enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

Լեգելատան իր ներդրումն է կատարում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում

Լեգելատան իր ներդրումն է կատարում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում Դեկտեմբերի 4-ին Հայաստանի փաստաբանների պալատը և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակը անցկացրեցին հերթական սեմինարը ներպետական և միջազգային դատավարություններում երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ: Լեգելատայի իրավաբան պրն. Գոռ Մարգարյանի և Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր Գիտավերլուծական կենտրոնի հետ համագործակցող այլ առաջատար փաստաբանների համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի դատական համակարգում կզարգանա Եվրոպայում արդեն իսկ տարածում գտած ամիկուս կուրիա (երրորդ անձի կողմից դատարանին ներկայացվող իրավական փաստարկներ) ներկայացնելու մշակույթը: Գիտավերլուծական կենտրոնի կողմից Սահմանադրական Դատարանին են ներկայացվել 7 ամիկուս կուրիաներ: ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձր է գնահատել իրավաբանների ջանքերը՝նշելով, որ դատավարություններում երրորդ կողմի մասնակցությունը կնպաստի իրական հակակշռի ձևավորմանը՝լուրջ բեկում մտցնելով դատական իշխանության ոլորտում: Լեգելատայի իրավաբանները վստահ են, որ ամիկուս կուրիայի մշակույթի զարգացումը Հայաստանում նշանակալից առաջխաղացում կլինի մարդու իրավունքների պաշտպանության հարցում, քանի որ ամիկուս կուրիան ողջ աշխարհում համարվում է դատական որոշումների արդարությանն ու անաչառությանը նպաստող կարևորագույն գործիքներից մեկը:

Leave a Reply