ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հակամրցակցային և մրցակցային խնդիրները գնալով ավելի բարդ և կարևոր են դառնում բիզնեսի հաջողության համար: Այդ նպատակով մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք մեկ պատուհանի սկզբունքը՝ հստակ, ռազմավարական և առևտրային առումով իրազեկ խորհրդատվություններով ներքին և բազմաիրավական մրցակցության իրավունքի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ներառյալ նաև իրավաբանական խորհրդատվություն բոլոր տեսակի հակամրցակցային վարքագծի և հակամենաշնորհային հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հաճախորդների շահերի ներկայացում մրցակցային մարմիններում:
.
- Իրավաբանական կարծիքների և խորհրդատվության տրամադրում համատեղ ձեռնարկության, դիստրիբյուտորական և շուկայի ներթափանցման այլ պայմանագրերի վերաբերյալ:
- Իրավաբանական խորհրդատվություն միավորումների և ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կարող են հակամրցակցային մտահոգություններ առաջացնել մրցակցային մարմինների հետ,
- Ամենօրյա իրավաբանական խորհրդատվություն համապատասխան շուկայում կամ դրա մի մասում գերիշխող ճանաչված կազմակերպություններին,
- Մրցակիցների կողմից հակամենաշնորհային կամ կարտելային վարքագիծը հիմնավորելու համար փաստաթղթերի և այլ նյութերի մոնիտորինգ և կազմում,
- Շուկայի մասնակցի հակամրցակցային վարքագծի և հայտատուի ներկայացուցչության վերաբերյալ մրցակցային մարմիններին դիմումների կազմում և ներկայացում.
- Իրավական աջակցություն հաճախորդներին մրցակցային մարմինների կողմից նախաձեռնված ստուգումների ժամանակ,
- Պատասխանողի ներկայացուցչություն մրցակցային մարմինների առջև,
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումների և դատավարական կարգերի բողոքարկումը,
- Դատավարություն՝ մրցակցի հակամրցակցային վարքագծի հետևանքով հաճախորդի վնասների վերականգնման համար:
Բարդ հակմրցակցային/մրցակցային խնդիրները հաճախ պահանջում են արդյունավետության վրա հիմնված պատկերացում: Հաճախորդները օգտվում են տարբեր ոլորտների մեր փորձագետների առաջարկներից: Մեր իրավաբաններն առանձնանում են բարձր մակարդակի գործերում իրենց հաճախորդների շահերը պաշտպանելու նորարարական մոտեցմամբ: Հաճախ զգայուն հարցերը, որոնց վերաբերյալ մենք խորհուրդներ ենք տալիս, հաջողությամբ լուծվում են առանց լրատվամիջոցների իրազեկման: