ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Հունիս 2024
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
4. «ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ և ՀԱՐԱԿԻՑ
ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 8-ից՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Կատարված փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքն ամբողջությամբ՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավումը, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, ներառական տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:
Կանոնագիրքը բաղկացած է հինգ գլուխներից.
- Բաժնետերերի իրավունքներն ու նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը, հսկող բաժնետերերի
պարտականություններ.
- Խորհուրդ (տնօրենների խորհուրդ), որը սահմանում է խորհուրդի կազմը, գործառույթները և
պարտականությունները, անկախ անդամների չափանիշները, հանձնախմբերը և դրանց հիմնական տեսակները, խորհրդի էթիկական հանձնառությունը, առաջադրման և գնահատման սկզբունքները և այլն.
- Ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որտեղ նկարագրվում են համակարգի բաղկացուցիչները և գործառույթներն իրականացնող պատասխանատու անձինք/ստորաբաժանումները.
- Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն, որտեղ ներկայացվում է կազմակերպության տարեկան հաշվետվության բովանդակությունը, արտաքին անկախ աուդիտորների դերակատարումն արժանահավատ և ամբողջական ֆինանսական հաշվետվականության ապահովման հարցում.
- Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ, որտեղ ներկայացվում է կազմակերպության և դրա բաժնետերերի երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից շահակիցների իրավունքների ու շահերի կարևորության ճանաչումը:
Հոդված 76.1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը
1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ:
2. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան
նախատեսված չէ օրենքով:
3. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Օրենսդրական ակտերի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Սույն փոփոխությամբ՝
Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն: Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների և ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով պետք է արտացոլի տվյալ դրական տարբերությունը և դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե։
Այսինքն՝ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, և համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով:։
Օրենքի տեքստին կարող եք ծանոթանակ հետևյալ հղմամբ՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194600
80) խոշոր շահում՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ միանվագ 5 միլիոն դրամ կամ ավելի չափով ստացվող շահում:
Հոդված 145. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
1. Եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝
3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) և կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն.
4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման և
անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն։
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։
Սույն օրենքով սահմանվող կարգավորումները կիրառելի են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի և իրացման ծախսերի նկատմամբ, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքի նկատմամբ:
Ինչին են վերաբերում փոփոխությունները
«Սույն փոփխությամբ վերանայվել է գործունեության հիմնական տեսակների (առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:
Ընդլայնել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում \ հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը: Մասնավորապես, սահմանափակվել է՝
ա. շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը,
բ. միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը:
Հոդված 73. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
14. Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ օրվան նախորդող` ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով`
1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի), աշխատանքի կամ ծառայության համապատասխան արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.
2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:
Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության
հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված
դրույթները.
№ | Եկամտի տեսակը | Դրույքաչափը (տոկոս) |
---|---|---|
1. | Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներից ստացվող եկամուտների | 10 |
2. |
Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ | 5 |
3. |
Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ | 1.5 |
4. |
Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ | 7 |
5. |
Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի | 10 |
6. |
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ | 12 |
7. | Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ | 20 |
8. | «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ | 5 |
9. | Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ | 10 |
10. | Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ | 10 |