ՎՃԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Բացի ստանդարտ ժամավճարից «Լեգելատա»–ն իր հաճախորդներին առաջարկում է նաև օրինական ռիսկի բաշխման պայմանավորվածություններ: Այս պայմանավորվածությունները նախագծված են բավարարելու այնպիսի հաճախորդների, որոնք ավելի շատ հետաքրքրված են վարձավճարի կառուցվածքով, քան ստանդարտ ժամավճարով: Այս միջոցառումների շրջանակներում մենք կիսում ենք ինչպես վարձավճարները, այնպես էլ իրավական հետևանքների ռիսկը: Նման պայմանավորվածությունները պահպանվում են խիստ գաղտնիության մեջ:
Հատուկ վճար պայմանավորվածությունները համաձայնագրեր են «Լեգելատա»-ի և հաճախորդի միջև՝ կապված «Լեգելատա»-ին փոխհատուցում տրամադրելու հետ, որը հիմնված է ժամավճարից տարբերվող վճարային կառուցվածքի վրա: Հատուկ վճարային պայմանավորվածությունները կարող են լինել խառը, որոնցով «Լեգելատա»-ն ստանում է իր ժամավճարի մի տոկոսային մասը, իսկ մյուս մասը ստանում է՝ կախված գործի արդյունքներից:
Մեր հատուկ վճարային պայմանավորվածությունները ներառում են մաքուր վճարներ և մասնակի վճարներ դատական գործերով, ֆիքսված վճարներ դատական և ոչ դատական հարցերում: «Լեգելատա»-ն պատրաստ է քննարկել և իրականացնել ցանկացած ողջամիտ ռիսկի բաշխման վճարային կառուցվածք, որը կհավասարակշռի ներդրումը և ընկերության կողմից ստանձնած ռիսկը՝ կապված հաճախորդի գործով հաջողության հասնելու նպատակայնության:
Մեր հատուկ վճարային պայմաններն են՝
ՖԻՔՍՎԱԾ ՎՃԱՐ
«Լեգելատա»-ն առաջարկում է «ֆիքսված վճար» հաճախորդների դատական ներկայացուցչության և որոշակի խորհրդատվական ծառայությունների համար: Այս կառուցվածքը օգտագործվում է դրամի հոսքը կանխատեսելի դարձնելու, ինչպես նաև մեր հաճախորդների կողմից անհրաժեշտ ծախսվելիք ռեսուրսների չափը որոշակիացնելու համար: Դատավարությունում «ֆիքսված վճարը» սովորաբար օգտագործվում է վարչական գործերով, որտեղ վեճի մյուս կողմը պետական մարմին է:
ՎՃԱՐ ԶՈՒՏ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ
«Վճարը զուտ արդյունքի համար» այլընտրանքնային վճարների շրջանակում առավել ավանդական պայմանավորվածություններից է, որի դեպքում «Լեգելատա»-ն ստանում է ֆիքսված տոկոս ցանկացած հատուցումներից, որոնք ստացվում են հաճախորդի անունից որպես հայցվոր հայց բերելու արդյունքում: «Վճարը զուտ արդյունքի համար» կարող է օգտակար լինել շատ դատական գործերով, որոնք ունեն նպատակ դրամական վնասների դիմաց հատուցում ստանալու: Այս մեխանիզմը հաճախ օգտագործվում է, երբ հաճախորդը հանդիսանում է ֆիզիկական անձ, սկսնակ կամ սահմանափակ ռեսուրսներով կազմակերպություն՝ իր դատավարական ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Նույնիսկ խոշոր հաճախորդները, սակայն, գնահատում են բյուջեի որոշակիությունը և ռիսկի բաշխումը զուտ արդյունքի համար վճարային պայմանավորվածության շրջանակներում:
ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐ
«Արդյունքի համար մասնակի վճարը» պայմանավորվածություն է, երբ «Լեգելատա»-ն ստանում է վարձատրության մի մասը ժամավճարի տոկոսադրույքի չափով /ոչ ավելի, քան ֆիքսված վճարի կեսը/ գումարած ֆիքսված տոկոս դատական գործով որևէ հատուցումներից: «Արդյունքի համար մասնակի վճարը» առավել տարածված է այն դեպքերում, երբ հայցվորը գործով ցանկանում է ստանալ դրամական կամ դրամով արտահայտված վնասների հատուցում, սակայն միայն այս դեպքով սահմանափակված չէ: Պաշտպանության գործերով նույնպես կարելի է օգտագործել «Արդյունքի համար մասնակի վճար»՝ հաջողության հասնելու դեպքում, ինչպես նաև գործով կարևոր ձեռքբերումների հասնելու դեպքերում:
ՀԵՏԱՁԳՎԱԾ/ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
«Հետաձգված/Հաջողության վճար» պայմանավորվածությունը նման է «Արդյունքի համար մասնակի վճարին», որի դեպքում «Լեգելատա»-ին վճարվում է իր վարձավճարի մի մասը սկզբում, իսկ մյուս մասի վճարումը հետաձգվում է կախված գործով հաջողության հասնելու հետ: Եթե գործը կնքվում է հաջողությամբ, «Լեգելատա»-ն ստանում է հետաձգված վճարի բազմապատիկը կամ համաձայնեցված հաջողության վճարը: Այս կառուցվածքը հաճախ օգտագործվում է պաշտպանության դեպքերում, կամ երբ հետապնդվող արդյունքը դրամական բնույթ չի կրում:
ԱՅԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերոհիշյալ այլընտրանքային պայմանավորվածությունների ցուցակը սպառիչ չէ: «Լեգելատա»-ն պատրաստ է քննարկել ցանկացած այլընտրանքային վճարային պայմանավորվածություն հաճախորդների բոլոր տեսակի հարցերի հետ կապված: Քանի դեռ ռիսկերը բավականին հավասարակշռված են, «Լեգելատա»-ի և հաճախորդի միջև չի կարող լինել վճարային պայմանավորվածության մի տեսակ, կարող է առաջանալ այլընտրանքային վճարային պարտավորվածություն: Նման պայմանավորվածությունների ձեռք բերման ընթացքում հաշվի են առնվում գործի բնույթը և բարդությունը, հաջողությունը կամ բարդությունների հավանականությունը, հնարավոր առաջանալիք վճարները, ինչպես նաև հաճախորդի նպատակայնությունը հաջողության հասնելու հարցում: