enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

Ներկրողների իրավունքների վերաբերյալ նշանակալի նախադեպ

Լեգելատան հաղթել է դատական գործն իր հաճախորդ «ԱՐ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի՝ ՀՀ Մաքսային և Եկամտային Ծառայության դեմ հայցով, մաքսային տուրքի հաշվարկման և վճարման վերաբերյալ։

Որոշումն ընձեռել է մեր հաճախորդին հինգ միլիոն ԱՄՆ Դոլլարը գերազանցող գումարի վերականգնման հնարավորություն։

Այս որոշումը նշանավոր նախադեպ է, որը հստակեցնում է ներկրողների վճարելիք մաքսային տուրքի չափն այն դեպքում, երբ ներկրված ապրանքի համար ռոյալթի պետք է վճարվի՝ հիմնվելով այդ ապրանքի վաճառքից։

Գործի առաջատար փաստաբան Ալլա Հախնազարյանը նշեց, որ այս գործի վերաբերյալ որոշումը կնպաստի ներկրողների համար անորոշության գործոնի նվազեցմանը մաքսային մարմինների հետ շփման համատեքստում և գնահատված (գերգնահատված) մաքսային տուրքերի և վճարների հետ կապված տույժ-տուգանքների վճարման հետ կապված ռիսկի նվազեցմանը։

Լեգելատան հպարտ է իր հաճախորդների և բիզնես համայնքի գործունեության հեշտացման գործում իր աջակցության համար։

Leave a Reply