enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

Պրակտիկա

Learn About the Schemes of Internships With Us

Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը:

Մենք առաջարկում ենք տարբեր սխեմաներ մեզ մոտ ստաժավորում անցնելու համար, ինչը կօգնի ձեզ բարելավելու ձեր սեփական գիտելիքները: Կարելի է հասկանալ նաև, որ բազմաթիվ ուսանողներ կցանկանային աշխատել ամառային ամիսների ընթացքում և կարող է պահանջվել է ստաժավորման անցկացում կազմակերպությունում կապված բարձրագույն կրթության կոչման ստացման հետ: Մենք, հաշվի առնելով այս ամենը, առաջարկում ենք ձեզ իրականացնելու ստաժավորում մեզ հետ հետևյալ սխեմաներին համապատասխան:

Ամառային իրավախորհրդատու

Միացեք մեզ որպես Ամառային իրավախորհրդատու

Կոչման ստաժավորում

Միացեք մեզ որպես Կոչման ստաժոր

Չվճարվող ստաժավորում

Միացեք մեզ որպես Չվճարվող ստաժոր

Ո՞վ կարող է դիմել

Մենք սովորաբար ակնկալում ենք, որ ամռան ամիսների ընթացքում իրենց վերապահված հանձնարարությունները կկարողանան կատարել բակալավրի աստիճանի վերջին տարվա և մագիստրատուրայի աստիճանի առաջին տարվա ուսանողները: Սակայն մենք պատրաստ ենք ընդունելու դիմումներ նաև այն ուսանողներից, ովքեր ամբողջ դրույքով զբաղված են իրենց գիտական աստիճանի ստացմամբ:

Ե՞րբ կարող եք դիմել

Մենք պատրաստ ենք ընդունելու դիմումներ Ամառային իրավախորհրդատուի պաշտոնի համար մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի: Ապա մենք կկապվենք Ձեզ՝ սեզոնային աշխատանքի վերաբերյալ ձեզ հետ համաձայնության գալու նպատակով: Այսպիսի աշխատանքը տևում է ոչ ավելի, քան երեք ամիս, և ոչ պակաս, քան երկու ամիս, և, որպես կանոն, տեղի է ունենում մայիսից մինչև հուլիսը ներառյալ: Մենք կկապվենք միայն ընտրված դիմորդների հետ:

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք դիմել Ամառային իրավախորհրդատուի պաշտոնին, ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը և գնահատականները hr@legelata.am էլ. հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին` նշելով, թե ինչու եք մեզնով հետաքրքրված և թե ինչ բնագավառում կցանկանայիք աշխատել:

Ի՞նչ կարող եք ակնկալել.

Ձեզ կաջակցեն մեր փորձառու իրավաբանները, որպեսզի դուք զարգացնեք ձեր գործնական հմտությունները և բացահայտեք ձեր իրավաբանական տաղանդը: Ձեզ կհանձնարարվեն պարտականություններ և ձեզ կվերաբերվեն մեր երիտասարդ իրավաբանների հետ հավասար հիմունքներով: Ձեզ տրված հանձնարարությունները կենթադրեն նաև պարտականություններ, որ դուք ստիպված կլինեք կրել, ինչպես նաև ժամանակային ճնշում և լրջություն: Սակայն ձեզ ցույց կտան աջակցություն, երբ դուք դրա կարիքը կունենաք: Ձեր ստաժավորման ղեկավարը կաջակցի և կառաջնորդի ձեզ՝ ձեզ տրված հանձնարարության կատարման ամբողջ ընթացքում: Մեր թիմի բոլոր իրավաբանները միշտ պատրաստ են ձեզ օգնել ցանկացած հարցում կամ տալ հուշումներ բոլոր հարցերով, որոնք դուք կարող եք ունենալ:

Պարգևատրում ձեր ջանքերի համար

ԼԵԳԵԼԱՏԱ-ն գնահատում է ձեր ջանքերը ձեր կարիերայի առաջին քայլերը կատարելիս: Մենք խրախուսում ենք ձեզ ոչ միայն բարոյապես գովասանքի խոսքերի և առավել պատասխանատու խնդիրներ հանձնարարելու միջոցով, այլև նյութապես: Մենք հասկանում ենք, որ դուք ավելի ստեղծագործական մոտեցում և մոտիվացվածություն կցուցաբերեք, եթե ձեր ֆինանսական կարիքները նույնպես բավարարվեն: Որպես ուսանողի, սա նաև բացառիկ հնարավորություն է խնայելու որոշակի գումար առաջիկա ուսումնական տարվա համար:

Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը:

Write two sentences about benefits of internships

Միացեք մեզ որպես Կոչման ստաժոր

Ո՞վ կարող է դիմել

Այս ստաժավորումը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր պետք է անցնեն պարտադիր ստաժավորում իրենց համալսարանում կոչում ստանալու համար: Սրանք սովորաբար բակալավրի կոչման ավարտական կամ մագիստրոսի կոչման առաջին կուրսի ուսանողներ են:

Ե՞րբ դուք կարող եք դիմել

Մենք ընդունում ենք կոչման ստաժավորման դիմումները ամեն տարի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր: Մենք ապա կապվում ենք ընտրված դիմորդների հետ՝ մեզ հետ անցկացվելիք ստաժավորման ժամանակահատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու համար, որը տևում է ոչ ավելի, քան երեք ամիս, և ոչ պակաս, քան երկու ամիս, և, որպես կանոն, տեղի է ունենում հունվարից / փետրվարից մինչև ապրիլը ներառյալ:

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք դիմել կոչման ստաժավորման, ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը և գնահատականները hr@legelata.am էլ. Հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին՝ նշելով, թե ինչու եք մեզնով հետաքրքրված և որ ոլորտներում կցանկանայիք աշխատել: Խնդրում ենք հստակ նշել Ձեր նամակում, թե մասնավորապես որ տեսակի ստաժավորման ծրագրին եք մտադիր դիմել:

Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը:

Ease transition from being a student to entering the workforce

Միացեք մեզ որպես Չվճարվող ստաժոր

Ի՞նչ կարող եք ակնկալել

Ստաժավորման այս մեխանիզմը թերևս առավել դժվար է, ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսակետներից: Այս մեխանիզմով ներգրավված ստաժորները պետք է զբաղվեն իրավաբանական ծառայությունների մատուցմամբ այնպիսի մարդկանց, ովքեր իրենց վատթար ֆինանսական վիճակի պատճառով չեն կարող իրենք թույլ տալ օգտվել նման ծառայություններից: Դուք նույնպես կարող եք հանձնարարվել մասնակցել դատական վարույթներում, որոնք կարող են օգուտ բերել հասարակությանը կամ կարող են հիմք դառնալ, որպեսզի պետությունը փոխվի դեպի ավելի լավը ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ դրա որևէ առանձին խմբի համար:

Ո՞վ կարող է դիմել

Այս սխեմայով հաջողության հասած դիմորդները պետք է ունենան հասարակության խնդիրների ուժեղ ընկալում, կարեկցանք մարդկանց նկատմամբ և ցանկանություն ցուցաբերելու իրավաբանական օգնություն հօգուտ մյուսների: Այս դիմորդները պետք է լինեն առնվազն իրենց բակալավրի կոչման երրորդ տարում և ունենան գերազանց արդյունքներ:

Ե՞րբ դուք կարող եք դիմել

Չվճարվող ստաժավորման դիմումները ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում բացառությամբ օգոստոս ամսի: Այս մեխանիզմով ստաժավորումը տեղի են ունենում նշված ժամանակահատվածում, առանց որևէ ժամկետային սահմանափակումների:

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք դիմել Չվճարվող ստաժորի պաշտոնին, ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը և համալսարանական գնահատականները hr@legelata.am էլ. հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին: Խնդրում ենք հստակ նշել ձեր նամակում, թե որ տեսակի պրակտիկային եք մտադիր դիմել: