enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

ԲԱՆԿԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ

Լեգելատան իրավաբանական ծառայություններ է մատուցում պետական եվ մասնավոր ֆինանսական հաստատություններին մի շարք գործարքներում, ինչպիսիք են՝ բաժնետիրացման եվ պարտքային գործիքների միջոցով ներդրումները, բանկերի եվ ֆինանսական հաստատությունների բաժնեմասերի ձեռքբերում, միջբանկային վարկավորում, նախագծերի ֆինանսավորում եվ կորպորատիվ ֆինանսներ։ Մեր իրավաբաններն ունեն համապատասխան գիտելիքներ եվ փորձառություն՝ առավել նորարարական ֆինանսական գործիքների հետ, ինչպիսիք են ածանցյալ գործիքները, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում ավելի ավանդական գործիքների կապակցությամբ, ինչպիսիք են՝ սինդիկացված եվ պարզ միջբանկային վարկերը։

Մեր բանկային և ֆինանսական իրավաբանները պատրաստված են՝

  • Տրամադրելու խորհրդատվություն նախատեսված գործարքի կառուցվածքի և համապատասխան կառուցվածքային արժեթղթերի վերաբերյալ, ինչպես նաև կազմելու իրավական կարծիքներ նման գործարքների վավերության և հետևանքների վերաբերյալ
  • Տրամադրելու խորհրդատվություն և կազմելու նախագծեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր արժեթղթերի թողարկման համար,
  • Հանդես գալու որպես պահապաններ բանկերի և ֆինանսական հաստատությունների համար իրենց գործունեությամբ կազմակերպությունների և դրանց ակտիվների կարգավիճակի ստուգման միջոցով
  • Խորհրդատվություն տրամադրելու պարզ և սինդիկացված վարկերի ու կարգավորիչ խնդիրների շուրջ, ինչպես նաև կազմելու իրավական կարծիքներ նման գործարքների վավերության և հետևանքների վերաբերյալ
  • Խորհրդատվություն տրամադրելու և նախագծելու ապահովման պայմանագրեր պարտապանի որևէ պարտավորություն ապահովելու նպատակով
  • Խորհրդատվություն տրամադրելու կապված կարգավորման հարցերի հետ սպառողների ֆինանսավորումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն երկարաձգելու համար
  • Կիրարկելու վարկատուի իրավունքները պարտապանի նկատմամբ և ուղեկցելու կատարողական վարույթի ընթացքում:

Նախագծի և ձեռքբերման ֆինանսավորում

ԼԵԳԵԼԱՏԱ-ն առաջարկում է իրավաբանների, ովքեր քաջատեղյակ են նախագծերի ֆինանսավորման գործարքների և ունեն բարձր առևտրային իրազեկության այն բնագավառում, որով զբաղվում են: Նրանք հեշտությամբ կուրվագծեն ֆինանսավորման ծրագրի կառուցվածքը և կաջակցեն է այն դարձնելու բանկերի համար շահավետ գործընթացի սկզբին: Մեր իրավաբանները ունեն հմտություններ բանակցություններ վարելու համար և գիտելիքներ բոլոր ֆինանսական փաստաթղթերը կազմելու և ծրագրի ռիսկերը կողմերին ներկայացնելու համար: Անկախ նրանից, թե մենք ծառայություններ ենք մատուցում բանկի, ֆինանսական հաստատության, կառավարությանը կամ նախագիծ ունեցող ընկերությանը, մենք միշտ մտածում ենք նորարարական ճանապարհով՝ բարձր արդյունավետության լուծումներ առաջարկելու մասին, որոնք ուղղված են կողմերի առավել լուրջ մտահոգություններին:

Բանկերի և ֆինանսների ոլորտի նախադեպեր

Բանկերի և ֆինանսների վերաբերյալ նորություններ

Բանկերի և ֆինանսների վերաբերյալ իրավական թարմացումներ

Բանկերի և ֆինանսների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ

Գոռ Մարգարյան

Կառավարիչ Գործընկեր

Արձագանքներ

  • Լեգելատայի թիմը փորձառու է, պրոֆեսիոնալ և արձագանքող։ Թիմի անդամները, ում հետ աշխատել եմ, շատ վստահելի են։ Ինձ համար շատ հաճելի է եղել Լեգելատայի հետ աշխատելը, և կցանկանայի խորհուրդ տալ օգտվել նրանց ծառայություններից, հատկապես բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում, եթե Հայաստանում իրավական ծառայությունների մատուցող ընկերություն եք փնտրում։

    Մեգի Չենգ
    Գործընկեր Մեյեր Բրաուն իրավական ծառայություն մատուցող ընկերությունում
  • Մենք աշխատում ենք Լեգելատա իրավաբանական ընկերության հետ մի քանի տարիների ընթացքում և վստահ կարող ենք ասել, որ որակը իրենց կողմից մատուցվող ծառայությունների մնում է անփոփոխ, բարձր մակարդակի վրա: Մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցել Լեգելատայի հետ ապագայում:

    Դանիել Դոմինգո Թաբուենա
    «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանյան Մասնաճյուղի ղեկավար
  • Ձեր ընկերության անմիջական և արդյունավետ աշխատանքը նպաստում է մեր գործունեության բարելավմանն ու առաջընթացին:
    Շնորհակալ ենք բարեխիղճ մոտեցման համար և ակնկալում ենք շարունակելի համագործակցություն:

    Գիորգի Դալալիշվիլի
    Տարածաշրջանային գործադիր տնօրեն , Էլ Սի Ուայկիկի Ռիթեյլ Էյ Ար ՍՊԸ
  • «Մենք գոհ ենք Լեգելատայի ցուցաբերած օժանդակությունից։ Լեգելատայի թիմը միշտ ցուցաբերել է հասանելիություն և ակտիվ մասնակցություն օրվա ցանկացած ժամի, աշխատելով տեղավորվել կարգավորողի համաձայնության համար սահմանված սեղմ ժամկետներում։ Մենք շատ գոհ ենք Լեգելատայի մրցունակ և փայլուն բանակցային հմտություններով, որ ներդրվել են գործարքի ընթացքում»

    Գոդել վան դե Պլաս
    Իրավախորհրդատու ,Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ (Բելգիա)
  • Լեգելատայի  թիմը անգնահատելի է եղել պրակտիկ իրավաբանական խորհրդատվություն մատուցելու ՝ հակակոռուպցիոն, մտավոր սեփականության եւ այլ բազմաբնույթ իրավական   խնդիրների վերաբերյալ: Նրանք շատ ակտիվ էին և համագործակցային։

    Մայքլ Հաննա
    Իրավախորհրդատու, Kirkland եւ Ellis ՍՊԸ
  • “Լեգելատան անգնահատելի իրավական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում մեր բիզնեսին։ Այն բարձրակարգ արհեստավարժ թիմ է, որն ի վիճակի է բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն տրամադրել եվ խորհուրդ եմ տալիս ներգրավել այս իրավաբանական գրասենյակը՝ Հայաստանում բիզնեսին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար”։

    Յուլիիա Մինթեան
    GSK-ի իրավական մենեջեր