enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

Վճարման հատուկ մեխանիզմներ

Բացի ստանդարտ ժամավճարից ԼԵԳԵԼԱՏԱ-ն իր հաճախորդներին առաջարկում է նաև օրինական ռիսկի բաշխման պայմանավորվածություններ: Այս պայմանավորվածությունները նախագծված են բավարարելու այնպիսի հաճախորդների, որոնք ավելի շատ հետաքրքրված են վարձավճարի կառուցվածքով, քան ստանդարտ ժամավճարով: Այս միջոցառումների շրջանակներում մենք կիսում ենք ինչպես վարձավճարները, այնպես էլ իրավական հետևանքների ռիսկը: Նման պայմանավորվածությունները պահպանվում են խիստ գաղտնիության մեջ:

Հատուկ վճար պայմանավորվածությունները համաձայնագրեր են ԼԵԳԵԼԱՏԱ-ի և հաճախորդի միջև կապված ԼԵԳԵԼԱՏԱ-ին փոխհատուցում տրամադրելու հետ, որը հիմնված է ժամավճարից տարբերվող վճարային կառուցվածքի վրա: Հատուկ վճարային պայմանավորվածությունները կարող են լինել խառը, որոնցով ԼԵԳԵԼԱՏԱ-ն ստանում է տոկոսային իր ժամավճարի մի տոկոսային մասը, իսկ մյուս մասը ստանում է կախված գործի արդյունքներից:

Մեր հատուկ վճարային պայմանավորվածությունները ներառում են մաքուր վճարներ և մասնակի վճարներ դատական գործերով, ֆիքսված վճարներ դատական և ոչ դատական հարցերում: ԼԵԳԵԼԱՏԱ-ն պատրաստ է քննարկել և իրականացնել ցանկացած ողջամիտ ռիսկի բաշխման վճարային կառուցվածք, որը կհավասարակշռի ներդրումը և ընկերության կողմից ստանձնած ռիսկը կապված հաճախորդի՝ գործով հաջողության հասնելու նպատակայնության: Մեր հատուկ վճարային պայմաններն են՝

Ֆիքսված վճար

ԼԵԳԵԼԱՏԱ-ն առաջարկում է ֆիքսված վճար հաճախորդների դատական ներկայացուցչության և որոշակի խորհրդատվական ծառայությունների համար: Այս կառուցվածքը օգտագործվում է դրամի հոսքը կանխատեսելի դարձնելու, ինչպես նաև մեր հաճախորդների կողմից անհրաժեշտ ծախսվելիք ռեսուրսների չափը որոշակիացնելու համար: Դատավարությունում ֆիքսված վճարը սովորաբար օգտագործվում է վարչական գործերով, որտեղ վեճի մյուս կողմը պետական մարմին է:

Վճար զուտ արդյունքի համար

Վճարը զուտ արդյունքի համար այլընտրանքնային վճարների շրջանակում առավել ավանդական պայմանավորվածություններից է, որի դեպքում ԼԵԳԵԼԱՏԱ-ն ստանում է ֆիքսված տոկոս ցանկացած հատուցումներից, որոնք ստացվում են հաճախորդի անունից որպես հայցվոր հայց բերելու արդյունքում: Վճարը զուտ արդյունքի համար կարող է օգտակար լինել շատ դատական գործերով, որոնք ունեն նպատակ դրամական վնասներին հատուցում ստանալու: Այս մեխանիզմը հաճախ օգտագործվում է, երբ հաճախորդը հանդիսանում է ֆիզիկական անձ, սկսնակ կամ սահմանափակ ռեսուրսներով կազմակերպություն՝ իր դատավարական ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Նույնիսկ խոշոր հաճախորդներ, սակայն, գնահատում են բյուջեի որոշակիությունը և ռիսկի բաշխումը զուտ արդյունքի համար վճարային պայմանավորվածության շրջանակներում:

Արդյունքի համար մասնակի վճար

Արդյունքի համար մասնակի վճարը պայմանավորվածություն է, երբ ԼԵԳԵԼԱՏԱ-ն ստանում է վարձատրության մի մասը ժամավճարի տոկոսադրույքի չափով /ոչ ավելի, քան ֆիքսված վճարի կեսը/ գումարած ֆիքսված տոկոս դատական գործով որևէ հատուցումներից: Արդյունքի համար մասնակի վճարը առավել տարածված է այն դեպքերում, երբ հայցվորը գործով ցանկանում է ստանալ դրամական կամ դրամով արտահայտված վնասների հատուցում, սակայն չի սահմանափակված այս դեպքերով: Պաշտպանության գործերով նույնպես կարելի է օգտագործել արդյունքի համար մասնակի վճար՝ հաջողության հասնելու դեպքում, ինչպես նաև գործով կարևոր ձեռքբերումների հասնելու դեպքերում:

Հետաձգված/Հաջողության վճար

Հետաձգված/Հաջողության վճարը պայմանավորվածությունը նման է Արդյունքի համար մասնակի վճարին, որի դեպքում ԼԵԳԵԼԱՏԱ-ին վճարվում է իր վարձավճարի մի մասը սկզբում, իսկ մյուս մասի վճարումը հետաձգվում է կախված գործով հաջողության հասնելու հետ: Եթե գործը կնքվում է հաջողությամբ, ԼԵԳԵԼԱՏԱ-ն ստանում է հետաձգված վճարի բազմապատիկը կամ համաձայնեցված հաջողության վճարը: Այս կառուցվածքը հաճախ օգտագործվում է պաշտպանության դեպքերում, կամ երբ փորձել հետապնդվող արդյունքը դրամական բնույթ չի կրում:

Այլ վճարային պայմանավորվածություններ

Վերոհիշյալ այլընտրանքային պայմանավորվածությունների ցուցակը սպառիչ չէ: ԼԵԳԵԼԱՏԱ-ն պատրաստ է քննարկել ցանկացած այլընտրանքային վճարային պայմանավորվածություն հաճախորդների բոլոր տեսակի հարցերի հետ կապված: Քանի դեռ ռիսկերը բավականին հավասարակշռված են ԼԵԳԵԼԱՏԱ-ի և հաճախորդի միջև, չկա հարցի մի տեսակ, որի դեպքում չի կարելի գալ այլընտրանքային վճարային պարտավորվածության: Նման պայմանավորվածությունների ձեռք բերման ընթացքում հաշվի են առնվում գործի բնույթը և բարդությունը, հաջողությունը կամ բարդությունների հավանականությունը, հնարավոր առաջանալիք վճարները, ինչպես նաև հաճախորդի նպատակայնությունը հաջողության հասնելու հարցում: