ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ,
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Սույն բաժնում ներառվում են մտավոր սեփականության ոլորտում տեղի ունեցած իրավական
թարմացումները, մտավոր սեփականության բողոքարման խորհրդի կողմից ընդունված
որոշումները, ինչպես նաև նախադեպայն պրակտիկա ձևավորած դատական ակտերը)
Դատական Գործ N: ԵԴ2/40794/02/23 առանց մտավոր սեփականության օբյեկտի/ապրանքային նշանի/ իրավատիրոջ թույլտվության կամ համաձայնության ապրանքային նշաններ կրող /պարունակող/ ապրանքներ ՀՀ տարածք ներմուծումն ու մաքսազերծումն արգելերու պահանջի մասին.
1. «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն կողմից 29.11.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ պատասխանող <<Վիոլետա Ֆարմ>> ՍՊ ընկերության՝ առանց մտավոր սեփականության օբյետկի /ապրանքային նշանի/ իրավատիրոջ թույլտվության կամ համաձայնության ապրանքային նշաններ կրող /պարունակող/ ապրանքներ ՀՀ տարածք
ներմուծումն ու մաքսազերծումն արգելերու պահանջի մասին:
2. «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ի Հայաստանի ներկայացուցչությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 31.05.2023թ. թիվ 0826 որոշման հիման վրա հանդիսանում է մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցված «Мидокалм» (Միդոկալմ) ապրանքային նշանի իրավատեր:
3. Նշված գրանցված ապրանքային նշանը ներառված է ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքի Մ.Ս օբյեկտների գրանցամատյանում հաշվառված ապրանքային նշանները և նրանց իրավատերերը Հայաստանի Հանրապետությունում https://src.taxservice.am/am/getMenusContents/142: բաժնի ցանկում, հղում՝
4. Նշված ապրանքային նշանի համար ՀՀ վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցված է հայցվորին պատկանող ապրանքային նշանը, որը ՀՀ տարածքում ենթակա են պաշտպանության:.
Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և կից ներկայացված նյութերը, մասնավորապես՝ վերլուծելով գործի փաստական հանգամանքները, եզրահանգել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռ.Բադասյանի՝ 31.05.2023թ. թիվ 0826 որոշմամբ հաստատված է համարում, որ մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում թիվ 1025829 վկայագրով գրանցված «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշանի իրավատեր է
հանդիսանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲ ընկերությունը: Դատարանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն վարչության պետի տեղակալ Ա.Աղայանի՝ 28.11.2023թ. թիվ 685 որոշմամբ հաստատված է համարում, որ «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 05100010/231123/011856 ապրանքների
հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերվպել են «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշան պարունակող (կրող) ապրանքներ: Դատարանը հաստատված է համարում նաև, որ «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից 05100010/231123/011856 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցված «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշան պարունակող (կրող) ապրանքների բացթողումը կասեցվել է՝ հիմք ընդունելով այն
հանգամանքը, որ մտավոր սեփականության նշված օբյեկտը՝ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության գործառույթի շրջանակներում դեռևս 31.05.2023թ. գրանցվել է ՀՀ մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում, ընդ որում՝ իրավատերը չի թույլատրել կամ որևէ այլ կերպ չի արտահայտել իր համաձայնությունը «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ին ներմուծման և մաքսային ձևակերպման միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնել «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշաններ կրող ապրանքներ: Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցված է «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ին պատկանող «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշանը, իսկ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու հետևյալ գործողությունները, այդ թվում՝ այդ նիշով ապրանքների ներմուծումը կամ
արտահանումը:
Դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի իրավատիրոջ օրենքով պաշտպանված իրավունքն է հանդիսանում իրեն պատկանող ապրանքային նշանով երրորդ անձանց կողմից ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ արգելք սահմանել պահանջելը: Դատարանն արձանագրում է նաև, «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից իրավատիրոջը պատկանող «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշանի օգտագործումը հանդիսանում է ոչ օրինական և
առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքացիաիրավական և այլ պատասխանատվություն: Դատարանը փաստում է, որ քանի դեռ գրանցված է հայցվորի իրավունքն ապրանքային նշանի նկատմամբ, անվիճելի է հանդիսանում «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշանի նկատմամբ նրա իրավատեր հանդիսանալու փաստը, ինչի ուժով վերը վկայակոչված իրավական կարգավորումների հիման վրա՝ ապրանքային նշանի իրավատեր հայցվորը երրորդ անձանց կողմից այդ նշանով
ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ արգելք սահմանելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի ցանակացած պահի, անկախ մաքսային մարմինների կողմից կայացված որոշումների, դրանց ժամանակագրության կամ պատասխանողի կողմից կատարված գործողությունների ծավալների, և քանի որ պատասխանողը գործի քննության ընթացքում որևէ թույլատրելի, վերաբերելի ապացույց չի ներկայացրել ի հիմնավորումն իր կողմից հայցվորին պատկանող ապրանքային նշանով ապրանքներ ներմուծելու օրինականության, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորի՝ պատասխանող «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ին 05100010/231123/011856 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված «Мидокалм» («Միդոկալմ») ապրանքային նշան պարունակող (կրող) ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք դադարեցնել պարտավորեցնելու պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման: .
Դատարանն անդրադառնալով հայցվորի՝ պատասխանող «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ին 05100010/231123/011856 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված «Мидокалм» (Միդոկալմ) ապրանքային նշան պարունակող (կրող) ապրանքի մաքսազերծումը դադարեցնել պարտավորեցնելու պահանջին, գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանն արձանագրում է, որ մաքսազերծումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելելու վերաբերյալ իրավունք ապրանքային նշանի իրավատիրոջը տրված չէ ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ոչ էլ «Ապրանքային նշաների մասին» ՀՀ օրենքով։ Ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի պահանջել միայն այնպիսի արգելքի սահմանում, որը նախատեսված է օրենքով։ Մաքսազերծման իրականացումը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության հաշվառմամբ նախ գտնվում է անձի պարտականությունների տիրույթում, այնուհետև՝ մաքսազերծումն իրականացվում է համապատասխան պետական մարմնի կողմից և վերջինիս գործառույթների իրականացման տիրույթում ապրանքներ ներկրողն անձնական պատասխանատվություն կրել չի կարող, մինչդեռ տվյալ
գործով հայցվորն իր պահանջն ուղղել է իրավաբանական անձի դեմ, որը չի կարող պատասխանտու լինել պետական մարմնի կողմից իրականացված/իրականացվող գործողությունների համար։
Նման պայմաններում՝ դատարանը գտնում է, որ հայցվորի՝ պատասխանող «Վիոլետա Ֆարմ» ՍՊԸ-ին 05100010/231123/011856 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված «Мидокалм» (Միդոկալմ) ապրանքային նշան պարունակող (կրող) ապրանքի մաքսազերծումը դադարեցնել պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել։1 .