ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԿԵՐ
Լեգելատայի թիմն ուղղորդում է ընկերություններին իրենց ողջ կյանքի ընթացքում: Մենք բանակցում և լուծում ենք պետական և մասնավոր հաստատությունները ներկայացնող բարդ գործարքներ: Մենք օգնում ենք խնայել հարկերը, ինչպես նաև պաշտպանում ենք մեր հաճախորդներին դատական նիստերի ընթացքում ավելորդ հարկային պահանջներից: Մեր իրավաբանները կիրառում են իրենց ամբողջ գիտելիքները ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մեր հաճախորդների բոլոր կարիքները սպասարկելու համար: Մենք տրամադրում ենք ծառայություններ պետական մարմիններում ընկերությունների գրանցման ընթացակարգերում, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն հարկերին և հարկմանն առնչվող ամենաբարդ հարցերում: Մենք մշակում ենք ցանկացած տեսակի առևտրի հետ կապված համաձայնագրեր, ներառյալ պայմանագրեր անշարժ գույքի հետ ցանկացած գործարքի համար:
Մեր իրավաբաններն առաջարկում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կապված առևտրային պայմանագրերի վերաբերյալ խորհրդատվության հետ, որոնցով ընկերությունները կարող են զբաղվել իրենց սովորական առևտրային գործունեության ընթացքում:
Մասնավորապես, մենք տալիս ենք խորհրդատվություններ ձեռնարկատիրական կյանքի հետևյալ ասպեկտների վերաբերյալ.
- Ընկերության ձևավորում, գրանցում և կառավարում,
- Կորպորատիվ կառավարում,
- Կորպորատիվ պատասխանատվություն,
- Բաժնետերերի իրավունքները,
- Աշխատանքային պայմանագրեր
- Առևտրային պայմանագրեր
Մենք ունենք միջազգային առևտրային իրավունքի ուժեղ պրակտիկա, որը մեզ դարձնում է լավագույն ընտրությունը ընկերության առևտրային հարցերով խորհրդատու փաստաբանական գրասենյակ ընտրելիս: Մենք հեշտությամբ մշակում ենք ցանկացած պայմանագրեր, որոնց կողմերը կամ որոնց օբյեկտը կարող են գտնվել տարբեր երկրներում: Տեխնոլոգիաների փոխանցման պայմանագրերը, ֆրանչայզինգի պայմանագրերը, ապրանքների վաճառքի և փոխադրման պայմանագրերը մեր աշխատանի օրինակներն են: