Մեր կորպորատիվ կառավարման մասնագետները խորհրդատվություն են տրամադրում ընկերություններին դրանց հաշվառման, կառավարման և կորպորատիվ պատասխանատվության հարցերի վերաբերյալ: Մեր իրավաբանները առաջարկում են ծառայությունների ամբողջական սպեկտր կապված առևտրային պայմանագրերի հետ խորհրդատվություն, որոնց հետ ընկերությունները կարող են առնչվել իրենց սովորական առևտրային գործունեության ընթացքում:
Մասնավորապես, մենք առաջարկում ենք խորհրդատվություն առևտրային օրենսդրության վերաբերյալ կորպորատիվ կյանքի հետևյալ բնագավառներում՝
- Ընկերության ստեղծում, գրանցում և կառավարում,
- Կորպորատիվ կառավարում,
- Կորպորատիվ պատասխանատվություն,
- Բաժնետերերի իրավունքներ,
- Աշխատանքային պայմանագրեր
- Առևտրային պայմանագրեր:
Մենք ունենք հարուստ փորձ միջազգային առևտրի իրավունքի պրակտիկայում, ինչը դարձնում է մեզ լավագույն տարբերակ, երբ խոսքը գնում է կոմերցիոն հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար իրավաբանակն ընկերության ընտրության մասին: Մենք հեշտությամբ նախագծում ենք որևէ պայմանագիր, որոնց կողմերը կամ առարկան գտնվում են տարբեր երկրներում: Տեխնոլոգիաների փոխանցման համաձայնագրերը, ֆրանչայզինգի պայմանագրերը, առուվաճառքի և ապրանքների փոխադրման պայմանագրերը մեր կողմից կատարվող աշխատանքների մի փոքր մասն են կազմում:
Հարկեր
Մեր մասնագետները ապահովում են հարկային խորհրդատվություն ինչպես առանձին հիմունքներով, այնպես էլ որպես այլ ավելի խոշոր գործարքի մաս: Մենք ձգտում ենք կատարել հարկային խնայողություններ ցանկացած հանձնարարության շրջանակներում, նույնիսկ եթե հաճախորդների սպասելիքները և մտահոգությունները ուղղված են գործարքի այլ ասպեկտներին: Մենք առաջարկում ենք ծառայությունների կապված բոլոր տեսակի հարկերի հետ հետևյալ ոլորտներում`
- Բանկային և ֆինանսական հարկեր
- Կորպորատիվ, M&A և համատեղ ձեռնարկությունների հարկեր
- Միջազգային առևտրի հարկեր
- Մասնավոր ներդրումային հիմնադրամի և ֆոնդերի հարկեր
- Անշարժ գույքի հարկ
- Վերակազմավորման հարկ
- Սոցիալական և աշխատանքային հարկեր
Անկախ նրանից, թե ընկերությունը պետք է օպտիմալացնել հարկերը կամ պետք է խուսափել կրկնակի հարկումից, մենք տրամադրում ենք համալիլր ծառայությունների փաթեթ վերջինիս համար: Մեր հարկային և դատավարական իրավաբանները, համատեղ աշխատելով, երաշխավորում են լավագույն պաշտպանությունը մեր հաճախորդներին դատական ատյաններում: Մեր ներդրումային արբիտրաժի փաստաբաններ ուժեղացնում ենք պաշտպանությունը` ապահովելով, որ պետությունը չցուցաբերի խտրական մոտեցում իր հարկային քաղաքականությունը կիրառելիս: