enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ
enhyru(+374 11) 520 510
·
info@legelata.am
·
Mon - Fri 09:00-17:00
Նորություններ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Մեր ընկերության կողմից տրամադրվող իրավական խորհրդատվությունը ներառում է ներդրումային ծրագրերի իրականացման բոլոր  փուլերը՝ սկսած սքրինինգից եվ մոնիթորինգից, վերջացրած ծրագրի ավարտով։ Մեր իրավաբանները տրամադրում են իրավական խորհրդատվություն բարդագույն հարցերում՝ ընդգրկելով ներդրումային ծրագրերի բոլոր փուլերը՝ անկախ նրանից ներդրումը պորտֆելային է, թե ուղղակի։ Մենք պաշտպանում ենք պետության կողմից մեր ներդրողների նկատմամբ անհավասար կամ խտրական վերաբերմունքից դատական եվ արբիտրաժային պաշտպանության միջոցով։

Ընկերությունը ունի հնարավորություն խորհրդատվություն տրամադրելու կապված օտարերկրյա ներդրումների կապակցությամբ առաջացող հարցերի հետ՝ սկսած հետազոտման փուլից, վերջացրած ելքի և մաքրման փուլերով:

Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին օտարերկրյա ներդրումների ամբողջ գործընթացի ընթացքում, այդ թվում բաժնետոմսերի և բաժնեմասերի ձեռքբերման ժամանակ: Մեր ծառայությունները կարող են օգտակար լինել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար ցանկացած տեսակի ներդրումների կապակցությամբ:

Ընկերությունը ունի հնարավորություն խորհրդատվություն տրամադրելու կապված օտարերկրյա ներդրումների կապակցությամբ առաջացող հարցերի հետ սկսած հետազոտման փուլից, վերջացրած ելքի և մաքրման փուլերով: Մենք լայն և ազատ մոտեցում ենք ցուցաբերում օտարերկրյա ներդրումների նկատմամբ և տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ խոշոր տնտեսության հատվածներին, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, անշարժ գույքը, հանգիստը և այլն:

Մենք պլանավորում և խորհրդատվություն ենք տրամադրում ներդրումների տարբեր սխեմաների կապակցությամբ, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումների, տարբեր տեսակի ծրագրային ֆինանսավորման մեթոդների, այդ թվում` «Քաղաքացիական մասնակցություն», հետգնաման պայմանավորվածություններ, հանդիպական առևտրի և տարբեր «Ստեղծում- շահագործում -փոխանցում» սխեմաներով:

Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին ուժեղացված պաշտպանություն, որին մենք հասնում ենք մեր կորպորատիվ և դատավարության թիմերի սերտ համագործակցության միջոցով: Առաջինը ուրվագծում է կորպորատիվ ներդրումների կառուցվածքն այնպես, որպեսզի հեռացնվեն ներպետական իրավասությանը բնորոշ ռիսկերը, ինչպես նաև ամրապնդում է ներդրողի դիրքերը ներդրումային մեխանիզմները ինտեգրելով այնպիսի իրավասության շրջանակներում, որոնք ունեն առավել բարենպաստ ներդրումային երկկողմ ներդրումային պայմանագրերի ռեժիմը Հայաստանի հետ:

Մեր դատավարական թիմը միշտ պատրաստ է պաշտպանելու և ներկայացնելու ներդրողների շահերը ազգային դատարաններում և միջազգային պայմանագրի հիման վրա հիմնված դատական ատյաններում, ինչպիսիք են ICSID արբիտրաժային մարմինները և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը:

Այս մոտեցումը դարձնում է մեզ շատ ուժեղ իրավաբանական ընկերություն Հայաստանում, որը զբաղվում է օտարերկրյա ներդրումներով: Մեր աշխատանքը շատ բարդ է և մենք մեծ ջանքեր ենք գործադրում: Բայց այն հաջողությունները, որոնց մենք հասնում ենք, անցնում են հնարավորի սահմանները:

Օտարերկրյա ներդրումների ոլորտի նախադեպեր

Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ նորություններ

Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ իրավական թարմացումներ

Օտարերկրյա ներդրումների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ

Գոռ Մարգարյան

Կառավարիչ Գործընկեր

Արձագանքներ

  • Լեգելատայի թիմը փորձառու է, պրոֆեսիոնալ և արձագանքող։ Թիմի անդամները, ում հետ աշխատել եմ, շատ վստահելի են։ Ինձ համար շատ հաճելի է եղել Լեգելատայի հետ աշխատելը, և կցանկանայի խորհուրդ տալ օգտվել նրանց ծառայություններից, հատկապես բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում, եթե Հայաստանում իրավական ծառայությունների մատուցող ընկերություն եք փնտրում։

    Մեգի Չենգ
    Գործընկեր Մեյեր Բրաուն իրավական ծառայություն մատուցող ընկերությունում
  • Մենք աշխատում ենք Լեգելատա իրավաբանական ընկերության հետ մի քանի տարիների ընթացքում և վստահ կարող ենք ասել, որ որակը իրենց կողմից մատուցվող ծառայությունների մնում է անփոփոխ, բարձր մակարդակի վրա: Մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցել Լեգելատայի հետ ապագայում:

    Դանիել Դոմինգո Թաբուենա
    «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանյան Մասնաճյուղի ղեկավար
  • Ձեր ընկերության անմիջական և արդյունավետ աշխատանքը նպաստում է մեր գործունեության բարելավմանն ու առաջընթացին:
    Շնորհակալ ենք բարեխիղճ մոտեցման համար և ակնկալում ենք շարունակելի համագործակցություն:

    Գիորգի Դալալիշվիլի
    Տարածաշրջանային գործադիր տնօրեն , Էլ Սի Ուայկիկի Ռիթեյլ Էյ Ար ՍՊԸ
  • «Մենք գոհ ենք Լեգելատայի ցուցաբերած օժանդակությունից։ Լեգելատայի թիմը միշտ ցուցաբերել է հասանելիություն և ակտիվ մասնակցություն օրվա ցանկացած ժամի, աշխատելով տեղավորվել կարգավորողի համաձայնության համար սահմանված սեղմ ժամկետներում։ Մենք շատ գոհ ենք Լեգելատայի մրցունակ և փայլուն բանակցային հմտություններով, որ ներդրվել են գործարքի ընթացքում»։

    Գոդել վան դե Պլաս
    Իրավախորհրդատու ,Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ (Բելգիա)
  • Լեգելատայի  թիմը անգնահատելի է եղել պրակտիկ իրավաբանական խորհրդատվություն մատուցելու ՝ հակակոռուպցիոն, մտավոր սեփականության եւ այլ բազմաբնույթ իրավական   խնդիրների վերաբերյալ: Նրանք շատ ակտիվ էին և համագործակցային։

    Մայքլ Հաննա
    Իրավախորհրդատու, Kirkland եւ Ellis ՍՊԸ
  • “Լեգելատան անգնահատելի իրավական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում մեր բիզնեսին։ Այն բարձրակարգ արհեստավարժ թիմ է, որն ի վիճակի է բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն տրամադրել եվ խորհուրդ եմ տալիս ներգրավել այս իրավաբանական գրասենյակը՝ Հայաստանում բիզնեսին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար”։

    Յուլիիա Մինթեան
    GSK-ի իրավական մենեջեր