enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական մրցակցության հարցերն ունեն բարձր բարդություն եվ կարևոր են բիզնեսի հաջողության համար: Այդ նպատակով մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին համապատասխան ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հստակ, ռազմավարական եվ առևտրային բարձր տեղեկացվածությամբ խորհրդատվությունների լայն շրջանակ ինչպես տեղական, այնպես էլ բազմաթիվ այլ իրավազորությունների մրցակցության եվ մրցակցության իրավունքի ոլորտի խնդիրների շուրջ, այդ թվում հակամրցակցային օրենսդրության հետ կապված հարցերով: Մենք նաև ներկայացնում ենք հաճախորդների շահերը մրցակցության պաշտպանության մարմիններում: Մեր իրավաբանները խորհրդատվություն են մատուցում նաև առավել բարդ գործարքների վերաբերյալ, այդ թվում միաձուլումների եվ ձեռքբերումների, որոնք կարող են առաջ բերել հակամրցակցային մտահոգություններ մրցակցային մարմինների հետ։

Մեր աշխատանքները ներառում են՝

  • Իրավաբանական խորհրդատվության մատուցում և կարծիքների կազմում կապված համատեղ ձեռնարկությունների, մատակարարման և շուկա ներթափանցման այլ համաձայնագրերի հետ
  • Իրավաբանական խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, կառաջացնեն հակամրցակցային մտահոգություններ մրցակցության մարմինների հետ
  • Առօրյա իրավաբանական խորհրդատվություն մրցակցային գործունեության վերաբերյալ այնպիսի անձանց, որոնք ճանաչվել են գերիշխող համապատասխան շուկայում կամ դրա մի մասում
  • Մոնիտորինգ և փաստաթղթերի և այլ նյութերի կազմում մրցակիցների հակամենաշնորհային կամ կարտելային վարքագծի հիմնավորման համար
  • Դիմումների ներկայացում մրցակցային մարմիններին շուկայի մասնակցի հակամրցակցային վարքագծի վերաբերյալ և դիմողի ներկայացուցչություն
  • Իրավաբանական օգնություն հաճախորդներին մրցակցային մարմինների կողմից անցկացվող ստուգումների շրջանակներում
  • Պաշտպանյալի ներկայացուցչությունը մրցակցային մարմիններում
  • Մրցակցային հանձնաժողովի որոշումների, կարգադրությունների և հրամանների դատական բողոքարկում
  • Մրցակցի հակամրցակցային վարքագծի հետևանքում հաճախորդին պատճառված վնասի դատական փոխհատուցում

Համալիր հակամենաշնորհային / մրցակցային հարցերը հաճախ պահանջում են արդյունաբերական ներըմբռնում: Հաճախորդները կարող են օգտվել մեր փորձագետների խորհրդատվությունից մի շարք ոլորտներում: Մեր իրավաբանները հայտնի են իրենց նորարարական մոտեցմամբ հաճախորդների ներկայացման ժամանակ, հաճախ բարձր բարդության գործերով: Հաճախ, այնպիսի զգայուն հարցերը, որոնց կապակցությամբ մենք տրամադրում ենք խորհրդատվություն, լուծվում են հաջողությամբ՝ ԶԼՄ ուշադրությունից զերծ:

Տնտեսական մրցակցության ոլորտի նախադեպեր

Տնտեսական մրցակցության վերաբերյալ նորություններ

Տնտեսական մրցակցության վերաբերյալ իրավական թարմացումներ

Տնտեսական մրցակցության ոլորտում մասնագիտացած իրավաբաններ

Ալլա Հախնազարյան

Գործընկեր/Արտոնագրային հավատարմատար

Արձագանքներ

  • Լեգելատայի թիմը փորձառու է, պրոֆեսիոնալ և արձագանքող։ Թիմի անդամները, ում հետ աշխատել եմ, շատ վստահելի են։ Ինձ համար շատ հաճելի է եղել Լեգելատայի հետ աշխատելը, և կցանկանայի խորհուրդ տալ օգտվել նրանց ծառայություններից, հատկապես բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում, եթե Հայաստանում իրավական ծառայությունների մատուցող ընկերություն եք փնտրում։

    Մեգի Չենգ
    Գործընկեր Մեյեր Բրաուն իրավական ծառայություն մատուցող ընկերությունում
  • Մենք աշխատում ենք Լեգելատա իրավաբանական ընկերության հետ մի քանի տարիների ընթացքում և վստահ կարող ենք ասել, որ որակը իրենց կողմից մատուցվող ծառայությունների մնում է անփոփոխ, բարձր մակարդակի վրա: Մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցել Լեգելատայի հետ ապագայում:

    Դանիել Դոմինգո Թաբուենա
    «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանյան Մասնաճյուղի ղեկավար
  • Ձեր ընկերության անմիջական և արդյունավետ աշխատանքը նպաստում է մեր գործունեության բարելավմանն ու առաջընթացին:
    Շնորհակալ ենք բարեխիղճ մոտեցման համար և ակնկալում ենք շարունակելի համագործակցություն:

    Գիորգի Դալալիշվիլի
    Տարածաշրջանային գործադիր տնօրեն , Էլ Սի Ուայկիկի Ռիթեյլ Էյ Ար ՍՊԸ
  • «Մենք գոհ ենք Լեգելատայի ցուցաբերած օժանդակությունից։ Լեգելատայի թիմը միշտ ցուցաբերել է հասանելիություն և ակտիվ մասնակցություն օրվա ցանկացած ժամի, աշխատելով տեղավորվել կարգավորողի համաձայնության համար սահմանված սեղմ ժամկետներում։ Մենք շատ գոհ ենք Լեգելատայի մրցունակ և փայլուն բանակցային հմտություններով, որ ներդրվել են գործարքի ընթացքում»։

    Գոդել վան դե Պլաս
    Իրավախորհրդատու ,Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ (Բելգիա
  • Լեգելատայի  թիմը անգնահատելի է եղել պրակտիկ իրավաբանական խորհրդատվություն մատուցելու ՝ հակակոռուպցիոն, մտավոր սեփականության եւ այլ բազմաբնույթ իրավական   խնդիրների վերաբերյալ: Նրանք շատ ակտիվ էին և համագործակցային։

    Մայքլ Հաննա
    Իրավախորհրդատու, Kirkland եւ Ellis ՍՊԸ