ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Լեգելատա-ն ընդունում է, որ իր հաջողության մեջ մեծ ներդրում ունեն մարդիկ, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքը Լեգելատա-ին կայունորեն մղում է առաջ: Մենք խրախուսում ենք երիտասարդ տաղանդներին դիմելու ստաժավորման տարբեր տեսակների ծրագրերին, ինչպես նաև մեր թափուր աշխատատեղերին և համալրելու երիտասարդ, էներգետիկ և շահագրգիռ անձանց ու հայտնի մասնագետների թիմը, որով Լեգելատա-ն հպարտանում է: Մենք խրախուսում ենք մեր թիմի ցանկացած անդամի մասնագիտական զարգացումը տարբեր վերապատրաստման և այլ կրթական ծրագրերի միջոցով: Անկախ նրանից, թե դուք ցանկանում եք միանալ մեզ ժամանակավորապես թե մշտապես, մենք ձեր նկատմամբ կցուցաբերենք հավասար վերաբերմունք և կփորձենք համադրել ձեր անձնական որակները ձեր աշխատանքային պարտավորությունների հետ: Այո, մեզ հետ աշխատելը դժվար է:
Սակայն պետք է իմանալ, որ մենք գնահատում ենք ամեն ջանք, որն ուղղված է ընդհանուր նպատակին հասնելուն:
Եթե դուք հետաքրքրված եք Լեգելատայի պրոֆեսիոնալ թիմին միանալուն, ապա ուղակեք ձեր ինքնակենսագրականները hr@legelata.am էլեկտրոնային հասցեին։