enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

Գործընկերներ

Coca Cola Hellenic Bottling Company

Ընկերությունն աշխարհում «Կոկա-Կոլա Ընկերության» ըմպելիքների խոշորագույն շշալցնողներից է։ 28 երկրում գործունեություն ծավալող Ընկերության 59 գործարանը սպասարկում է ավելի քան 593 մլն մարդ։ Կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը Ընկերության աշխատանքի անբաժան բաղադրիչներն են: Ընկերությունը տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի Կայուն զարգացման ինդեքսում: 2016-ին այն ըմպելիքների արտադրության ոլորտում Եվրոպայում ու աշխարհում լավագույնն է ճանաչվել՝ երեք տարի շարունակ պահպանելով առաջատարի դիրքը: 

Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ

Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթը ղեկավարում է ֆոնդեր և ներդրումներ զարգացող շուկաներում, որը պայմանավորված է իրենց առաջընթացի խթանմանբ:
Նրանց ներդրողներն են՝ առաջատար զարգացման հիմնադրամները, բանկերը, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային ֆոնդերը, այլընտրանքային ներդրումային ֆոնդերը, բարձր եկամտաբեր և մանրածախ ներդրողները։

«Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանյան Մասնաճյուղ

«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները։

Fawaz Abdulaziz Al Hokair & Co. և դուստր ընկերություններ․

Ընկերությունը մասնագիտացված է նորաձևության մանրածախ առուվաճառքում` հանդես գալով, որպես միակ իրավասու այնպիսի բրենդերի համար, ինչպիսիք են՝ “Top Shop-Top Man”, “Wallis”, “Miss Selfridge”, “Jennefer” և այլ․ Հանդիսանում է Fawaz Abdulaziz AlHokair & Co հայաստանյան մասնաճյուղը, որն իր հերթին հանդիսանում  է Սաուդյան Արաբիայի Թագավորության, ՄԵՆԱ-յի, Կենտրոնական ասիայի և կովկասյան տարածաշրջանների ամենամեծ մանրածախ առուվաճառք կատարողը։

American Chamber Of Commerce in Armenia (AmCham)

The American Chamber of Commerce in Armenia (AmCham-ը) հանդիսանում է լիովին անկախ և ինքնուրույն իր ֆինանսավորումն իրականացնող բիզնես կազմակերպություն: AmCham- ը ստեղծում է գերազանց աղբյուր ՀՀ գործարար միջավայրի մասին տեղեկատվություն ստանալու համար,  հրատարակելով Հայաստանում միակ անգլերեն լեզվով գործարար ամսագիրը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ, հրավիրելով ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչներին:

Էքսպրես Կրեդիտ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

Ընկերությունը մատուցում է բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող վարկային և խորհրդատվական ծառայություններ, գրավում է կայուն և առաջնային դիրքեր վարկավորման շուկայում` ընձեռելով հաճախորդներին հնարավորություն բարելավել իրենց կյանքը:

Էլ Սի Ուայկիկի Ռիթեյլ Էյ Ար ՍՊԸ
Հուավեյ Թեքնոլոջիս Քոփերաթիֆֆ Յու․ Էյ․

Huawei Technologies Cooperatief U.A. տրամադրում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումներ:

Զարգացման Ֆրասիական Գործակալություն

AFD — Ֆրանսիայի հանրային զարգացման բանկ է: Նրանք ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում այն ծրագրերին, որոնք իսկապես բարելավում են առօրյա կյանքը, ինչպես զարգացող  երկրներում, այնպես էլ ֆրանսիական արտասահմանյան մարզերում։

Ինվիտրո

Ինվիտրո — միջազգային բժշկական ընկերություն, որն աշխատում է լաբորատոր և գործիքային ախտորոշիչ ծառայությունների ոլորտում։

Samsung Electronics Կենտրոնական Եվրասիա

Միջազգային ընկերություն, որն արտադրում է էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, հեռահաղորդակցման սարքավորումներ, հիշողության լազերային կրիչներ, հեղուկ բյուրեղային մոնիտորներ, բջջային հեռախոսներ և մոնիտորներ։

Burberry Ltd

Հիմնադրվել է 1856 թ. Թոմաս Բարբերիի կողմից, Burberry-ն համարվում է գլոբալ շքեղության բրենդ, որը առանձնանում է բրիտանական յուրօրինակությամբ։
Ընկերությունն առաջարկում է հագուստ, պայուսակներ, շարֆեր, աքսեսուարներ, կոշիկներ, կոսմետիկա և նվերներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար։
Նա նաև առաջարկում է ապրանքներ Ինտերնետում:

ABB

ABB-ն հանդիսանում է նորարարական տեխնոլոգիայի ոլորտում առաջատար կազմակերպություն։ 

Egis International

Egis International-ը ֆրանսիական ճարտարագիտական խումբ է, որը ներգրավված է ենթակառուցվածքների և տրանսպորտային համակարգերի, պլանավորման, ջրի և շրջակա միջավայրի ոլորտներում:
Egis-ը նաև ներգրավված է ճանապարհների և օդանավակայանների նախագծերի գործողությունների ստեղծման գործում։

Ասիայի Զարգացման Բանկ

ADB-ին օժանդակում է իր անդամներին և գործընկերներին, տրամադրելով փոխառություններ, տեխնիկական օգնություն, դրամաշնորհներ և կատարելով համաչափ ներդրումներ՝ աջակցում է տնտեսական և սոցիալական զարգացմանը։

«Սոյուզպլոդոիմպորդ» ԲԸ, Մոսկվա

«Սոյուզպլոդոիմպորդ» ԲԸ -ն զբաղվում է տարատեսակ ալկոհոլային խմիչքների  արտադրությամբ, բաշխմամբ և վաճառքով՝ Ռուսաստանում և Բալթյան տարածաշրջանում: Առաջարկում է օղի, գինիներ և ալկոհոլի հումք, ինչպես նաև  ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ:
«Սոյուզպլոդոիմպորդ» ԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում:

ՖԼՈՌՄԱՌ

1970 թվականին՝ նորաձևության մայրաքաղաք Միլանում (Իտալիա), Շենբայ ընտանիքը ձեռք է բերել Ֆլորմար ընկերությունը և սկսել է արտադրանք թողարկել Թուրքիայում։
Տարեկան 120 միլիոն արտադրական հզորությամբ և հարուստ պորտֆոլիայով, սկսած ռումյանայից և աչքի ստվերաներկերից, մինչև շրթներկ և եղունգների լաք, մաշկի խնամքի պարագաներ։
Flormar-ը կանանց համար դարձել է հիմնական ապրանքանիշ։

IP-Coster

IP-Coster պլատֆորմը նախատեսված է ամբողջ աշխարհում արտոնագրերի, ապրանքային նշանների, նմուշների և օգտակար մոդելների գրանցման գործընթացը հեշտացնելու համար:

Հայ-Բրիտանական բիզնես պալատ (ABBC)

Հայ բրիտանական բիզնես պալատը, բիզնես անդամակցության կազմակերպություն է, որը խթանում է առևտրին և ներդրումներին ՝ բրիտանական և հայկական ընկերությունների միջև։ Հայ-Բրիտանական բիզնես պալատը(ABBC) նպաստում է հայկական-բրիտանական բիզնես շահերի առաջխաղացմանը՝ խրախուսելով առևտրային ներդրումները և բիզնես հնարավորությունները։ Այն ներգրաված է շահերի պաշտպանության, հանրային/մասնավոր երկխոսության և գործարար միջավայրի բարելավման բազմաթիվ նախաձեռնություններում, ինչպես նաև վստահության բարձրացման և  Հայաստանում կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների խթանման մեջ։
ABBC Բրիտանիայի ցանկացած բիզնեսի համար առաջին շփման կետն է, որը հետաքրքրված է ներդրումներ կամ արտահանումներ կատարել Հայաստանում, ինչպես նաև Հայկական նմանօրինակ այն բիզնեսի համար, որը ցանկանում է ներդրումներ կատարել Մեծ Բրիտանիայում։ Այն անկախ կազմակերպություն է, բայց սերտորեն համագործակցում է Երևանում Բրիտանիայի դեսպանության հետ, մասնավորապես երկկողմ առևտրի և ներդրումների խթանման գործում։ Այն ունի մասնագետներ մասնավոր հատվածի, B2B հարաբերությունների, շուկայի մուտքի, ներդրումների, ներմուծման/արտահանման, իրավական և կարգավորիչ ոլորտներում։

Առաջատար Տեխնոլոգիների Ձեռնարկությունների Միություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:

Բիզնես Արմենիա

Բիզնես Արմենիան արտահանման ներուժ ունեցող տեղական արտադրողներին ու օտարերկրյա ներդրողներին տրամադրում է խորքային ծառայություններ՝ հնարավոր խոչընդոտների հարթումից, Հայաստանի գործարար միջավայրի և իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից մինչև բուն արտահանման և ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աջակցություն։