ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
1. Այս պայմանագրի ընդհանուր պայմանները (այսուհետ` Պայմաններ) կիրառելի են մեր կողմից Ձեզ մատուցվող բոլոր ծառայությունների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ մենք գրավոր ձևով այլ համաձայնություն ձեռք կբերենք Ձեզ հետ: Եթե սույն Պայմանների դրույթները հակասում են կողմերի միջև կնքված պայմանագրին կամ ցանկացած այլ համաձայնությանը, ապա պայմանագիրը կամ այլ համաձայնագիրը գերակայում են սույն Պայմանների նկատմամբ:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Հարկ եղած դեպքում, մենք ունենք իրավաբանին կամ հաշվապահին սովորաբար տրվող լիազորությունները, Ձեր անունից հանդես գալու կապված յուրաքանչյուր այն հանձնարարականի հետ, որը մենք ընդունում ենք, ներառյալ, ողջամտության սահմաններում, կատարել վճարումներ, օգնություն տրամադրելու նպատակով ներգրավել այլ տարածքներում կամ իրավազորություններում գտնվող մասնագետներ կամ իրավաբանական ընկերություններ, կամ ներգրավել երրորդ անձանց՝ Ձեզ ծառայություններ մատուցելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Մեր կողմից մատուցվող այն ծառայությունները, որոնք Ձեզ մատուցվում են, սահմանվում են պայմանագրում:
ՎՃԱՐՆԵՐԸ
4. Գանձվող վճարները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրում:
5. Եթե կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է ֆիքսված վճար, ապա այն գանձվում է ծառայությունների համաձայնեցված շրջանակի համար: Պայմանավորված շրջանակից դուրս կատարված աշխատանքի համար վճարումը կատարվում է ըստ ժամավճարի: Պայմանավորված շրջանակից դուրս ծառայությունների անհրաժեշտության մասին կողմը իրազեկվում է հնարավորինս կարճ ժամկետներում և անհրաժեշտության դեպքում ներկայացվում է հետագա վճարների մոտավոր հաշվարկը:
6. Եթե կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է այլընտրանքային վճար, ապա այն գանձվում է ծառայությունների համաձայնեցված շրջանակի համար: Պայմանավորված շրջանակից դուրս կատարված աշխատանքի համար վճարումը կատարվում է ըստ ժամավճարի: Պայմանավորված շրջանակից դուրս ծառայությունների անհրաժեշտության մասին կողմը իրազեկվում է հնարավորինս կարճ ժամկետներում, և անհրաժեշտության դեպքում ներկայացվում է հետագա վճարների մոտավոր հաշվարկը:
7. Ծառայությունների համար ըստ ժամավճարի վճարման դեպքում, այն /ժամավճարը/ սահմանվում է կողմերի միջև կնքված պայմանագրով: Ժամավճարի չափի տարբերությունները կախված են մեր աշխատակազմի փորձից և մասնագիտացվածությունից: Ծախսված ժամանակը հաշվարկվում է 6/վեց/ րոպեանոց միավորներով, կլորացվելով մինչև մյուս 6 րոպեանոց միավորը:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ և ԾԱԽՍԵՐԸ
8. Ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր են մեր կողմից կրած ծախսեր, ինչպես նաև Ձեր համար վճարումների կատարում երրորդ անձանց: Ծախսը կրելուց հետո այդ վճարումները ներառվում են հարկային հաշիվներում և առանձին կերպով մանրամասն ներկայացվում են Ձեզ: Անհրաժեշտության դեպքում վճարումներ կատարելու կապակցությամբ կարող է պահանջվել կանխավճար:
ՀԱՐԿԵՐԸ
9. Մեզ վճարման ենթակա գումարները ներառում են հարկերը, բացառությամբ ԱԱՀ/ եթե տվյալ հաշվետու տարում մենք հանդիսանում ենք ԱԱՀ վճարող/: Այն մասին, թե արդյոք մենք տվյալ հաշվետու տարում հանդիսանում ենք ԱԱՀ վճարող նշվում է Պայմանագրում: Պայմանագրում այդպիսի նշման բացակայության դեպքում մենք համարվում ենք ԱԱՀ չվճարող:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
10. Մեր կողմից տրամադրվում են միջանկյալ հարկային հաշիվներ՝ սովորաբար յուրաքանչյուր ամիս, և կոնկրետ առաջադրանքի կատարումից հետո, կամ պայմանագրով նախատեսված ժամկետում:
11. Հարկային հաշիվները վճարվում են հարկային հաշիվների դուրսգրմանը հաջորդող 14 օրվա ընթացքում, եթե այլ պայմանավորվածություն չի եղել մեր միջև: Մենք կարող ենք պահանջել տոկոսի վճարում ցանկացած գումարի համար, որի վճարման ժամկետից անցել է 7 օր: Տոկոսադրույքը հաշվարկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից համապատասխան ժամկետում սահմանված միջին տոկոսադրույքին համապատասխան:
ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐ
12. Եթե Ձեր կողմից կան չվճարված հարկային հաշիվներ, ապա մենք կարող ենք՝
- Դադարեցնել Ձեզ համար կատարվող աշխատանքները, մինչև բոլոր չվճարված հաշիվները ամբողջությամբ վճարվեն
- Կալանք դնել Ձեր որևիցե գույքի վրա (ներառյալ փաստաթղթեր կամ ֆայլեր) մինչև բոլոր չվճարված հաշիվները ամբողջությամբ վճարվեն:
ԵՐԱՇԽԻՔ
13. Մենք կարող ենք Ձեզ խնդրել նախապես վճարումներ իրականացնել կամ տրամադրել ծախսերի և մեր վճարների համար երաշխիք: Մենք կարող ենք դադարեցնել կամ հետաձգել մեր կողմից իրականացվող ծառայությունների մատուցումը , մինչև պահանջված կանխավճարի կամ երաշխիքի ստանալը: Մենք իրավասու ենք օգտագործել վճարված գումարները մեր վճարումներից և ծախսերից հաշվանցելու համար:
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
14. Այն դեպքում, երբ ակնկալում եք մեր մատուցած ծառայություններից առաջացած վճարների փոխհատուցում ստանալ երրորդ անձանցից, Ձեր հանձնարարությամբ կամ թույլտվությամբ հարկային հաշիվները կարող են ուղարկվել այդ երրորդ անձանց, սակայն Դուք պարտավորություն եք կրում այդ վճարների ժամանակին և լրիվ վճարման համար, երբ երրորդ անձը չի կատարում այդ վճարումները:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
15. Մենք գաղտնի կպահենք Ձեզ և Ձեր գործողություններին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը մեզ հայտնի է դարձել Ձեզ համար ծառայություններ մատուցելու ընթացքում: Մենք չենք բացահայտի վերոնշյալ տեղեկատվությունը որևէ երրորդ անձի բացառությամբ՝
- Այն անհրաժեշտ չափի, որը մեզ թույլ կտա կատարել Ձեր կողմից տրված հանձնարարությունները:
- ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ փաստաբանների պալատի կաննոներով (այսուհետ՝ Կանոններ) պահանջվող չափերին համապատասխան
16. Ձեզ վերաբերող գաղտնի տեղեկությունները հասանելի կլինեն միայն մեր ընկերության այն մասնագետներին, ովքեր Ձեզ ծառայություններ են մատուցում:
17. Մենք, իհարկե, Ձեզ չենք տրամադրի որևէ գաղտնի տեղեկատվություն կապված մեր այլ հաճախորդների հետ:
ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
18. Դուք ցանկացած ժամանակ կարող եք դադարեցնել պայմանագիրը: Մենք կարող ենք դադարեցնել պայմանագիրը Կանոններում սահմանված դեպքերում:
19. Եթե ծառայությունները դադարեցվում են, Դուք պարտավոր եք վճարել մինչև այդ օրը կատարված ծառայությունների համար առաջացած վճարները, և այդ ծառայությունները կատարելու ընթացքում մեր կողմից կատարված բոլոր ծախսերը:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
20. Դուք լիազորում եք մեզ (առանց հետագա ծանուցման անհրաժեշտության) ոչնչացնել բոլոր փաստաթղթերը (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք պահվում են պատասխանատու պահառությամբ) պայմանագրի ժամկետի ավարտից 7 (յոթ) տարի հետո կամ ավելի վաղ, եթե մենք այդ փաստաթղթերը վերափոխել ենք էլեկտրոնային տեսքի:
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
21. Մենք ունենք ընթացակարգեր՝ շահերի բախման բացահայտման և արձագանքման համար: Եթե շահերի բախում առաջանա, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին և կհետևենք Կանոններում սահմանված պահանջներին և ընթացակարգերին:
22. Մենք իրավունք կունենանք ներկայացնել այլ հաճախորդների, որոնց շահերը կլինեն բախման մեջ Ձեր շահերի հետ, պայմանով, որ նման ներկայացուցչությունը կապված չէ Ձեր կողմից տրված ընթացիկ հանձնարարության հետ:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
23. Պարտավորությունները առկա են միայն Ձեր, այլ ոչ այլ անձանց նկատմամբ: Որևէ անձ կարող է հիմնվել մեր կողմից տրամադրած խորհրդատվության վրա՝ միայն մեր բացահայտ կերպով արտահայտված համաձայնության առկայության դեպքում:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒՄ
24. Դուք համաձայնում եք, որ Դուք ուղղակի կամ անուղղակի կերպով ընկերության աշխատակիցներին չեք առաջարկի աշխատանք, չեք ընդունի և/կամ չեք փորձի աշխատանքի ընդունել և/կամ որևէ կերպ չեք նպաստի աշխատակցի աշխատանքային պայմանագրի դադարեցմանը:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
25. Մենք, ժամանակ առ ժամանակ, կարող ենք հաղորդակցվել Ձեր և այլոց հետ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով և պատասխանատվություն չենք կրում ցանկացած վնասի կամ կորստի համար, որը առաջացել է էլեկտրոնային հաղորդակցության խափանման կամ փոփոխման պատճառով:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26. Սույն Պայմանները կիրառելի են ներկա համագործակցության և ցանկացած ապագա համագործակցություն նկատմամբ: Մենք իրավասու ենք փոփոխել սույն Պայմաննները ժամանակ առ ժամանակ, որի դեպքում մենք Ձեզ կուղարկենք փոփոխված տարբերակը:
ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
27. Մեր միջև իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ դատարանները ունեն բացառիկ իրավասություն: Դուք համաձայնում եք ստանալ ծանուցումներ այն հասցեով, որը նշված է մեր միջև կնքված պայմանագրում: