Լեգելատան հայկական իրավաբանական ընկերություն է , որն ունի հարուստ, նորարարական եվ դինամիկ փորձ՝ բիզնեսի եվ իրավաբանության միաձուլման ոլորտներում։ Լեգելատան ստեղծում է լուծումներ բանկային եւ ֆինանսական, առեւտրի եւ լոգիստիկայի, առողջապահության եւ դեղագործության, կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում զբաղվող ձեռնարկությունների համար։ Մենք խորհրդատվություն ենք մատուցում միաձուլումների եւ ձեռքբերումների, մրցակցության եւ մտավոր սեփականության, օտարերկրյա ներդրումների, հարկային եւ կորպորատիվ բարդ հարցերի վերաբերյալ։ Լեգելատան ներկայացնում է հաճախորդներին դատարանում եվ արբիտրաժներում ամենադժվարին եվ կարևոր վեճերում:
Հակամենաշնորհային և մրցակցության հարցերն ունեն բարձր կարևորություն բիզնեսի հաջողության համար:
Հայաստանում ֆինանսական շուկայի ազատականացման հետ ի հայտ եկան մեծ հնարավորություններ բանկային և ֆինանսական ոլորտում ներդրումների համար:
Մենք օգնում ենք խնայել հարկերը, ինչպես նաև պաշտպանում ենք մեր հաճախորդներին դատարաններում։