 2-ում լրացվել է նոր՝ «Ենթախումբ 25. Մասնագետներ՝ ՏՀՏ ոլորտում»՝ համաձայն Հավելված N 2-ի:
Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնի նախաբանի 3-րդ կետի «գիտական փաստաթղթեր եւ հաշվետվություններ նախապատրաստելը» բառերից հետո լրացնել «, տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաների կատարելագործումը, սարքավորումները, ծրագրային ապահովումը եւ դրանց հետ կապված հետազոտությունները» բառերը եւ նույն բաժնի նախաբանի 4-րդ կետում լրացվել է 5-րդ ենթակետ հետեւյալ խմբագրությամբ «5)Ենթախումբ 25. Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում»:.
3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը
սահմանելու մասին նախագիծ
https://www.e-draft.am/projects/8384/about
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագիծը քննարկվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում
05.03.2025 - 20.03.2025 թվականի ընթացքում
Ինչին են վերաբերում նախագծի փոփոխությունները՝
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4- ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը, որոնցով հնարավորություն կունենան տնտեսավարող սուբյեկտները դիմել եւ ստանալ պետական աջակցությունները: ՆԱխագծով նախատեսվում են պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները եւ ժամկետները, բողոքարկման եւ այլ հարաբերություններ:.
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել՝
1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 1- ի:
2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 2- ի:
3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 3-ի:
4) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն Հավելված N 4-ի:
Սահմանել, որ՝
1) պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակշրջանում ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձեւավորվի Հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:
2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի –N –Ն որոշմամբ հաստատված հավելվածով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Սույն որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին եւ 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է նաեւ Հավելված N 1-ի եւ Հավելված N4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ 2022 թվականի մարտի 1-ից հետո աշխատանքային միգրանտի կարգավիճակով մասնագիտական աշխատանք կատարող անձանց հետ ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՄԱՍ III. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան տնտեսական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-լ որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-լ որոշման մեջ
փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» N 308-Լ որոշում
https://www.arlis.am/documentview.aspx/?docid=204466
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 21-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Տնտեսության արդիականացման
նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ եւ ավելացել է նոր հավելված 3՝ արտահանման սահմանափակման ներքո գտնվող աստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը հաստատելու մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումները. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝:
«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 355-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ (ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Սույն նպատակային ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրական շղթայի երկարացմանը, տեղական հումքի ավելի խորը վերամշակմանը, արտադրության անընդհատության ապահովմանը, արտադրության ծավալների ավելացմանը եւ տնտեսական աճին։
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն նպատակային ծրագրի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված եւ գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի) տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի, որի դեպքում վարկերի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունը կամ միջազգային զարգացման կազմակերպությունը կամ երկուսը միասին:
4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք, որպես շրջանառու միջոց, տրամադրվում են տնտեսավարողներին Հայաստանի Հանրապետության ծագման երկաթ եւ չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ եւ չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ եւ թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների (այսուհետ՝ ապրանք) վերամշակման համար ձեռքբերման նպատակով։
5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
5. Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով.
2) ժամկետը՝ 1 տարի.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով եւ ապրանքի առուվաճառքի (մատակարարման) մասին պայմանագրի հիման վրա.
4) վարկի գումարը կազմում է տեղական արտադրողի կողմից արտադրված ապրանքի վերամշակման համար ձեռքբերման նպատակով պահանջվող դրամական միջոցի չափը (ներառյալ ԱԱՀ-ն).
5) վարկի գումարի չափը չի կարող գերազանցել 2 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը.
6) վարկի տրամադրման եւ սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով.
7) վարկային պայմանագրով նախատեսված ապրանքի ձեռքբերումը վարկառուի կողմից չիրականացվելու դեպքում ամբողջ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն, իսկ վարկային պայմանագրով նախատեսված վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործումը բացահայտվելու դեպքում՝ սուբսիդավորումը դադարում է, եւ մինչ այդ սուբսիդավորված ամբողջ գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Ընդ որում, վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործման մոնիթորինգն իրականացվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից։
6. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է վերամշակման համար ձեռք բերված ապրանքի օտարման դեպքում՝ այդ ապրանքի օտարման պահից, եւ մինչ այդ սուբսիդավորված ամբողջ գումարը վերադարձվում է պետական բյուջե։
7. Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից եւ շարունակվում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված վարկի տոկոսադրույքների նկատմամբ։
8. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։.
6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Նպատակային ծրագրի շրջանակներում վարկ ստանալ ցանկացող տնտեսավարողը, որը համապատասխանում է նպատակային ծրագրով նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, նպատակային ծրագրի պայմանների համաձայն, կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ նպատակային ծրագրի 10-րդ կետով սահմանված չափերով։
10. Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի տոկոսադրույքի՝ սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորման չափը կազմում է նպատակային ծրագրով սահմանված Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման դեպքում՝ վարկի տոկոսադրույքի 10%:
11. Նպատակային ծրագիրը գործելու է սույն որոշման N 3 հավելվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից հետո վերցված վարկերի մասով։
12. Որպես օժանդակության տրամադրման ժամանակահատված ընդունվում է նպատակային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո նպատակային ծրագրով նախատեսված վարկերի տրամադրման օրվանից մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
13. Նպատակային ծրագրին կարող են մասնակցել նպատակային ծրագրի պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ պետական աջակցության այլ նպատակային ծրագրերին մասնակցած լինելու փաստից։
14. Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու նպատակով ֆինանսական կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչեւ հաջորդ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ֆինանսավորման հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատած ձեւի։
15. Ֆինանսական կազմակերպություններին ֆինանսավորումն իրականացվում է 8-րդ կետում նշված պայմանագրի պայմաններին համապատասխան։
16. Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաեւ Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից եւ դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 400 մլն դրամ եւ ավելի տարեկան շրջանառություն ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից, որը պետք է գրանցված լինի «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում։
17. Մոնիթորինգի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում, տնտեսավարողի համաձայնությամբ, տրամադրվելու են Հաշվեքննիչ պալատին։»։.
2. Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 876-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 876-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 701-Ն հրաման
arlis.am/DocumentView.aspx?DocID=203985
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 21-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Հրամանի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի N 161-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 876-Ն հրամանը;
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հրամանի ընդունման արդյունքում հաստատվել է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը՝ համաձայն հավելվածի, եւ այսուհետ ուժը կորցրած է ճանաչվել Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի N 161-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 876-Ն հրամանը։
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ» հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի N 161-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 876-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին։.
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2025 թ. փետրվարի 28-ի
N 701-Ն հրամանի
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ» ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
ՄԱՍ IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին ՀՕ-31-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203918
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 20-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրման վերաբերյալ դրույթներում, Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթների եւ գործունեության նկատմամբ պահանջներում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու վերաբերյալ դրույթներում, ինչպես նաեւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումների վերաբերյալ իրավական դրույթներում։
Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում 2-րդ եւ 2.1-ին մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը
Հին տարբերակ
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով՝ թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ անգամ եւ հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար անձը յուրաքանչյուր անգամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:
2.1. Եթե անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որեւէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա առաջին անգամ եւ հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:.
Նոր տարբերակ
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում։
2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:
Օրենքի 24-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները եւ գործունեության նկատմամբ պահանջները
Հին տարբերակ
Նոր տարբերակ
1.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարումը:
Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 34. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը
Հին տարբերակ
2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին թղթային՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային (առկայության դեպքում) ձեւով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին (բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3- րդ մասով նախատեսված դիմում): Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:
Նոր տարբերակ
2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացում է ուղարկում տվյալ անձին մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը: Տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա տեղեկացում չի ուղարկվում։»
Օրենքի 39-րդ հոդվածում 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները
Հին տարբերակ
5. Արտասահմանյան պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը:
Նոր տարբերակ
5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում եւ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առեւտրին:
16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավելի, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոսը)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը:
ՄԱՍ V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան գնումների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ գնումների գործընթացի կազմակերպման, պայմանագրի կնքման վերաբերյալ դրույթներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N 277-Ն Որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204094
Փոփոխության կարգավիճակը՝
Որոշումն որժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գնումների գործընթացի կազմակերպման
կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի
10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը տեղի է ունեցել մասնավորապես Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ։ Մասնավորապես դրանք վերաբերում են գնման գործըթացի կազմակերպմանը, գնման գործընթացի կազմակերպման դեպքերում հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության դեպքում գնումների կատարման ցանկի ավելացմանը, ինչպես նաեւ պայմանագրի կնքման վերաբերյալ դրույթներին։ Ոոշման պահանջները չեն տարածվում մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած եւ դեռեւս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաեւ կնքված եւ գործող պայմանագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները 21-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» պարբերությունով՝
21. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների եւ ավիասպասարկման ծառայությունների դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում պատասխանատու ստորաբաժանումը`
ժ. մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները, դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը, պայմանագրի ապահովման չափը, եթե տվյալ ընթացակարգի շրջանակում պատասխանատու ստորաբաժանման պատճառաբանված որոշմամբ նախատեսվում է կիրառել որակավորման չափանիշներ: Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում էլեկտրոնային աճուրդով գնում կատարելու ընթացակարգի դեպքում,».
23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ եւ 43-րդ կետերով՝
Գնման ընթացակարգը կազմակերպելիս, օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի, պետք է հաշվի առնել, որ հետեւյալ գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝
42. Պատվիրատուի կողմից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքվող պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում այն անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների ձեռքբերում, որոնք ուղիղ նախատեսված են եղել պատվիրատուին պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով 43. «Մշակույթի զարգացման» հիմնադրամից, որպես վերջինիս կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկա՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների կարիքների համար մարքեթինգային եւ վարչատնտեսական գործընթացներին վերաբերող ծառայությունների ձեռքբերում:.
32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
գ. որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, իսկ որակավորման չափանիշներ նախատեսված չլինելու դեպքում իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը՝
- չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին,
- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձեւով,
- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով,
- պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ,
32-րդ կետի 26-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, եւ յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ:
Ընդ որում, եթե ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման պայմանագրերը կնքվում են օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա առկա ֆինանսական հատկացումների շրջանակում տվյալ տարվա համար կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) մասով ներկայացված որակավորման ապահովումը ենթակա է վերադարձման այդ համաձայնագիրը (համաձայնագրերը) կատարողի կողմից ողջ ծավալով պատշաճ կատարվելու եւ դրա արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու դեպքում, եթե պայմանագրի (համաձայնագրի) կատարումը փուլային չէ: Հետագայում կատարողի կողմից պայմանագիրը չկատարելու հետեւանքով միակողմանի լուծվելու դեպքում վերջինիցս գանձվում է պայմանագրի չկատարված մասի համար ներկայացված որակավորման ապահովումն ամբողջությամբ.
32-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ ենթակետով՝
29) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշումը լիազորված մարմինը հրապարակում է տեղեկագրում՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն ենթակետում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը (ծանուցումը) հրապարակելու օրվան հաջորդող տասներորդ օրը: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն գրավոր տրամադրվում է լիազորված մարմնին եւ մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգերորդ օրը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված եւ չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Եթե՝
ա. սույն ենթակետով նախատեսված՝ լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալու օրվա դրությամբ մասնակիցը կամ պայմանագիրը կնքած անձը վճարել է հայտի, պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովման գումարը, ապա պատվիրատուն տվյալ մասնակցին ցուցակում ներառելու պատճառաբանված որոշումը չի ներկայացնում լիազորված մարմին,
բ. մասնակցի կամ պայմանագիրը կնքած անձի կողմից հայտի, պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովման գումարի վճարումն իրականացվել է լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան լիազորված մարմնի կողմից մասնակցին ցուցակում ներառելու համար սահմանված քառասնօրյա ժամկետը լրանալը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված եւ չավարտված դատական գործի առկայության դեպքում` ոչ ուշ, քան տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելը, ապա պատվիրատուն դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին, որի հիման վրա մասնակիցը չի ներառվում ցուցակում:
2. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
https://www.e-draft.am/projects/8413/about
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի նախագիծը քննարկվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական
կայքում 11.03.2025-26.03.2025 թվականը։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված՝ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվել է ներդնել գնումների գործընթացներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների, վերջիններիս հետ փոխկապակցված անձանց ուղղակի եւ անուղղակի մասնակցությունը բացառող համակարգ: Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման կոնցեպտում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ: Կոնցեպտը հավանության է արժանացել նաեւ ՀՀ վարչապետի կողմից: Նշվածի շրջանակում մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է՝ - սահմանել «շահերի բախում» եւ «փոխկապակցված անձ» հասկացությունները.
- ՀՀ կառավարությանը վերապահել գնման գործընթացների վրա պաշտոնատար անձանց ազդեցության մակարդակները եւ շահերի բախմամբ պայմանավորված մասնակիցների՝ գործընթացներին մասնակցության սահմանափակման շրջանակը սահմանելու իրավասություն: Ընդ որում նախատեսվում է ունենալ թվով 5 մակարդակ.
- 1-ին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը ներառվում է 1-ին մակարդակում.
· 2-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին.
· 3-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին.
· 4-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեոցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պաշտոնատար անձի համակարգման կամ կազմակերպման ներքո գտնվող միավորի կարիքների բավարարման համար կազմակերպվող գնման գործընթացներին.
· - հինգերորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց դեպքում գործում են ՞Գնումների մասին՞ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված կարգավորումները, համաձայն որոնց եթե պաշտոնյան գնահատող հանձնաժողովի անդամ է, ապա վերջինս չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ: Տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը անհապաղ ինքնաբացարկ է հայտնում: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: Ընդ որում, երբ ազդեցության մակարդակի պատկանելիություն սահմանված չէ, պաշտոնատար անձը համարվում է հինգերորդ մակարդակում ներառված.
- արգելել նշված անձանց (բացառությամբ 5-րդ մակարդակի) հետ փոխկապակցված ընկերությունների՝ գնման գործընթացներին մասնակցելու հնարավորությունը.
- գնման պայմանագրերում պարտադիր ներառել պայման այն մասին, որ եթե պայմանագիրը կնքելուց հետո բացահայտվում է մասնակցի կողմից կեղծ տեղեկատվության ներկայացման դեպքեր կամ եթե մասնակցին հաղթող ճանաչեու որոշումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ապա նման պայմանագրերը միակողմանորեն լուծվում են եւ տվյալները փոխանցվում են իրավապահ մարմիններին:
«Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ եւ 26-րդ կետերով.
25) շահերի բախում՝ իրավիճակ, երբ պատվիրատուի պաշտոնատար անձի կամ աշխատողի, ներառյալ քաղաքացիաիրավական պայմանագրով ներգրավված (այսուհետ՝ պաշտոնատար անձ), մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական կամ քաղաքացիաիրավական պայմանագրով սահմանված պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը ներառում է որեւէ արտոնություն իրեն կամ իր հետ սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որեւէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որեւէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները.
26) փոխկապակցված անձ` պաշտոնատար անձի ՝ ա. ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը. բ. հետ ազգակցական եւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.
գ. այն կազմակերպությունը, որին մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա պաշտոնատար անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի տաս տոկոսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:».
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը 12-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1 կետով.
12.1) գնման գործընթացների վրա պաշտոնատար անձանց ազդեցության մակարդակները եւ շահերի բախմամբ պայմանավորված մասնակիցների՝ գործընթացներին մասնակցության սահմանափակման շրջանակը: Պաշտոնատար անձանց՝ սույն կետով սահմանված ազդեցության մակարդակներին պատկանելիությունը սահմանվում է ի պաշտոնե: Այն դեպքում, երբ ազդեցության մակարդակի պատկանելիություն սահմանված չէ, պաշտոնատար անձը համարվում է հինգերորդ մակարդակում ներառված: Ազդեցության առաջին մակարդակում պարտադիր ներառվում է լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը: Ազդեցության մակարդակները թվով 5 են՝
ա. առաջին մակարդակում ներառված պաշտոնատար անձի հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին.
բ. երկրորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին.
գ. երրորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին.
դ. չորրոդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեոցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պաշտոնատար անձի համակարգման կամ կազմակերպման ներքո գտնվող միավորի կարիքների բավարարման համար կազմակերպվող գնման գործընթացներին.
ե. հինգերորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց դեպքում գործում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված կարգավորումները.».
Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
4. Արգելվում է սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ`
1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
2) սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:
5. Պատվիրատուի մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով, եւ այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որեւէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը եւ կիրառմանը:
Նոր տարբերակ
4. Արգելվում է սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված՝
1) պաշտոնատար անձի հետ շահերի բախում ունեցող մասնակցի մասնակցությունը գնման գործընթացին, բացառության սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետով նախատեսված հինգերորդ մակարդակում ներառված պաշտոնատար անձանց.
2) փոխկապակցված մասնակիցների եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ`
ա. պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
բ. սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:
Օրենքի 36-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.
1.1. Պայմանագրերում սահմանվում է, որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ ուսումնասիրության, հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ եւ տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչեւ պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետեւանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է: Սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում այն բացահայտած կառույցը ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս եւ պայմանագիր կնքած մասնակցին ներկայացնելով հիմքերը:».
ՄԱՍ VI. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան բանկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշման մեջ ֆինանսական կազմակերպության սահմանման, գրանցված ղեկավարի գրանցումից հանելու, մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ
114-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին թիվ 33-Ն որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204123
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց» N 114-Ն Որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման փոփոխությունը մասնավորախես տեղի է ունեցել «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց» N 114-Ն Որոշման մեջ։ Մասնավորապես, այսուհետ՝ սույն ուղեցույցի իմաստով ֆինանսական կազմակերպություն է դիտարկվելու նաեւ վարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը, ապահովագրական միջնորդը, գրավատունը, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը)։ Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ գրանցված ղեկավարի գրանցումից հանման, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթներում։ Որոշմամբ այսուհետ հստակ կարգավորվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումների մերժման հիմքերը։
Հավելվածի 2-րդ կետում «ֆոնդի կառավարիչը» բառից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը, ապահովագրական միջնորդը, գրավատունը, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը)» բառերը,
Հին տարբերակ
Սույն ուղեցույցի իմաստով՝ ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը, ներդրումային ընկերությունը, կարգավորող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան, ներդրումային ֆոնդի կառավարիչը:
Նոր տարբերակ
Սույն ուղեցույցի իմաստով՝ ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը, ներդրումային ընկերությունը, կարգավորող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան, ներդրումային ֆոնդի կառավարիչը, վարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը, ապահովագրական միջնորդը, գրավատունը, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը):
Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
3. Ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու դիմումը մերժվում է, գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է, եթե անձը կամ նշանակալից մասնակցության դեպքում՝ նրա հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել է այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկի) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել ֆինանսական կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ տվյալ անձի գործողությունները կարող են հանգեցնել ֆինանսական կազմակերպության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը:.
Նոր տարբերակ
3. Ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 181-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ մասնակցություն (այսուհետ` այլ մասնակցություն) ձեռք բերելու դիմումը մերժվում է, գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է, եթե անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել է այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը չի կարող պատշաճորեն կառավարել ֆինանսական կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ տվյալ անձի գործողությունները կարող են հանգեցնել ֆինանսական կազմակերպության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը:.
Հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
Հին տարբերակ
Նոր տարբերակ
3.1.Կենտրոնական բանկի կողմից մերժվում են ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումները.
1) որոնք Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունեն չմարված կամ չվերացված դատվածություն,
2) որոնք ներառված են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
Ընդ որում՝ Կենտրոնական բանկը կարող է մերժել ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու, նշանակալից մասնակցություն կամ այլ մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումները, որոնց հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունեն չմարված կամ չվերացված դատվածություն։
Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
5. Սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցվելու, ինչպես նաեւ գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում եւ կարող են հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու դիմումները մերժելու, ինչպես նաեւ գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու համար:
Նոր տարբերակ
«5. Ղեկավարի, նշանակալից մասնակցի, իսկ նշանակալից մասնակցության դեպքում նաեւ իրական շահառուի մոտ սույն ուղեցույցի 3.1-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, կամ գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է: Սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու, ինչպես նաեւ գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում եւ կարող են հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու դիմումները մերժելու, ինչպես նաեւ գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ
16-Ն եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-
ի թիվ 15-Ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին թիվ 36-Ն Որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204153
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին N 15-Ն որոշման եւ «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների եվ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի եվ ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձեվը եվ ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» N 16-Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշմամբ լրացում է տեղի ունեցել ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկում։ Մասնավորապես Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում նաեւ այսուհետ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ։ Լրացում է տեղի ունեցել նաեւ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ դիմում նեկայացման փաստաթղթերի ցանկում։ Ինչպես նաեւ մեկ այլ լրացում, որը վերաբերում է ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցության ձեռք բերման համաձայնության հետ կապված այլ դրույթներին։
Կանոնակարգ 4/01-ի 88-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին ենթակետ.
88. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,
Կանոնակարգ 4/01-ի 94-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին ենթակետ.
94. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ներդրումային ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
Կանոնակարգ 4/01-ի 101-րդ կետում «դիմումը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:"
3. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին թիվ 37-Ն որոշում https://www.arlis.am/documentview.aspx?docid=204152
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» N 17-Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշմամբ լրացում է տեղի ունեցել օպերատորի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու եւ ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկությունների վերաբերյալ իրավական դրույթներում, մասնավորապես լրացում է տեղի ունեցել իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող օպերատորի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ձայնի իրավունք տվող մասնակցության՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ավելացման դեպքում, մինչեւ տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար օպերատորի միջնորդությամբ Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկում, եւ այսուհետ պարտադիր ներկայացվող փաստաթուղթ է համարվում նաեւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ։ Մյուս լրացումը վերաբերում է նոր ստեղծվող կամ գործող օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան օպերատորի միջնորդությամն ներկայացվող փաստաթղթերի ցանկին, մասնավորապես ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ։ Ինչպես նաեւ որպես մեկ այլ լրացում վերաբերվում է ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցության ձեռք բերման համաձայնության այլ դրույթների;
Կանոնակարգի 33-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
33. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող օպերատորի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ձայնի իրավունք տվող մասնակցության՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ավելացման դեպքում, մինչեւ տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար օպերատորի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
Կանոնակարգի 39-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
39. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան օպերատորի միջնորդությամբ՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
Կանոնակարգի 48-րդ կետում «(դիմումը):» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:
4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ
14-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին թիվ 38-Ն
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204126
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին N 14- Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին N 14-Ն որոշման մեջ, մասնավորապես փոփոխության է ենթարկվել Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու եւ ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկությունների վերաբերյալ իիրավական դրույթները, մասնավորապես Իրավաբանական անձի կողմից նոր ստեղծվող կամ գործող Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ձայնի իրավունք տվող մասնակցության՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ավելացման դեպքում, մինչեւ տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացվող հետեւյալ փաստաթղթերը։ Լրացում է տեղի ունեցել նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների վերաբերյալ իրավական դրույթներում, մասնավորապես նոր ստեղծվող կամ գործող Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացվող համապատասխան փաստաթղթերի ցանկում, ինչպես նաեւ ուղղակի եւ անուղղակի նշանակալից մասնակցության ձեռք բերման համաձայնության այլ դրույթներում։
Կանոնակարգի 33-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
33. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ձայնի իրավունք տվող մասնակցության՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ավելացման դեպքում, մինչեւ տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
Կանոնակարգի 39-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
39. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդությամբ՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
Կանոնակարգի 48-րդ կետում «(դիմումը):» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»
5. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 285-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին թիվ 42-Ն որոշում
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204136
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման եվ գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-ն եվ հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման եվ գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-ն եվ հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշման մեջ, մասնավորապես լրացվել է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար կազմակերպության հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Նաեւ Որոշումը ավելացել է նոր կետով, համաձայն որի վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող տեղեկանքը Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Կանոնակարգի 18-րդ կետը 4.1-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ, 4.3-րդ եւ 4.4-րդ ենթակետերով.
18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար կազմակերպության հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.
4.2) Վճարահաշվարկային կազմակերպությունում 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում նաեւ՝ իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
4.3) վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառուների մասին տեղեկանք՝ համաձայն Հավելված 3.2-ի,
4.4) Վճարահաշվարկային կազմակերպության ոչ ռեզիդենտ իրական շահառուների դեպքում նաեւ՝ իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,
Կանոնակարգը 79.3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 79.4-րդ կետով.
79.4. Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող տեղեկանքը Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3.2-ի: